NEWSarium.org - Новостной информационный портал Портал женских новостей Отдых и туризм 
Баннерная сеть СИП-ДБ©
ООО "РУЗВАН"
Тур оператор СаниНур
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB

Բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի ու ավելի շատ թռիչքների. փոխվարչապետ

16 նոյեմբերի 2017 | Լրահոս, Հասարակություն | Цитата

«Մեր ավիաուղիները թանկ են՝ երեք հիմնական պատճառներով»,- այս մասին այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

Պատգամավորը մանրամասնեց, որ թանկ լինելու հիմնական պատճառներն են՝ օդի հարկը, ավիավառելիքի գները և «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գները։

«Այս ուղղություններով աշխատանքներ է պետք անել, ինչպես նաև պետք է սեփական ավիափոխադրող ունենալ»,- ասաց Արամ Սարգսյանը։

Պատգամավորի դիտարկմանն ի պատասխան՝ ՀՀ փոխվաչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց. «Օդի հարկը հանել ենք Գյումրիի օդանավակայանից, և հարաբերական առավելություն Գյումրին ունի։ Ինչ վերաբերում է վառելիքի գնին, ապա մեր օդանավակայանը գնում է միջազգային շուկայից՝ ոչ մեկ աղբյուրից, այդ թվում՝ Բուլղարիայից, Իրանից, Ռումինիայից։ Վառելիքի գնի տեսանկյունից տարբերությունը կազմում են միայն տրանսպորտային ծախսերը, որոնք հնարավոր չէ չեղարկել։ Իսկ սպասարկման գների մասով միանշանակ չի կարելի ասել, որ դրանք բարձր են բոլոր հնարավոր պայմաններում, այդպես չէ, դրանց մեջ կա բազմազանություն, կախված է նաև նրաից, թե որ ավիաընկերությունը ինրչպիսի հաճախականությամբ, որ ժամերին է օգտագործում, և այստեղ շատ հաճախ կապ ունեն, թե ինչքան ուղևոր են հավաքում և այլն»։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ Վրաստանն, ի տարբերություն Հայաստանի, ունի ազգային փոխադրող, ինչը դե ֆակտո պետականության ատրիբուտ է. «2013-ին Հայաստանը հայտարարեց բաց երկնքի քաղաքականություն: Այս 4 տարիների ընթացքում ի՞նչ ենք ստացել ավիացիայի շուկայում և որքանո՞վ է այս իրավիճակը համապատասխանում մեր ստրատեգիական շահերին»։

Փոխվարչապետն ասաց, որ իր տեղեկություններով Վրաստանն ազգային փոխադրող չունի, կան վրացական ավիաընկերություններ, բայց ազգային փոխադրող չունի:

«Սա ևս կարևոր էր իրենց շուկան ակտիվացնելու տեսակետից: Բաց երկնքի քաղաքականության շնորհիվ այս տարի տեղի է ունեցել գների իջեցում, թռիչքների քանակի անհամեմատ մեծացում, այս տարի անցած տարվա թռիչքների քանակն արդեն հատել ենք, ունենք 22 տոկոս աճ և եթադրում ենք, որ կրկին կունենանք աճ։ Այսինքն բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի ու ավելի շատ թռիչքների»:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ Թբիլիսիի օդանավակայանից, «Զվարթնոցի» համեմատ, կրկնակիից շատ թռիչքներ են տեղի ունենում և վրացական ավիաուղիները դրա մեջ ունի բավականին մեծ տոկոս. «Բացի այդ, դեպի Մոսկվա չվերթները հավասար բաժանված են վրացական և ռուսական ավիաընկերությունների միջև: Փաստն այն է, որ 27 տարի անկախությունից հետո չունենք շատ թե քիչ կայուն ավիաընկերություն, իսկ վրացիք ունեն, և նրանց չվերթների քանակը կրկնակի է՝ նաև մեր ուղևորներին հաշվին»:

Փոխվարչապետը պատասխանեց, որ Թբիլիսիից թռիչքների քանակի մեծությունը կապված է թե բնակչության թվով, թե աշխարհագրական դիրքով, թե նրանով, որ ազատ քաղաքականությունն ավելի վաղուց էին սկսել, քան Հայաստանը:

www.panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լրահոս
• Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն• Ճապոնական գնորդին հետաքրքրում է հայկական գինին, մեղրը եւ չրերը․ դեսպան• Հարկային փոփոխություններ. շահաբաժինների հարկման համակարգը փոխվում է, ներգնա տուրիզմը 3 տարի ԱԱՀ չի վճարի• Նմուշառված 9 հավերից 5-ն ուտելու պիտանի չեն. հայտնաբերվել են վտանգավոր նյութեր. Բաբկեն Պիպոյան• Ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտն աճել է ավելի քան 19%-ով, շրջանառությունը՝ 27.4%-ով. ՊԵԿ• Ինչպիսի տեսք կունենա «Նոյ» ազգագրական թաղամասը. 4 նախագծեր արդեն ներկայացվել են• Նալբանդյան. Իրանի հետ վիզային ռեժիմի ազատականացումից հետո զբոսաշրջիկների հոսքն աճել է• Ինչ հետեւանքներ կունենա ԱՄՆ դոլարի ամրապնդումը Ռուսաստանում Հայաստանի տնտեսության համար• Հայ-չինական կապեր
Հասարակություն
• Ինչպիսի տեսք կունենա «Նոյ» ազգագրական թաղամասը. 4 նախագծեր արդեն ներկայացվել են• 2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում• Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքն վերսկսում է իր աշխատանքը• Տարեվերջին արտաքին պարտքը կավելանա շուրջ 400 մլն դոլարով. Արամյան• Ներդրվել են բանկում երաշխավոր անձանց շահերը պաշտպանող պահանջներ• «Փաստ». Տարածաշրջանում գործազրկության ամենից բարձր մակարդակն ունի Հայաստանը• Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը նպատակահարմար է համարվել. անհրաժեշտ կլինի 75-150 մլն դոլար• Քաղաքապետարանը հույս ունի ավտոկայանտեղիների վճարման հարցը լուծել բոլորի համար ընդունելի պայմաններով• Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն մասսայական սպորտի զարգացման հարցում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018

Մուտք գործել

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Կայքի որոշ գործողություններ հասանելի են միայն գրանցված օգտվողների համար
Баннерная сеть СИП-ДБ©
Welcome to Armenia tourism forum 2016
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Отдых в Армении, отдых за рубежом
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини