• Armenianeconomy.com

Չինացիների հետաքրքրությունը բավականին մեծ է հանքարդյունաբերության ոլորտների հանդեպ. Հրանտ Աբաջյան

ՉԺՀ-ում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը օգոստոսի 16-ին Պեկինում՝ Չինաստանի մասնավոր հատվածի միջազգային առեւտրային պալատի  կենտրոնական գրասենյակում, չինացի գործարարներին եւ ներդրողներին է ներկայացրել Հայաստանի գործարար միջավայրը, ներդրումային գրավչությունները, ներուժը եւ առկա հնարավորությունները, ինչպես նաեւ մի շարք ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, հանքարդյունաբերության, արտադրության, գյուղատնտեսության եւ էներգետիկայի ոլորտներում:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես ներկայացվել են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու եւ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ներդրումային ծրագրերը, նախագծեր վերականգնվող արեւային, հողմային, գեոթերմալ եւ  հիդրոէներգետիկայի ոլորտներում։ Մասնակիցների ուշադրությանն են ներկայացվել Հայաստանում ձկնաբուծության զարգացման եւ ջերմոցային տնտեսությունների կառուցման վերաբերյալ նախագծեր, պղնձաձուլարանի կառուցման եւ հանքարդյունաբերության ու արտադրության ոլորտի մի քանի այլ ծրագրեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ Մեղրու ազատ տնտեսական գոտու կառուցման ծրագրին։

Հանդիպմանը ներկա են եղել պետական եւ մասնավոր կառույցներից 40-ից ավելի մասնակիցներ:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Չինաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը նշել է, որ հետաքրքրությունը չինական կողմից բավականին մեծ է հատկապես ենթակառուցվածքային եւ հանքարդյունաբերության ոլորտների հանդեպ։

«Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի տնտեսության, ներդրումային դաշտի եւ առհասարակ,  երկրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու եւ ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Հաճախակի անցկացվում են տարբեր ձեւաչափերի միջոցառումներ, հանդիպումներ չինացի ձեռնարկատերերի, ներդրողների հետ, որպեսզի վերջիններս առավելապես տեղեկացված լինեն Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում առկա համագործակցության հնարավորությունների եւ ներդրումային ներուժի մասին: Դրանցից մեկը հենց այսօրվա հանդիպումն էր: Նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու, եւ ճիշտ թիրախավորված աշխատանքի արդյունքում խթանելու ենք Հայաստանում չինական ներդրումների ծավալների աճը»,- ավելացրել է Աբաջյանը:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Բիզնես լուրեր
• Նոր ակցիա. Յունիբանկն առաջարկում է SWIFT-ով փոխանցումներ ընդամենը 0.05 % սակագնով• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են• Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. փոխնախարար• ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում ներդնում է Mobile Connect ստանդարտը, այդ թվում՝ Mobile ID համակարգը• Չինացի ներդրողները մտադիր են Հայաստանում ջրերի արտադրություն հիմնել• Քննարկում ՀԱԳՄ-ում• Ոչ թե փնտրեք, այլ ընտրե՛ք...
Միջազգային համագործակցություն
• Հայաստան–ԵՄ համաձայնագիրը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կոմիտեի կողմից• Չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում• Չինացի ներդրողները մտադիր են Հայաստանում ջրերի արտադրություն հիմնել• Ռուսաստանում թույլ չեն տվել Հայաստանից բերված կարմիր ձկնկիթի մուտքը• Նալբանդյան. Իրանի հետ վիզային ռեժիմի ազատականացումից հետո զբոսաշրջիկների հոսքն աճել է• «Ժամանակ». Ծառուկյանը Քուվեյթի շեյխին «հրավիրում է» հանքարդյունաբերության ոլորտ՝ մի քանի 100 մլն դոլարի ներդրում անելու• Հայաստանը փորձում է հեշտացնել հայկական ապրանքների արտահանումն Իրան՝ Թեհրանը չի առարկում• Կարեն Կարապետյանը Բելառուսի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը• Հայ-ղազախական հարաբերություններում նկատվում են աճի միտումներ. Կարեն Կարապետյան
Տնտեսություն
• Հայաստան–ԵՄ համաձայնագիրը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կոմիտեի կողմից• ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմանները• ՊԵԿ-ի կայքում հասանելի է ներմուծված ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկատվությունը• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են• Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. փոխնախարար• SALI կոշիկի եւ աքսեսուարների խանութների ցանցը ստացել է կաշվի եւ մորթու ներմուծման մաքսային արտոնություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՀՀ Հարկային Ծառայություն
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО