NEWSarium.org - Новостной информационный портал Портал женских новостей 
Баннерная сеть СИП-ДБ©
ООО "РУЗВАН"
Тур оператор СаниНур
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB

Իոաննիս Տայիս. Հայաստանը սկսել է գրավիչ դառնալ հույն տուրիստների համար

Հայաստանն սկսել է ժողովրդականություն վայելել հույն զբոսաշրջիկների շրջանում` որպես հնագույն քրիստոնեական երկրներից մեկը: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսը, ով հաջորդ ամիս ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Պարոն դեսպան, ինչպիսի՞ն է ներկայումս Հունաստանի տնտեսության վիճակը, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում: Արդյոք ճգնաժամն արդեն հետեւում է մնացել, զարգացման ի՞նչ դինամիկա է նշմարվում այսօր:

Զբոսաշրջությունը խթան հանդիսացավ, որպեսզի Հունաստանի տնտեսությունը ճգնաժամի տարիներից հետո զարգանա: Ճգնաժամը շատ ծանր իրավիճակ ստեղծեց երկրի տնտեսության համար, սակայն տուրիզմը նպաստեց, որ բավականաչափ արագ եւ արդյունավետ կերպով տնտեսությունը լրացնի որոշ բացեր եւ վերականգնվի:

Հունաստանի տուրիստական գրավչությունը տարեցտարի աճում է, եւ երկրի տնտեսությունն ուղակիորեն կախված է զբոսաշրջության ոլորտում ներդրումներից: Այդ առումով 2015 թվականն աննախադեպ էր տուրիստական բիզնեսի եկամուտների առումով` գումարած նոր աշխատատեղերի բացումը:

Հայաստանի հետ որ ոլորտներում է Հունաստանը համագործակցում, հետագայում կլինե՞ն համագործակցության նոր հարթակներ ու ոլորտներ:

Համագործակցությունը ծավալվում է հենց տուրիզմի ոլորտում: Գոյություն ունեն մի շարք հայկական տուրիստական գործակալություններ, որոնք կազմակերպում են ճանապարհորդություններ դեպի Հունաստան: Հիմնականում դեպի Հունաստան են ճամփորդում, սակայն արդեն տարբեր գործակալությունների միջոցով նաեւ Հունաստանից Հայաստան են գալիս զբոսաշրջիկները: Տարեցտարի աճում է Հայաստանից զբոսաշրջիկների հոսքը դեպի Հունաստան, ավելանում է նաեւ վիզա ստանալու համար այդ երկրի դեսպանատուն դիմող ՀՀ քաղաքացիների թիվը: Հատկանշական է, որ Հայաստանը նույնպես սկսել է ժողովրդականություն վայելել հույն զբոսաշրջիկների շրջանում` որպես հնագույն քրիստոնեական երկրներից մեկը:

Ավելացնեմ, որ այլ ոլորտներում եւս առկա է համագործակցություն, օրինակ Հունաստանից ալյումին են ներկրում Հայաստան:

Քանի որ խոսք գնաց տուրիզմից, Հայաստանում ինչ տեսարժան վայրեր եք այցելել:

Եղել եմ Էրեբունի թանգարանում, որն ինձ շատ դուր եկավ: Կարծում եմ, ոչ միայն ինձ, այլեւ Հայաստան այցելող հույն զբոսաշրջիկներին այստեղ կարող են գրավել հնագույն տաճարները: Հաշվի առնելով, որ երկու ժողովուրդները միմյանց շատ մոտ են պատմությամբ, ոգով, հույների համար շատ հետաքրքիր կլինի տեսարժան վայրեր այցելելուն զուգընթաց շփվել հայերի հետ:

Հնարավոր է արդյոք Հունաստանից արվեստի որոշ գործեր, ասենք, Ակրոպոլիսի նոր թանգարանից, տեղափոխվեն Հայաստան՝ ցուցադրման:

Արվեստի գործերը սահմանափակված չեն միայն Ակրոպոլիսի թանգարանում, շատ գործեր գտնվում են այլ թանգարաններում: Սակայն արվեստի նման գործերը, որ ունեն պատմական մեծ արժեք, դժվար է տեղափոխել: Բավական թանկ ապահովագրական ծառայությունների հետ է դա կապված: Սակայն կարող եմ ասել, որ մոտ ժամանակերս նախատեսված է Հունաստանից հնեաբան-դասախոս այցելի Հայաստան՝ երկօրյա դասախոսությունների համար ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում: Նշեմ նաեւ, որ Հայաստանը նույնպես շատ բան ունի ցուցադրելու արվեստի տեսանկյունից, որոնք մեծ պատմական արժեք ունեն:

Հաջորդ ամիս ավարտվում է ձեր դիվանագիտական առաքելության ժամկետը: Ի՞նչ եք հիշելու Հայաստանից, ինչ եք տանելու ձեզ հետ եւ կվերադառնա՞ք հետագայում, թեկուզ որպես զբոսաշրջիկ:

Կհիշեմ այն, որ այստեղ շատ հարթ է ընթացել իմ աշխատանքը, հայերի հետ բազմաթիվ համագործակցության ծրագրեր ենք իրականացրել: Կվերադառնամ, եթե կարողանամ, նորից համագործակցելու, իսկ եթե նման առիթ չլինի, նաեւ որպես զբոսաշրջիկ: Հայերի հետ հեշտ է աշխատել, որովհետեւ շատ նմանություններ ունեն հույների հետ: Մենք առաջին հերթին ունենք միանման պատմություն: Նման ենք նաեւ ապրելակերպով, որոշ ավանդույթներով:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Բիզնես լուրեր
• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են• Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. փոխնախարար• ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում ներդնում է Mobile Connect ստանդարտը, այդ թվում՝ Mobile ID համակարգը• Չինացի ներդրողները մտադիր են Հայաստանում ջրերի արտադրություն հիմնել• Քննարկում ՀԱԳՄ-ում• Ոչ թե փնտրեք, այլ ընտրե՛ք...• Brussels Airlines-ը կվերսկսի Բրյուսել-Երեւան-Բրյուսել կանոնավոր չվերթները
Տնտեսություն
• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են• Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. փոխնախարար• SALI կոշիկի եւ աքսեսուարների խանութների ցանցը ստացել է կաշվի եւ մորթու ներմուծման մաքսային արտոնություն• Կարեն Կարապետյանը «Մայքրոսոֆթ»-ի ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի թվային օրակարգին առնչվող հարցեր• «Հայաստանը պետք է ինքնաբավ դառնա կաթնարտադրության ոլորտում»• ՏՄՊՊՀ-ն խստացրել է վերահսկողությունը ձվի շուկայում. գները կայուն են, դեֆիցիտ չի լինի
Հասարակություն
• Իսրայելական Arkia ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Երևան• Brussels Airlines-ը կվերսկսի Բրյուսել-Երեւան-Բրյուսել կանոնավոր չվերթները• ԱՊՊԱ-ն օն-լայն՝ նաեւ ինքնասպասարկման տերմինալների միջոցով• Ինչպիսի տեսք կունենա «Նոյ» ազգագրական թաղամասը. 4 նախագծեր արդեն ներկայացվել են• Բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի ու ավելի շատ թռիչքների. փոխվարչապետ• 2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում• Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքն վերսկսում է իր աշխատանքը• Տարեվերջին արտաքին պարտքը կավելանա շուրջ 400 մլն դոլարով. Արամյան• Ներդրվել են բանկում երաշխավոր անձանց շահերը պաշտպանող պահանջներ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018

Մուտք գործել

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Կայքի որոշ գործողություններ հասանելի են միայն գրանցված օգտվողների համար
Баннерная сеть СИП-ДБ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՀՀ Հարկային Ծառայություն
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО