NEWSarium.org - Новостной информационный портал Портал женских новостей Отдых и туризм 
Баннерная сеть СИП-ДБ©
ООО "РУЗВАН"
Тур оператор СаниНур
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB

Prօwine China 2017. երկու հիմնադրամները հայկական գինու և կոնյակի արտադրողների համար ճանապարհ են հարթում դեպի չինական շուկա

15 նոյեմբերի 2017 | Լրահոս, Տնտեսություն | Цитата

Հայաստանի զարգացման ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամների աջակցությամբ գինի, կոնյակ և այլ ալկոհոլային խմիչքներ արտադրող 13 ընկերություն նոյեմբերի 14-16-ը առաջին անգամ Չինաստանի Շանհայ քաղաքում մասնակցում են «Prօwine China 2017» ցուցահանդեսին։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայաստանյան գինեգործությունը և կոնյակագործությունը ներկայացվում է միասնական տաղավարով։ Ոլորտը կառավարության գերակայություններից է, ուստի արտահանման ներուժ ունեցող ընկերությունների մասնակցությունը համաֆինանսավորվել է պետական աջակցության շրջանակում։

«Prօwine China»-ն ոլորտի միջազգային խոշորագույն ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում է 650 ընկերություն 37 երկրից, սպասվում է 12 000-ից ավելի ներկրողների և մասնագետների այցելություն։ Հիմնադրամների ներկայացուցիչները միջազգային գնորդ կազմակերպությունների և դիստրիբյուտորների հետ նախնական ճանաչողական աշխատանք են կատարել՝ հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկ ձևավորելու նպատակով։

Ասիական շուկան Հայաստանի համար թիրախային է, որտեղ, երկու հիմնադրամների մասնագետների գնահատմամբ, հայկական արտադրանքը մրցունակ է՝ գինեգործության հազարամյա ավանդույթների և նորագույն տեխնոլոգիաների համադրության շնորհիվ։ Հայկական գինիներն ու կոնյակներն այսօր արտահանվում են աշխարհի շուրջ 25 երկիր:

«Ասիական շուկան հայկական ընկերությունների համար նոր, բայց արտահանման հեռանկարային ուղղություն է։ Մենք մեծ ծրագրեր ունենք. կառավարությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել գինեգործության ու կոնյակագործության համար, ոլորտի նկատմամբ ակնհայտ է նաև ներդրողների ու միջազգային գնորդների հետաքրքրությունը։ Որպես արդյունք, Հայաստանի տարբեր շրջաններում մեծանում են խաղողի այգետարածքները, հիմնվում են նոր գործարաններ, տուրիզմի այս ուղղությունը դեպի մեր երկիր է գրավում ավելի շատ զբոսաշրջիկների»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը: 

«Գինու բնօրրանում՝ Հայաստանում այսօր գինեգործությունը վերածնունդ է ապրում և այս ցուցահանդեսի մասնակցությամբ, որպես արքայական ըմպելիքին մարդկությանը ծանոթացրած երկիր, գինու միջազգային շուկան կրկին գրավելու հայտ ենք ներկայացնում: Հայկական գինին ու կոնյակը հագեցած են համահոտային յուրահատուկ փնջով և ունեն բոլոր նախադրյալները՝ միջազգային շուկայում արժանի մրցակցային տեղ գրավելու համար»,- նշել է Հայաստանի խոխողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Հիմնադրամից հիշեցնում են, որ արտահանման և միջազգային շուկայում ճանաչելիության խթանման  նպատակով երկու հիմնադրամների ղեկավարները համատեղ գործունեության պայմանագիր են ստորագրել 2017 թ. սեպտեմբերի 5-ին:

www.panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լրահոս
• Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն• Ճապոնական գնորդին հետաքրքրում է հայկական գինին, մեղրը եւ չրերը․ դեսպան• Հարկային փոփոխություններ. շահաբաժինների հարկման համակարգը փոխվում է, ներգնա տուրիզմը 3 տարի ԱԱՀ չի վճարի• Նմուշառված 9 հավերից 5-ն ուտելու պիտանի չեն. հայտնաբերվել են վտանգավոր նյութեր. Բաբկեն Պիպոյան• Ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտն աճել է ավելի քան 19%-ով, շրջանառությունը՝ 27.4%-ով. ՊԵԿ• Ինչպիսի տեսք կունենա «Նոյ» ազգագրական թաղամասը. 4 նախագծեր արդեն ներկայացվել են• Նալբանդյան. Իրանի հետ վիզային ռեժիմի ազատականացումից հետո զբոսաշրջիկների հոսքն աճել է• Ինչ հետեւանքներ կունենա ԱՄՆ դոլարի ամրապնդումը Ռուսաստանում Հայաստանի տնտեսության համար• Հայ-չինական կապեր
Տնտեսություն
• Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն• Ճապոնական գնորդին հետաքրքրում է հայկական գինին, մեղրը եւ չրերը․ դեսպան• Ռուսաստանում թույլ չեն տվել Հայաստանից բերված կարմիր ձկնկիթի մուտքը• Հարկային փոփոխություններ. շահաբաժինների հարկման համակարգը փոխվում է, ներգնա տուրիզմը 3 տարի ԱԱՀ չի վճարի• Նմուշառված 9 հավերից 5-ն ուտելու պիտանի չեն. հայտնաբերվել են վտանգավոր նյութեր. Բաբկեն Պիպոյան• Ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտն աճել է ավելի քան 19%-ով, շրջանառությունը՝ 27.4%-ով. ՊԵԿ• Ինչպիսի տեսք կունենա «Նոյ» ազգագրական թաղամասը. 4 նախագծեր արդեն ներկայացվել են• Նալբանդյան. Իրանի հետ վիզային ռեժիմի ազատականացումից հետո զբոսաշրջիկների հոսքն աճել է• Ինչ հետեւանքներ կունենա ԱՄՆ դոլարի ամրապնդումը Ռուսաստանում Հայաստանի տնտեսության համար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018

Մուտք գործել

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Կայքի որոշ գործողություններ հասանելի են միայն գրանցված օգտվողների համար
Баннерная сеть СИП-ДБ©
Welcome to Armenia tourism forum 2016
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Отдых в Армении, отдых за рубежом
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини