NEWSarium.org - Новостной информационный портал Портал женских новостей Отдых и туризм 
Баннерная сеть СИП-ДБ©
ООО "РУЗВАН"
Тур оператор СаниНур
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB

Պետական պարտքի բեռը ծանրացել է

04 սեպտեմբերի 2017 | Լրահոս, Տնտեսություն | Цитата

ՀՀ պետական պարտքի ծավալը 2017թ. հունիսի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 951.8 մլրդ դրամ կամ 6 մլրդ 140.8 մլն ԱՄՆ դոլար։ Տարեսկզբին՝ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, պետական պարտքը 2 տրիլիոն 875.6 մլրդ դրամ էր կամ 5 մլրդ 942.1 մլն  դոլար։

Այսինքն, կես տարվա ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է դրամային արտահայտությամբ՝ 76.2 մլրդ դրամով, դոլարային արտահայտությամբ՝ 198.7 մլն դոլարով։ Այս տվյալները (ինչպես և հաջորդիվ ներկայացվող տվյալները) վերցված են ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի ամսական տեղեկագրից։ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2016 թվականին ընթացիկ գներով կազմել է 5 տրիլիոն 79.9 մլրդ դրամ։ Այսինքն, այս պահի դրությամբ պետական պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 58.1% է։

Սակայն առավել ճշգրիտ լինելու համար պետական պարտքի թվից պետք է հանել Կենտրոնական բանկի պարտքը, քանի որ պետական պարտքի մասին օրենքով 60% թույլատրելի շեմը վերաբերում է միայն կառավարության պարտքին։ ԿԲ-ի պարտքը 269.1 մլրդ դրամ է, կառավարության պարտքը՝ 2 տրիլիոն 682.7 մլրդ դրամ։ Այսպիսով, կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 52.8% է։ Դա ցածր է թույլատրելի 60%-ի շեմից, սակայն քիչ էլ չէ։

Արտաքին և ներքին պարտքը

ՀՀ պետական պարտքի 80.5%-ն արտաքին պարտքն է, 19.5%-ը՝ ներքին պարտքը։ Ավելի կոնկրետ համամասնությունը ներկայացված է գծապատկերում։ Ներքին պարտքի ծավալը 2017թ. հունիսի վերջին կազմել է 576.1 մլրդ դրամ կամ 1 մլրդ 198.6 մլն ԱՄՆ դոլար։ Դրա մեծ մասը՝ 513.1 մլրդ դրամը, ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն են։ Ներքին պարտքի մեջ են մտնում նաև ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը՝ 58.7 մլրդ դրամի չափով։

 

Արտաքին պարտքից 559.9 մլն դոլարը (ընդհանուր պետական պարտքի 9.1%-ը) բաժին է ընկնում Կենտրոնական բանկին։ Մնացած 4 մլրդ 382.4 մլն դոլարը ՀՀ կառավարության արտաքին պարտքն է։ Կառավարության արտաքին պարտքի մեծ մասը՝ 3 մլրդ 484.6 մլն դոլարը, արտաքին վարկերն ու փոխառություններն են, 878 մլն դոլարը՝ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը (եվրոպարտատոմսեր)։ 16.4 մլրդ դրամի չափով էլ պետական գանձապետական պարտատոմսեր են ձեռք բերվել ոչ ռեզիդենտների կողմից, ինչը նույնպես մտնում է արտաքին պարտքի մեջ։ Տարվա առաջին կիսամյակի ընթացքում աճել է թե՛ արտաքին, թե՛ ներքին պարտքը։ Դոլարային արտահայտությամբ՝ արտաքին պարտքն աճել է 136.6 մլն դոլարով, ներքին պարտքը՝ 62.1 մլն դոլարով։

Սակայն տոկոսային առումով ներքին պարտքն ավելի արագ է աճել (5.2%), քան արտաքինը (2.8): Արդյունքում, աճել է նաև ներքին պարտքի կշիռը պետական պարտքի։ Սակայն միայն պետական պարտքը չէ, որ այս ընթացքում աճել է։ Աճել են նաև տոկոսադրույքները։

Այսպես, ՀՀ կառավարության ընդհանուր պարտքի միջին տոկոսադրույքը տարեսկզբի 4.9%-ից հասել է 5.1%-ի (հունիսի վերջին)։ Պետական գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքը 13.2%-ից դարձել է 13.3%, իսկ արտաքին վարկերի ու փոխառությունների գծով միջին տոկոսադրույքը 1.8%-ից դարձել է 2%։ Անփոփոխ է մնացել միայն արտարժութային պետական պարտատոմսերի գծով (եվրոպարտատոմսերի) միջին տոկոսադրույքը՝ 6.9%։

Այսինքն, երբ ասում ենք, որ պետական պարտքը ծանրացել է, նկատի ունենք ոչ միայն՝ պարտքի մեծությունը, այլ նաև դրա գինը՝ վճարվող տոկոսադրույքը։

 

2017-ի առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ պետական պարտքի գծով վճարվել է ընդհանուր առմամբ 58.6 մլրդ դրամ տոկոսավճար։ Այդ գումարի կեսը՝ 29.2 մլրդ դրամը, ներքին տոկոսավճարներն են, կամ ավելի կոնկրետ՝ պետական գանձապետական պարտատոմսերի գծով կատարված վճարումները։ Մյուսը կեսն արտաքին տոկոսավճարներն են։ Այդ թվում՝ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի գծով վճարվել է 13.8 մլրդ դրամ, իսկ արտարժույթով պետական պարտատոմսերի գծով՝ 15.6 մլրդ դրամ։

Վերջում ավելացնենք նաև, որ ՀՀ կառավարության արտաքին վարկերի գծով 3 մլրդ 484.6 մլն դոլար պարտքի մեծ մասը՝ 82.8%-ը, բաժին է ընկնում միջազգային կազմակերպություններին, 16.5%-ը՝ օտարերկրյա պետություններին, 0.7%-ը՝ առևտրային բանկերին։

Միջազգային կազմակերպությունների գծով մեր ամենախոշոր պարտատերերն են Զարգացման միջազգային ընկերակցությունը` IDA-ն (1 մլրդ 121.9 մլն դոլար), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը՝ IBRD-ն (603.6 մլն դոլար), Ասիական զարգացման բանկը (516.2 մլն դոլար) և Արժույթի միջազգային հիմնադրամը (120.8 մլն դոլար)։

Օտարերկրյա պետություններից ամենամեծ պարտատերը Ճապոնիան է, որին Հայաստանը պարտք է 244 մլն դոլար։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է (108.3 մլն դոլար), երրորդում՝ Գերմանիան՝ ի դեմս KfW-ի (104.9 մլն դոլար)։

168.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լրահոս
• ՀԲ-ն լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանի ոռոգման համակարգի զարգացման համար• Բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի ու ավելի շատ թռիչքների. փոխվարչապետ• Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները ռեկորդ են սահմանել• Prօwine China 2017. երկու հիմնադրամները հայկական գինու և կոնյակի արտադրողների համար ճանապարհ են հարթում դեպի չինական շուկա• «Սա ներդրում է Հայաստանի ապագայի համար». 1 մլրդ դոլարի ներդրում Հայաստանի էներգետիկայի ոլորտում• Փոքր բիզնեսից չի կարելի ԱԱՀ հարկել եւս 4-5 տարի. Միքայել Մելքումյան• Բիզնեսը և սոցցանցերը• Վարչապետ. Անտառամերձ գյուղերի անապահով բնակիչները պետք է իրավունք ունենան անվճար հավաքել չորացած ոստերը• Քննարկվել է իտալական տրանսպորտային տեխնիկան Հայաստանում շահագործելու հնարավորությունները
Տնտեսություն
• ՀԲ-ն լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանի ոռոգման համակարգի զարգացման համար• Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները ռեկորդ են սահմանել• Prօwine China 2017. երկու հիմնադրամները հայկական գինու և կոնյակի արտադրողների համար ճանապարհ են հարթում դեպի չինական շուկա• «Սա ներդրում է Հայաստանի ապագայի համար». 1 մլրդ դոլարի ներդրում Հայաստանի էներգետիկայի ոլորտում• Փոքր բիզնեսից չի կարելի ԱԱՀ հարկել եւս 4-5 տարի. Միքայել Մելքումյան• Վարչապետ. Անտառամերձ գյուղերի անապահով բնակիչները պետք է իրավունք ունենան անվճար հավաքել չորացած ոստերը• Քննարկվել է իտալական տրանսպորտային տեխնիկան Հայաստանում շահագործելու հնարավորությունները• Գիտնական.Արարատյան դաշտում հնդկաձավարը կարելի է անգամ տարին երկու անգամ ցանել• «Հրապարակ». Երեւանում կբացվի Կարապետյանների` Ռուսաստանում հայտնի «Ռիո» ցանցերի կենտրոնը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018PanArmenian Expo 2017

Մուտք գործել

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Կայքի որոշ գործողություններ հասանելի են միայն գրանցված օգտվողների համար
Баннерная сеть СИП-ДБ©
Welcome to Armenia tourism forum 2016
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Отдых в Армении, отдых за рубежом
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини