• Armenianeconomy.com

Կոնվերս Բանկ. Ֆինանսավորման համար տնտեսվարողներից գրավ չի պահանջվի

21 դեկտեմբերի 2017 | Բիզնես լուրեր, Տնտեսություն | Цитата

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»-ը (ՀԱԱԳ) և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր: Դրա շրջանակներում ՀԱԱԳ և Կոնվերս Բանկը կիրականացնեն  ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և իրացման շուկաների ընդլայնմանը աջակցելուն ուղղված  ծրագիր:
     
«Հայաստանում տնտեսության զարգացումը, միջազգային շուկաներում մրցունակ արտադրության զարգացումը, արտահանմանն աջակցությունը Կոնվերս Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից են: Հուշագրի ստորագրմամբ, Կոնվերս Բանկը՝ պարզեցված ընթացակարգով և մատչելի տոկոսադրույքներով  ՀՀ ռեզիդենտ արտահանող կազմակերպություններին կտրամադրի շրջանառու կապիտալի համալրմանն ուղղված ֆինանսական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել  ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում: Ֆինանսավորման համար  տնտեսվարողներից գրավ չի պահանջվի. որպես ապահովվածության միջոց  կընդունվեն ՀԱԱԳ-ի թողարկած ապահովագրական վկայագրերը »,-ասել է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

«Վստահ եմ, որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում էլ ավելի կմեծանա ՀԱԱԳ ծառայությունների պահանջարկը, ինչը կնպաստի արտահանողների մրցունակության բարձրացմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը»,- իր հեևթին ասել է  ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը:

Բանկից հայտնում են,  որ Կոնվերս Բանկ մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:

30. 09. 2017թ դրությամբ, Բանկի ակտիվները   233,5  մլրդ  դրամ են, պարտավորությունները՝ 198,6 մլրդ  դրամ և ընդհանուր կապիտալը 34,9 մլրդ  դրամ է:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոքր և միջին ձեռնարկությունների կողմից արտահանումը խթանելու և վերջիններիս համար մատչելի   ֆինանսավորման ռեսուրսներ հասանելի դարձնելու նպատակով։

Աղբյուր` Panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Բիզնես լուրեր
• Նոր ակցիա. Յունիբանկն առաջարկում է SWIFT-ով փոխանցումներ ընդամենը 0.05 % սակագնով• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են• Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. փոխնախարար• ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում ներդնում է Mobile Connect ստանդարտը, այդ թվում՝ Mobile ID համակարգը• Չինացի ներդրողները մտադիր են Հայաստանում ջրերի արտադրություն հիմնել• Քննարկում ՀԱԳՄ-ում• Ոչ թե փնտրեք, այլ ընտրե՛ք...
Տնտեսություն
• Հայաստան–ԵՄ համաձայնագիրը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կոմիտեի կողմից• ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմանները• ՊԵԿ-ի կայքում հասանելի է ներմուծված ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկատվությունը• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են• Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. փոխնախարար• SALI կոշիկի եւ աքսեսուարների խանութների ցանցը ստացել է կաշվի եւ մորթու ներմուծման մաքսային արտոնություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՀՀ Հարկային Ծառայություն
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО