NEWSarium.org - Новостной информационный портал Портал женских новостей Отдых и туризм 
Баннерная сеть СИП-ДБ©
ООО "РУЗВАН"
Тур оператор СаниНур
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB

Ինչ հետեւանքներ կունենա ԱՄՆ դոլարի ամրապնդումը Ռուսաստանում Հայաստանի տնտեսության համար

24 նոյեմբերի 2017 | Լրահոս, Տնտեսություն | Цитата

Վերջին օրերին ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը մոտեցել է 60 ռուբլի հոգեբանական նիշին եւ նույնիսկ փոքր-ինչ գերազանցել է այն (նոյեմբերի 16-ից 60,249 ռուբլի):

Իրականում այս գերազանցումը սենսացիա չէ: Ընթացիկ տարվա անցած ամիսներին դոլարը հաճախ գերազանցում էր 60 ռուբլին (նախավերջին անգամ օգոստոսի առաջին տասնօրյակում): Սակայն շատ փորձագետների հետաքրքրել է այն, որ Ռուսաստանում դոլարն ամրապնդվել է նավթի համաշխարհային գների նկատելի աճի ֆոնին:

Այսպիսով, Brent-ի չափանմուշային նավթի ֆյուչերսային գները հոկտեմբերի վերջին՝ այս տարի առաջին անգամ, գերազանցել են բարելի համար 60 դոլար նիշը ( նույնպես դարձել է հոգեբանական): Նոյեմբերի վերջին օրերին Brent-ի բարելի օրական միջին գները շարունակում էին տատանվել  60,48 դոլարից (նոյեմբերի 1) մինչեւ 64,27  դոլար (նոյեմբերի 6): Հինգշաբթի՝ նոյեմբերի 23-ին, այս բրենդի նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմել է մոտ 63 դոլար:  Հիշեցնենք, որ ռուսական Urals-ի նավթի արտահանման գները գնահատվում են  Brent-ի գների նկատմամբ զեղչով:

Գաղտնիք չէ, որ ռուբլու՝ դոլարի փոխարժեքի նկատմամաբ կրկնակի անկման հիմնական պատճառը նավթի համաշխարհային գների անկում էր: Սակայն, ինչպես նախկինում նշվել է, այժմ ռուսական ռուբլու դոլարի փոխարժեքը այլեւս կապված չէ նավթի համաշխարհային գների հետ:

Դոլարի ամրապնդումը, խթանելով արտահանումը, միեւնույն ժամանակ, հանգեցնում է ներմուծման թանկացմանը: Օրինակ, Ռուսաստանում մեր հիմնական արտահանման ապրանքը` կոնյակը, մյուս բոլոր հավասար պայմանների հետ մեկտեղ` գնային առումով այնտեղ դառնում է ավելի քիչ մատչելի:

Այստեղ իրավիճակը վատթարանում է նաեւ վճարունակ պահանջարկի բացասական միտումներով, ինչը վերջին տարիներին նկատվում է Ռուսաստանում:

Ընթացիկ տարվա վերջին ամիսները նույնպես բացառություն չեն. հունվար-հոկտեմբերին ռուսների եկամուտները կրճատվել են տարեկան հաշվարկում 1,3 տոկոսով:

Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների նշանակությունը մեր տնտեսության համար հայտնի է:

Ամեն դեպքում ,համեմատենք երկու ցուցանիշ:

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից Հայաստան կատարված դրամական փոխանցումների գումարը կազմել է շուրջ 755 մլն դոլար, իսկ արտահանումը Հայաստանից Ռուսաստան ` 338 մլն դոլարից պակաս , այսինքն` 2,2 անգամ քիչ:

Իսկ ինչպե՞ս է փոխվում դրամական փոխանցումների գումարը, թեկուզ, առաջին հայացքից, Ռուսաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի աննշան փոփոխության դեպքում: Օրինակ, այս տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից մի փոքր ավելի, քան 744,8 մլն դոլար է փոխանցվել է Հայաստանում ֆիզիկական անձանց: Ենթադրենք, Ռուսաստանում այս ժամանակահատվածում դոլարի միջին փոխարժեքը գործողից ընդամենը 1 ռուբլով էր  բարձր: Իսկ սկզբնական գումարը ռուբլիով անփոփոխ թողնենք: Սակայն, այդ ռուբլիները «թանկացած» ԱՄՆ դոլարով փոխանակելու ընթացքում Ռուսաստանից փոխանցումների ծավալը կկրճատվեր 11 մլն դոլարով կամ 1,5 տոկոսով:

Հասկանալի, որ նման սցենարները չափազանց անցանկալի են մեր երկրի համար: Քանի որ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանում հենց դոլարի ամրապնդման գործոնը հանգեցրեց այդ երկրից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների անկմանը:

Սմբատ Գրիգորյան
news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լրահոս
• Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը ավտոշուկայում գների էական բարձրացման չի հանգեցնի. Տիգրան Հովհաննիսյան• Մինչև հուլիսի 1-ը հանրապետությունն ապահովված կլինի անհրաժեշտ քանակի սպանդանոցներով• Կոնվերս Բանկ. Ֆինանսավորման համար տնտեսվարողներից գրավ չի պահանջվի• Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումները արդեն իրականացվում է նաեւ մարզերում. ՊԵԿ• Որքանով հաջողություն կունենա Մեղրիի նոր ԱՏԳ-ն, պարզ կլինի մոտ ապագայում• ԱՊՊԱ-ն օն-լայն՝ նաեւ ինքնասպասարկման տերմինալների միջոցով• Տնտեսագետ. Հայաստանում այսօր չմեռնելու գինը շատ ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձը• Հայաստանի եւ Իրանի միջեւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանից գազի գնման շուրջ• «Եկամտահարկի մասին» օրենքը բավականին խնդրահարույց է. ֆիննախարար
Տնտեսություն
• Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը ավտոշուկայում գների էական բարձրացման չի հանգեցնի. Տիգրան Հովհաննիսյան• Արդյոք միա՞յն ճանապարհային ուղիներն են մեղավոր ՌԴ հետ Հայաստանի առեւտրի փոքր ծավալի մեջ• ԱՄՆ հարկային բարեփոխումը եւ ՌԴ-ում դոլարի փոխարժեքը՝ որո՞նք են լինելու հետեւանքները• Մինչև հուլիսի 1-ը հանրապետությունն ապահովված կլինի անհրաժեշտ քանակի սպանդանոցներով• Կոնվերս Բանկ. Ֆինանսավորման համար տնտեսվարողներից գրավ չի պահանջվի• Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումները արդեն իրականացվում է նաեւ մարզերում. ՊԵԿ• Որքանով հաջողություն կունենա Մեղրիի նոր ԱՏԳ-ն, պարզ կլինի մոտ ապագայում• ԱՊՊԱ-ն օն-լայն՝ նաեւ ինքնասպասարկման տերմինալների միջոցով• Տնտեսագետ. Հայաստանում այսօր չմեռնելու գինը շատ ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018

Մուտք գործել

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Կայքի որոշ գործողություններ հասանելի են միայն գրանցված օգտվողների համար
Баннерная сеть СИП-ДБ©
Welcome to Armenia tourism forum 2016
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Отдых в Армении, отдых за рубежом
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини