• Armenianeconomy.com

Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան

ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Դեղերի մասին» օրենքում նախատեսված լրացումները։

Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս նշեց լրացումների հեղինակներից մեկը` պատգամավոր Հակոբ Հակոբյանը, այսօր դեղերի ներկրումը թույլատրվում է միայն այն սուբյեկտներին, ովքեր ունեն մեծածախ մատակարարման լիցենզիա։

«Մենք առաջարկում ենք դեղերի ներկրման հնարավորություն տրամադրել նաև հիվանդանոցներին ու բուժհաստատություններին, սակայն միայն սեփական կարիքների համար։ Դա թույլ կտա նրանց գնել դեղորայք առանց դիմելու մեծածախ մատակարարի, ինչը կարող է հանգեցնել դեղերի և բժշկական ծառայությունների գների նվազման ծախսերի կրճատման հաշվին», – ասաց Հակոբյանը։

Միաժամանակ նա նշեց, որ հիվանդանոցները չեն կարողանա վաճառել դեղորայք, կօգտագործեն այն միայն սեփական կարիքների համար։ Նրա խոսքով, օրենքով նախատեսված է, որ ֆիզիկական անձինք կարող են առանց լիցենզավորման ներկրել դեղորայք այդ նպատակներով։

Պատգամավորը նշեց, որ լրացումներով առաջարկվում է ընդլայնել այդ հնարավորությունն ու նախատեսել, որպեսզի ֆիզիկական անձինք կարողանան ներկրել դեղեր օրենքով նախատեսված ծավալով ոչ միայն անձնական կարիքների, այլև նույն ծավալով ընտանիքի երեք անդամների կամ հարազատների համար։

Հակոբյանը նաև ընդգծեց, որ այսօր Հայաստանում դեղերի մեծածախ մատակարարման լիցենզիա ունի 150 կազմակերպություն, որից առաջին հինգ կառույցները ներկրում են երկիր մատակարարվող դեղորայքի 75%–ը։

«Սա շատ բացասական երևույթ է։ Դեղերի հիմնական մասն օգտագործվում է հիվանդանոցներում։ Մենք նախատեսել ենք նման օրենսդրական հնարավորություն` պայմանավորվածությունները բացառելու և սակագների նվազեցման հնարավորություն տրամադրելու համար», – ասաց Հակոբյանը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ծառայություններ
• Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. փոխնախարար• ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում ներդնում է Mobile Connect ստանդարտը, այդ թվում՝ Mobile ID համակարգը
Տնտեսություն
• Հայաստան–ԵՄ համաձայնագիրը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կոմիտեի կողմից• ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմանները• ՊԵԿ-ի կայքում հասանելի է ներմուծված ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկատվությունը• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են• Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. փոխնախարար• SALI կոշիկի եւ աքսեսուարների խանութների ցանցը ստացել է կաշվի եւ մորթու ներմուծման մաքսային արտոնություն• Կարեն Կարապետյանը «Մայքրոսոֆթ»-ի ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի թվային օրակարգին առնչվող հարցեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՀՀ Հարկային Ծառայություն
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО