NEWSarium.org - Новостной информационный портал Портал женских новостей Отдых и туризм 
Баннерная сеть СИП-ДБ©
ООО "РУЗВАН"
Тур оператор СаниНур
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB

Հայկական զինագործության հեռանկարը

Զենք-զինամթերքի արտադրության թեման ամենաքննարկվողն է վերջին մեկ ամսում: Բոլորն իրենց կարծիքը հայտնել են՝ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահից մինչև ԱԺ պատգամավորներ: Նույնիսկ այն պատգամավորները, ովքեր երբևէ առնչություն չեն ունեցել ռազմական գործի հետ: Թեմայի քննարկման պսակ կարելի է համարել ատոմային զենք ունենալու մասին կիսատ-պռատ հայտարարությունները, որ կրկին ԱԺ պատգամավորների հնչեցմամբ է շրջանառություն մտել: Զենքի արտադրության թեմայով խոսում են բոլորը: Բացառությամբ զինագործների և երբեմնի ռազմաարդյունաբերական համալիրի ղեկավար-ինժեներների: Եվ դա հասկանալի է: Զենքի ու սպառազինության մասնագետները երբեք հրապարակային ելույթներ չեն ունեցել, իսկ այդ թեման միշտ էլ փակ է եղել մամուլի համար: Միակ հրապարակումը տարիներ առաջ եղել է «Չորրորդ իշխանություն» թերթում:

Հրապարակվել էր փաստ, որ ՀՀ ՊՆ-ն Ռուսաստանից չափազանց բարձր գնով բեռնատար մեքենաներ էր գնել: Պաշտոնական որևէ պատասխան չհրապարակվեց: Բարձրաստիճան զինվորականները պարզապես անհատական զրույցներում լրագրողներին «բացատրում» էին, որ ռազմական գնումները երբեք բաց կամ ամբողջական տեսքով չեն հրապարակվում: Իսկ սեփական արտադրության զենքերի մասին հասարակությունը համարյա ոչինչ պաշտոնապես չի իմացել: 90-ականների կեսերին ՀՀ կառավարության որոշմամբ ռազմաարդյունաբերական արտադրական համալիր էր ձևավորվել, բայց որ արտադրական ձեռնարկություններն էին մտել այդ համալիրի մեջ և ինչ արտադրությամբ էին զբաղվում, բնականաբար, հայտնի չէր:

Պարզապես մի պահ պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանն իր հրազենային մի արտադրանքով մտել է, այսպես կոչված, «Ջեյմսի կատալոգ»: Եթե չեմ սխալվում՝ նույնիսկ հրազենի լուսանկարը հրապարակվեց: Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը 1994թ. զինադադարից հետո սպառազինության արտադրությունը հրատապ թեմա էր համարում: Հրապարակումներ եղան, որ Հայաստանում արտադրվել էր գրոհային հրացան և 5,45 մմ-անոց նշանառուի հրացան: (Ավելին` նշվում էր, որ այդ երկու հրազենն էլ պոտենցիալ գնորդներ ունեին):

Հրազենից բացի, արտադրվում էին նաև հակահետևակային պարզագույն ականներ և այլ զինատեսակներ: Բայց հետո ամեն ինչ ավելի գաղտնի ու անհասկանալի դարձավ: Զինադադարից չորս-հինգ տարի հետո երկրի ռազմական բյուջեում մի տարի նույնիսկ գումար չնախատեսվեց ո՛չ սպառազինության արտադրանքի, ո՛չ էլ վերանորոգման համար:

Մինչդեռ ռազմական գործի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող ցանկացած մարդ գիտի, որ սպառազինության մեջ գտնվող ցանկացած զինատեսակ պլանային նորոգման նորմատիվներ ունի, որից հետո այդ զինատեսակը կրկին կարելի է օգտագործել: Ապրիլյան պատերազմի օրերին հրապարակվեց, որ հակառակորդի ուղղաթիռը խոցվել է ՌՊԳ7-ով: Համալսարանի սպայական դասընթացներից հիշում եմ, որ ձեռքի այդ նռնականետը հաշվարկված է 50 կրակոցի համար:

Այնուհետև այն ենթակա է նորոգման, որից հետո պիտանի է ևս 30-50 կրակոց կատարելու համար: Խորհրդային Հայաստանի շատ ձեռնարկություններ ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համակարգի մաս էին կազմում: Հենց այս ձեռնարկություններում էլ 90-ականներին արտադրվում էր որոշակի զենք-զինամթերք և կատարվում էին դրանց պլանային հնարավոր նորոգման աշխատանքները: Հայտնի էր նաև, որ Հայաստանի ռազմաարդյունաբերական համակարգի ձեռնարկություններից էր նաև Երևանի հղկող հաստոցների գործարանը, որ 2000-ականների սկզբին սեփականաշնորհվեց:

Իսկ հիմա այդ ձեռնարկության տարածքում մայրաքաղաքի խոշորագույն սուպերմարկետներից մեկն է գործում: Կամ՝ բարգավաճում, եթե կուզեք: Ու հիմա քաղաքական դաշտում ու սոցիալական ցանցերում խոսք ու զրույցի թեման դարձել է զենք արտադրելու մեր ունեցած կամ չունեցած հնարավորության հարցը: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, հարկավ, այս ոլորտի ամենատեղյակ մասնագետներից է: Ուստի նրա տված դաժան գնահատականը, թե՝ «Ամեն մի քոսոտ երկիր չի կարող մուտք գործել զենքի շուկա», չափազանց կոպիտ հնչեց:

Դժվար էր հասկանալ՝ ակադեմիկոսը զենք արտադրել ու վաճառելու հնարավորությո՞ւնն էր բացառում, թե՞ ընդհանրապես արտադրությունը: Քաղաքական գործիչները շատ տարօրինակ ու անսպասելի պատասխանեցին` խոսելով ատոմային զենքի մասին: Արևմուտքում որոշ գործիչներ դա լուրջ ընդունեցին, կամ ձևացրեցին, թե լուրջ են ընդունում: Բայց մի բան ակնհայտ է, որ այս քննարկումներին չեն մասնակցում զինագործ ինժեներները: Եվ այդպես էլ պարզ չէ` մենք ի վիճակի՞ ենք զենք արտադրել, թե՞ ոչ:

Չգիտենք նաև՝ ի վիճակի՞ ենք նորոգել սպառազինության մեջ գտնվող զինատեսակներ, թե՞ ոչ: Գայթակղությունը շատ մեծ է ոլորտը կրկին գաղտնիության շղարշով ծածկելու և անգամ մասնագիտական քննարկումներ չանցկացնելու համար: Չաշխատելու համար հիմնավորումներ հորինելուց հեշտ գործ պատկերացնել իսկ դժվար է: Բայց հենց գործող իշխանություններն էին, որ մի քանի տարի առաջ հպարտությամբ մեզ ներկայացրեցին տեղական արտադրության անօդաչու թռչող սարքը: Հետևաբար՝ նրանց մեջ էլ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ հայկական զինագործությունն ապագա ունի:

Արա Գալոյան
Աղբյուրը   168.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լրահոս
• Պարտքի 13 տոկոսի աճի պայմաններում միջազգային կառույցները ՀՀ վարկանիշում փոփոխություն չեն կատարել. Վարդան Արամյան• ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ• 2018-ի աշնանը Հայաստանում մեծ տնտեսական եւ ներդրումային ֆորում կբացվի. վարչապետ• Մենք կոռուպցիայի նկատմամբ զրո տոկոս հանդուրժողություն ենք հայտարարել. Կարեն Կարապետյան• Աջակցություն ներդրումային ծրագրերին. կստեղծվի 167 աշխատատեղ• ՊԵԿ-ը շուրջ 2.8 մլրդ դրամի ռիսկեր է բացահայտել• Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներն ավելացել են ռուբլու ամրապնդման հաշվին• 570 մլն դրամի արտահանման պատվերներ• Հայաստանը գնում է տնտեսության թվայնացման ճանապարհով. Մերսի Տեմբոն
Արդյունաբերություն
• Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է• «Նաիրիտ»–ը կարող է վերագործարկվել՝ գործելով իրանական գազի հումքի վրա. Վազգեն Սաֆարյան• Հայաստանում ցանկանում են կառուցել ոսկու հարստացման ոչ մեծ ֆաբրիկա• Հայաստանը «Բանակ 2016»-ին պաշտպանական արդյունաբերական արտադրանք կներկայացնի• Ռուսական Polymetal-ն 2016-ի առաջին կիսամյակում Շահումյանի հանքավայրին 3 մլն դոլարի եկամուտ է ստացել• Շահումյանի հանքավայրի նոր ռուսաստանցի սեփականատերն այն կշարունակի շահագործել ստորգետնյա ռեժիմով• Polymetal-ը Կապանում ոսկու հանքավայր կգնի• Հայաստանում արտադրության շարժիչն առաջվա պես մնում է մետաղների արդյունահանման ոլորտը• Լեռնահանքային արդյունաբերության արտադրության ծավալը 11 ամսում ավելացել է 46,9 տոկոսով` հասնելով 201,5 մլրդ դրամի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Healt LIFE STYLEPanArmenian Expo 2017

Մուտք գործել

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Կայքի որոշ գործողություններ հասանելի են միայն գրանցված օգտվողների համար
Баннерная сеть СИП-ДБ©
Welcome to Armenia tourism forum 2016
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Отдых в Армении, отдых за рубежом
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Ավիանորություններ Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини