NEWSarium.org - Новостной информационный портал Портал женских новостей 
Баннерная сеть СИП-ДБ©
ООО "РУЗВАН"
Тур оператор СаниНур
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB

«Հայաստանը պետք է ինքնաբավ դառնա կաթնարտադրության ոլորտում»

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու Հայաստանում ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսության կազմակերպությունն ապրիլի 4-ին ստորագրեցին «Անասնակերի մատակարարման բարելավում և կաթնամթերքի վերամշակման ընդլայնում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագիրը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է կատարել տարբեր ուսումնասիրություններ և վերլուծություններ, որի արդյունքում կկարողանանք մշակել ռազմավարություն՝ ինչպես զարգացնել Հայաստանում կերարտադրությունը, կաթնամթերքի մշակումը, անասնապահության ոլորտն ու անասնաբուժությունը։

Իբրև անհրաժեշտ քայլեր՝ նախարարն առանձնացրեց  կերերի ուսումնասիրությունը, որը կխթանի բնական ռեսուրսների կայուն օգտագործման առաջնահերթությունը, գյուղատնտեսական կենդանիների սննդի անվտանգության առաջնահերթությունը, կերերի ուսումնասիրության արդյունքներն, ըստ նախարարի, ազդեցություն կունենան պարենային անվտանգության, սննդամթերքի ինքնաբավության ապահովման հարցում։

Առաքելյանն ասաց, որ ծրագիրը նոր չի գործում, մասնագետները ներգրավվել են, սկսել են աշխատել, այսօր պարզապես ֆորմալացվում է։ Նրա խոսքով՝ ծրագիրով խնդիր է դրված՝ պարզելու՝ կերարտադրության ինչ հնարավորություն կա, ինչ գլխաքանակ կարող ենք ունենալ, արդյոք մեր արոտավայրերը, խոտհարքերը, կերարտադրությունը բավարար են, որ գնանք անասնապահության զարգացմանը, ինչպես կերակրել կենդանիներին՝ առավելագույն արտադրություն ստանալու համար։ Նախարարը նշեց՝ հնարավոր առավելագույն ցուցանիշը տարեկան 3,5- 4 հազար տոննա կաթ ստանալն է, մինչդեռ այսօր այդ ցուցանիշը 2000 տոննան է։

«Մեր,  որպես գյուղատնտեսության նախարարության, գերնպատակն է՝ առավելագույնս բարձրացնել մեր պարենային անվտանգությունը և ինքնաբավության մակարդակը, կարևոր նշանակություն ունի նաև պարենային անվտանգության հարցի լուծումը։ Մենք ունենք երկու տարբերակ՝ ավելացնել գլխաքանակ և ավելացնել արտադրություն կամ պակասեցնել գլխաքանակը, բայց պահպանել արտադրությունը։ Մենք կարող ենք ունենալ ինքնաբավություն՝ արտադրելով շատ կաթ, այս դեպքում այն կլինի մատչելի, կաթի փոշու ներմուծման կարիք չի լինի, եթե լինի կաթի ավելցուկ, ապա Հայաստանում կաթի փոշի արտադրելու հնարավորություն կլինի, ինչը նաև արտահանման հնարավորություն կտա»,- ասաց նա։

Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելենը նշեց՝ այս ծրագիրը կարևոր քայլ է՝ աջակցելու գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում, որովհետև կաթի արտադրությունը առաջնային գործոններից է։ Նրա խոսքով՝  2016-ին սպառվող կաթի գրեթե ութսուն տոկոսը արտադրվել է Հայաստանում, դա նշանակում է, որ զգալի  ծավալ կա՝ ավելացնելու։

Ըստ Յելենի՝ լրացուցիչ աջակցության ներդրումը կարևոր կլինի, քանի որ մինչ այժմ ոչ բավարար քանակությամբ կաթ է արտադրվում ոլորտում. «Եթե դա համեմատում եք, օրինակ, Ուկրաինայի և այլ երկրների ցուցանիշների հետ, պարզ է դառնում, որ զգալի աճի տեղ կա։ Տարբեր հաստատությունների կողմից ուսումնասիրություններ են արվել, այս ոլորտը մանրամասնորեն չի դիտարկվել»։

Հայաստանն, ըստ ՄԱԿ-ի ներկայացուցչի, լրացուցիչ ջանքեր պիտի գործադրի՝ իրավիճակը շտկելու համար, սակայն նաև կերարտադրության և վերամշակման ոլորտը պետք է զարգանա։ Նրա խոսքով՝ պետք է լրացուցիչ կարևորություն տալ գիտելիքներին, ենթակառուցվածքների հետ կապված խոչընդոտներին, մեքենատրակտորային համալիրին, պետք է վերլուծություն արվի հետագա քայլերի մասին։

www.panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Հայաստանում 75.1%-ով աճել է բանջարեղենի պահածոների արտադրությունը• Գիտնական.Արարատյան դաշտում հնդկաձավարը կարելի է անգամ տարին երկու անգամ ցանել• Կարկուտից առավելապես տուժած գյուղերից չի կարելի հողի հարկ եւ ջրի վճար գանձել. վարչապետ• ԵՄ-ն Հայաստանին 10 մլն եվրո կհատկացնի այգիների ու դաշտերի ոռոգման ջուրը տնտեսելու համար• 2018 թվականից սկսած գյուղատնտեսությունում նախատեսվում է ներդնել ապահովագրության համակարգ• Գյուղնախը գնահատում է կարկուտի հասցրած վնասը• ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է ֆերմերներին միջոցներ ձեռնարկել մշակաբույսերը ցրտահարությունից պաշտպանելու համար• «Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցնում է գործունեությունը• Պետք է գյուղատնտեսական բիզնեսին վերաբերվենք նորովի՝ ակնկալելով հաջորդ տարի տեսնել որակապես նոր էքսպո ցուցահանդես. ՀՀ վարչապետ
Տնտեսություն
• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են• Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. փոխնախարար• SALI կոշիկի եւ աքսեսուարների խանութների ցանցը ստացել է կաշվի եւ մորթու ներմուծման մաքսային արտոնություն• Կարեն Կարապետյանը «Մայքրոսոֆթ»-ի ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի թվային օրակարգին առնչվող հարցեր• ՏՄՊՊՀ-ն խստացրել է վերահսկողությունը ձվի շուկայում. գները կայուն են, դեֆիցիտ չի լինի• Իսրայելական Arkia ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Երևան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018

Մուտք գործել

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Կայքի որոշ գործողություններ հասանելի են միայն գրանցված օգտվողների համար
Баннерная сеть СИП-ДБ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՀՀ Հարկային Ծառայություն
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО