NEWSarium.org - Новостной информационный портал Портал женских новостей Отдых и туризм 
Баннерная сеть СИП-ДБ©
ООО "РУЗВАН"
Тур оператор СаниНур
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB

Կխստացվի վերահսկողությունը արհեստական ջրավազաններում լողալու արգելքի ուղղությամբ

26 հուլիսի 2016 | Լրահոս, Հասարակություն | Цитата

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ հունիսի 1-ից մեկնարկած «Երևանյան ամառ 2016» միջոցառումների եռամսյա ծրագրով վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց անմիջական մասնակիցն են դառնում նաև կարիքավոր ընտանիքների և հատուկ խմբերի երեխաները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ծրագրով նախանշված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ վերահսկողությունն ու դրանց պատշաճ իրականացումը:

 Հաշվի առնելով երեխաների և պատանիների կողմից, ամռան շոգ եղանակով պայմանավորված, արհեստական ջրավազաններում հաճախակի նկատվող լողալու դեպքերը քաղաքապետ Տարոն Մարգարյանը առողջապահության վարչությանը և համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ վերահսկողության տակ առնել վերոնշյալ տարածքները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, նաև իրազեկել դրանցում լողալու հնարավոր վտանգների մասին:
 «Հատկապես երեխաներն ու պատանիները ամռան այս շոգ օրերին օգտվում են արհեստական ջրավազաններից, ինչը կարող է վտանգել նրանց առողջությունը: Վարդավառի տոնին, անշուշտ, մեր կողմից որոշակի բացառություններ արվում են, և երեխաներին թույլատրվում է լողալ չնախատեսված լողավազաններում: Բայց այդ ժամանակ հատուկ նախապատրաստական աշխատանք է տարվում ու տարածքը հարմարեցվում է տոնական միջավայրին: Բայց մնացած բոլոր դեպքերում դա վտանգավոր է: Այդ ջրավազանների ջուրը, ինչպես նաև կառուցվածքը, նախատեսված չէ լողալու համար, ինչի մասին պետք է պարբերաբար իրազեկել ու բացատրական աշխատանքներ տանել հատկապես ծնողների շրջանում՝ հորդորելով թույլ չտալ իրենց երեխաներին լողալ արհեստական լողավազաններում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
 Խորհրդակցության շրջանակում բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծաղկային տարածքների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ըստ ժամանակացույցի շարունակվում են չորացած և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի նկատմամբ մասնագիտական միջամտությունները, ինչպես նաև ծառերի և թփերի բուժման աշխատանքները: Բացի այդ, զեկուցվել է, որ ոռոգման ցանցի անխափան աշխատանքի կազմակերպման ուղղությամբ ևս իրականացվում է մշտական հսկողություն: Այս համատեքստում նշվել է, որ ջրի ճնշման խնդրով պայմանավորված ոռոգում չի իրականացվում Սարալանջի հին և նոր փողոցների միջև գտնվող տարածքում: Քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամանակում լուծել խնդիրն ու ապահովել նաև տվյալ տարածքի լիարժեք ոռոգումը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լրահոս
• ՀԲ-ն լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանի ոռոգման համակարգի զարգացման համար• Բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի ու ավելի շատ թռիչքների. փոխվարչապետ• Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները ռեկորդ են սահմանել• Prօwine China 2017. երկու հիմնադրամները հայկական գինու և կոնյակի արտադրողների համար ճանապարհ են հարթում դեպի չինական շուկա• «Սա ներդրում է Հայաստանի ապագայի համար». 1 մլրդ դոլարի ներդրում Հայաստանի էներգետիկայի ոլորտում• Փոքր բիզնեսից չի կարելի ԱԱՀ հարկել եւս 4-5 տարի. Միքայել Մելքումյան• Բիզնեսը և սոցցանցերը• Վարչապետ. Անտառամերձ գյուղերի անապահով բնակիչները պետք է իրավունք ունենան անվճար հավաքել չորացած ոստերը• Քննարկվել է իտալական տրանսպորտային տեխնիկան Հայաստանում շահագործելու հնարավորությունները
Հասարակություն
• Բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի ու ավելի շատ թռիչքների. փոխվարչապետ• 2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում• Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքն վերսկսում է իր աշխատանքը• Տարեվերջին արտաքին պարտքը կավելանա շուրջ 400 մլն դոլարով. Արամյան• Ներդրվել են բանկում երաշխավոր անձանց շահերը պաշտպանող պահանջներ• «Փաստ». Տարածաշրջանում գործազրկության ամենից բարձր մակարդակն ունի Հայաստանը• Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը նպատակահարմար է համարվել. անհրաժեշտ կլինի 75-150 մլն դոլար• Քաղաքապետարանը հույս ունի ավտոկայանտեղիների վճարման հարցը լուծել բոլորի համար ընդունելի պայմաններով• Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն մասսայական սպորտի զարգացման հարցում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018PanArmenian Expo 2017

Մուտք գործել

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Կայքի որոշ գործողություններ հասանելի են միայն գրանցված օգտվողների համար
Баннерная сеть СИП-ДБ©
Welcome to Armenia tourism forum 2016
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Отдых в Армении, отдых за рубежом
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини