• Armenianeconomy.com

ՊԵԿ-ն առանձնացրել է ռիսկային հարկ վճարողներին

2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկել է 2844 ծանուցում, ընդ որում՝ 581 հարկ վճարող ծանուցվել է մեկից ավելի անգամ:

ՀՀ ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԴՄ ծանուցումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել 329 հարկ վճարող: Օրենսդրությամբ սահմանված հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 522 հարկ վճարողի տվյալներ, որոնցից 221-ի մոտ ներկայում հսկողական միջոցառումներն արդեն իրականացվել են:

Իսկ հաշվարկային փաստաթղթերի հիման վրա կատարված մոնիթորինգի արդյունքներով հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ուղարկվել է 1004 ծանուցում, ընդ որում՝ 62 հարկ վճարողի ծանուցվել է մեկից ավելի անգամ, պարզաբանում է ներկայացրել 194 հարկ վճարող: Հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 354 ռիսկային համարվող հարկ վճարողների տվյալներ:

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված ցանկերում ներառվածներից հսկողական միջոցառումներ են իրականացվել 90 հարկ վճարողների նկատմամբ:

Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե ինչու են լայնածավալ հարկային ստուգումներ տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանին եւ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի պատկանող ընկերություններում, նշել էր, որ դրանք ռիսկային ընկերությունների ցանկում են, դրա համար էլ ստուգվել են, ինչը նորմալ պրակտիկա է, ոչ մի արտառոց բան չկա:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• Հայաստան–ԵՄ համաձայնագիրը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կոմիտեի կողմից• ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմանները• ՊԵԿ-ի կայքում հասանելի է ներմուծված ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկատվությունը• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են• Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. փոխնախարար• SALI կոշիկի եւ աքսեսուարների խանութների ցանցը ստացել է կաշվի եւ մորթու ներմուծման մաքսային արտոնություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՀՀ Հարկային Ծառայություն
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО