NEWSarium.org - Новостной информационный портал Портал женских новостей 
Баннерная сеть СИП-ДБ©
ООО "РУЗВАН"
Тур оператор СаниНур
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB

Հունիսի 11-ին Երևանում արդեն 2-րդ տարին կանցկացվի «Համով-հոտով Երևան» փառատոնը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախաձեռնությամբ «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով հունիսի 11-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ը,  Թումանյանի անվան այգու սկզբնամասում՝ Կիևյան կամրջի հարակից հարթակում,  կանցկացվի «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը: 

Հրավիրված մամուլի ասուլիսում միջոցառման վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Ծրագրի նպատակն է մեկ հարթակում համախմբել խոհարարական հմտությունները ներկայացնող առաջատար ընկերություններին՝ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին ծանոթանցելով հայկական ավանդական հարուստ խոհանոցին ու տոնածիսական ուտեստներին: Միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան ազգագրական երգի-պարի համույթներ: Տեղում կկազմակերպվեն նաև վարպետաց դասեր:
«Չորրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» ծրագրում ներառված են մի շարք փառատոներ, որոնցից առաջինը հենց «Համով-հոտով Երևանն» է՝ արդեն 8-րդ անգամ անցկացվող «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնի հիմքով: Միջոցառմանն առանձին տաղավարներով կներկայացվեն հայկական ազգային ու եկեղեցական 13 տաղավար տոներ: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մասնակիցների թիվն ավելացել է. փառատոնին մասնակցելու ցանկություն են հայտնել  մի շարք այլ կազմակերպություններ ևս»,-նշել է Մարիա Բարաղամյանը:
Կարևորելով ազգային խոհանոցի ավանդույթների վերականգնումն ու հանրայնացումը՝ Սեդրակ Մամուլյանը նշել է, որ փառատոնը նաև որոշակի առաքելություն է ստանձնել. նպաստել ազգային, այդ թվում խոհարարական, ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը:
«Տոնածիսական ուտեստները մեր խոհանոցի հիմքն են և ակունքները: Ուրախ ենք, որ արդեն 2-րդ տարին փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Մեր նպատակն էր, որ ոչ միայն ազգային խոհանոցը ներկայացվեր հանրությանն ու հատկապես երիտասարդությանը, այլև մեր օգնությամբ Երևանում և Հայաստանում, առհասարակ, ձևավորվեր զբոսաշրջային միջավայր», - նշել է Սեդրակ Մամուլյանը:
Փառատոնի օրը տաղավարներում մայրաքաղաքի օտարազգի հյուրերին կդիմավորեն Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի կամավորները, ովքեր մի քանի լեզուներով կներկայացնեն հայկական ավանդականը:
«Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող ցանկացած փառատոն ունի նաև զբոսաշրջային բաղադրիչ՝ Երևանն ավելի գրավիչ դարձնել մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների համար՝ դրանով իսկ զարգացնելով փառատոնային զբոսաշրջությունը: Այդ է պատճառը նաև, որ «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումներում զգալի տեղ են զբաղեցնում փառատոները, որոնց մասին մեր քաղաք այցելած զբոսաշրջիկները պարբերաբար կարող են տեղեկանալ զբոսաշրջային ընկերություններից, հյուրանոցներից և գովազդային այլ հարթակներից»,-նշել է քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Բիզնես լուրեր
• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են• Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. փոխնախարար• ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում ներդնում է Mobile Connect ստանդարտը, այդ թվում՝ Mobile ID համակարգը• Չինացի ներդրողները մտադիր են Հայաստանում ջրերի արտադրություն հիմնել• Քննարկում ՀԱԳՄ-ում• Ոչ թե փնտրեք, այլ ընտրե՛ք...• Brussels Airlines-ը կվերսկսի Բրյուսել-Երեւան-Բրյուսել կանոնավոր չվերթները
Հասարակություն
• Իսրայելական Arkia ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Երևան• Brussels Airlines-ը կվերսկսի Բրյուսել-Երեւան-Բրյուսել կանոնավոր չվերթները• ԱՊՊԱ-ն օն-լայն՝ նաեւ ինքնասպասարկման տերմինալների միջոցով• Ինչպիսի տեսք կունենա «Նոյ» ազգագրական թաղամասը. 4 նախագծեր արդեն ներկայացվել են• Բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի ու ավելի շատ թռիչքների. փոխվարչապետ• 2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում• Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքն վերսկսում է իր աշխատանքը• Տարեվերջին արտաքին պարտքը կավելանա շուրջ 400 մլն դոլարով. Արամյան• Ներդրվել են բանկում երաշխավոր անձանց շահերը պաշտպանող պահանջներ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018

Մուտք գործել

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Կայքի որոշ գործողություններ հասանելի են միայն գրանցված օգտվողների համար
Баннерная сеть СИП-ДБ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՀՀ Հարկային Ծառայություն
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО