• Armenianeconomy.com

Հարկային փոփոխություններ. շահաբաժինների հարկման համակարգը փոխվում է, ներգնա տուրիզմը 3 տարի ԱԱՀ չի վճարի

08 դեկտեմբերի 2017 | Բիզնես լուրեր, Տնտեսություն | Цитата

Հարկային նոր օրենսգրքով նախատեսված է 33 բովանդակային փոփոխություն, որոնցից մեկը վերաբերում է շահաբաժինների հարկման համակարգին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ-ն քննարկելու է դեկտեմբերի 12-ին մեկնարկող իր արտահերթ նիստում:

Նրա խոսքով, խոսքը վերաբերում է օտարերկրացիներին եւ ՀՀ քաղաքացիներին, որոնք ստանում են շահաբաժիններ. «Առաջարկվել է հարկել ֆիզիկական անձանց շահաբաժինները, օտարերկրացիների համար՝ 2017-ի հունվարի 1-ից, իսկ ՀՀ քաղաքացիների համար՝ 2018-ի հունվարի 1-ից հետո ստացված շահաբաժինները:

Մենք ասում ենք՝ եկեք հարկենք այն շահաբաժինները, որոնք բաշխվել է 2017-ի հունվարի 1-ից եւ 2018-ի հունվարի 1-ից, որպեսզի դրանից առաջ կուտակված շահաբաժինները չհարկվեն՝ եկամտահարկով: Մտավախություն կար, որ նախկին տարիներին կազմակերպությունների կողմից աշխատած ֆինանսական արդյունքը, որը չէր բաշխվել տարիներ ի վեր, որպես կուտակված շահույթ էր առկա, օրենսգրքի գործող խմբագրությամբ կարող էր հարկվել եկամտային հարկով»:

Փոխնախարարի խոսքով, մեկ այլ փոփոխություն վերաբերում է շահութահարկի նվազագույն շեմ սահմանելուն: Նա հիշեցրեց, որ 2004-2014 թվականներին կար նվազագույն շահութահարկ վճարելու պարտականություն, որից պետությունը հրաժարվել է 2014-ի հունվարից. «Մենք հնարավորություն տվեցինք այդ 10 տարիներին եղած գերավճարներն ուղղել հաջորդ տարիներին առաջանալիք հարկային պարտավորությունների մարմանը: Այդ հարցում կար ժամանակային սահմանափակում, հիմա այդ սահմանափակումը հանում ենք: Վերականգնում ենք այն նորմը, որ հարկ վճարողները կարող են օգտագործել իրենց գերավճարներն առանց ժամկետային սահմանափակման»:

Դավիթ Անանյանը նշեց, որ մեկ այլ փոփոխություն վերաբերում է ներգնա տուրիզմին: Նոր փոփոխությամբ, ներգնա տուրիզմի համար 3 տարով վերականգնվում է ԱԱՀ-ի գծով արտոնությունը, այսինքն այդ ոլորտում տնտեսվարողները 3 տարի չեն վճարի ավելացված արժեքի հարկ. «Այդ ընթացքում կտեսնենք, թե ինչ արդյունք է տվել այդ արտոնությունը»:


news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Բիզնես լուրեր
• Նոր ակցիա. Յունիբանկն առաջարկում է SWIFT-ով փոխանցումներ ընդամենը 0.05 % սակագնով• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են• Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. փոխնախարար• ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում ներդնում է Mobile Connect ստանդարտը, այդ թվում՝ Mobile ID համակարգը• Չինացի ներդրողները մտադիր են Հայաստանում ջրերի արտադրություն հիմնել• Քննարկում ՀԱԳՄ-ում• Ոչ թե փնտրեք, այլ ընտրե՛ք...
Տնտեսություն
• Հայաստան–ԵՄ համաձայնագիրը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կոմիտեի կողմից• ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմանները• ՊԵԿ-ի կայքում հասանելի է ներմուծված ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկատվությունը• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են• Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. փոխնախարար• SALI կոշիկի եւ աքսեսուարների խանութների ցանցը ստացել է կաշվի եւ մորթու ներմուծման մաքսային արտոնություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՀՀ Հարկային Ծառայություն
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО