• Armenianeconomy.com

4-րդ եռամսյակում ամեն շիշ կոնյակին 10 շիշ օղի է բաժին ընկնում

Մոտենում է Նոր տարին, եւ քաղաքացիները մեծ քանակությամբ մթերք են գնում տոնական սեղանի համար: Ցուցակներում (որոնք ոմանք նախապես կազմում են, որ ոչ մի ապրանք բաց չթողնեն) առկա են նաեւ ալկոհոլային խմիչքներ: Թե ինչ տեսականիով, կախված է  գնորդի ճաշակից եւ հատկապես գնողունակությունից: 

Չնայած մենք խաղողի երկիր ենք համարվում եւ հայկական կոնյակը հայտնի է ամբողջ աշխարհին, սպիրտային թունդ խմիչքների օգտագործման առումով առաջին տեղում օղին է: Նշենք, որ միջին գնի կոնյակը օղուց  4,7 անգամ թանկ է: Դա, իհարկե, միջին առումով: Սակայն մանրածախ ցանցում հանդիպում է «ֆիրմային» օղի, որը մեր կոնյակից     (ասենք` սովորական,  3 տարվա հնեցմամբ) ավելի թանկ է:

Եթե ամսական կտրվածքով արտադրության ծավալները համեմատենք բնակչության թվի հետ, առաջատարը կոնյակն է` մեկ շնչին ընկնող   0,45 լիտրով, 0,23 լիտր օղու դիմաց: Սակայն կոնյակի ներմուծումը, ի տարբերություն օղու, զուտ խորհրդանշական է: Միաժամանակ երկրում արտադրվող կոնյակի ճնշող մասը մենք արտահանում ենք: Դա ազգային շուկայում ապրանքային ռեսուրսների կառուցվածքում նկատելի տեղաշարժերի է հանգեցնում:  

Դեկտեմբերին Նոր տարվա տոնի հետ կապված կտրուկ աճում է օղու ինչպես արտադրությունը, այնպես էլ ներմուծումը: Ռեսուրսների հաշվեկշիռը մշակվում է եռամսյակային կտրվածքով, այդ պատճառով ներկայացնում ենք անցյալ տարվա հոկտեմբեր-դեկտեմբերի տվյալները: Այդ ժամանակաշրջանում կոնյակի եւ օղու ապրանքային ռեսուրսների հարաբերակցությունը հասել է 1:10-ի: Այսինքն կոնյակի ամեն շշին 10 շիշ օղի է ընկել: Ինչպես պետք է ենթադրել, դեկտեմբերին այդ հարաբերակցությունն ավելի է մեծանում:  

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին ավելի շատ օղի է ներմուծվել, քան արտադրվել է հանրապետությունում, ավելի քան   6,8 մլն լիտր` 6,1 մլն լիտրից պակասի դիմաց: Միաժամանակ մոտ 2,1 մլն լիտր (կամ էլ արտադրության ծավալի մոտ 34 տոկոսը) արտահանվել է: Արդյունքում օղու ընդհանուր ռեսուրսներում տեղական արտադրության մասնաբաժինը նվազել է մինչեւ  37 տոկոս: Հիշեցնենք, որ տասնհինգ տարի առաջ օղու շուկայում գործնականում տիրապետող էր տեղական արտադրանքը: Ուրեմն տեղական օղին ինչո՞ւ է պարտվել ներմուծված օղու հետ մրցակցության մեջ: 

Հնարավոր է, որ ոլորտում աճել է «ստվերը» եւ միաժամանակ կրճատվել  «ստվերը» ներմուծման մեջ: Սակայն կարծում ենք, որ հիմնական պատճառն այն է, որ ընդհանուր առմամբ տեղական օղին որակով զիջում է ներմուծված օղուն: Նրա միակ առավելությունը համեմատաբար ցածր գինն է:  Հնարավոր է նաեւ, որ աճել է ինքնաթոր օղիների ծավալը:  Այս գործոնները երկրում լայնածավալ աղքատության պայմաններում որոշակի դեր են խաղում:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Բիզնես լուրեր
• Նոր ակցիա. Յունիբանկն առաջարկում է SWIFT-ով փոխանցումներ ընդամենը 0.05 % սակագնով• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են• Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. փոխնախարար• ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում ներդնում է Mobile Connect ստանդարտը, այդ թվում՝ Mobile ID համակարգը• Չինացի ներդրողները մտադիր են Հայաստանում ջրերի արտադրություն հիմնել• Քննարկում ՀԱԳՄ-ում• Ոչ թե փնտրեք, այլ ընտրե՛ք...
Վերլուծուություն
• Աշխատանքային• ՏՄՊՊՀ-ն խստացրել է վերահսկողությունը ձվի շուկայում. գները կայուն են, դեֆիցիտ չի լինի• Արդյոք միա՞յն ճանապարհային ուղիներն են մեղավոր ՌԴ հետ Հայաստանի առեւտրի փոքր ծավալի մեջ• ԱՄՆ հարկային բարեփոխումը եւ ՌԴ-ում դոլարի փոխարժեքը՝ որո՞նք են լինելու հետեւանքները• Հայաստանը առաջին կիսամյակում ԵՏՄ երկրների շրջանում գրանցել է 2,8 տոկոսանոց ամենաբարձր տնտեսական աճը• Ընթացիկ տարում «ռուսական» դրամական փոխանցումների խնդիրը հազիվ թե լուծվի• Անցյալ տարի Երեւանում բնակարաններ եւ առանձնատներ գնողների թիվը էապես պակասել է• ՊԳԿ սպառողական գների ինդեքսը մայիսին նվազել է մինչև վեցամյա նվազագույնը• Ամենավատ ավտոմեքենաների հնգյակը
Տնտեսություն
• Հայաստան–ԵՄ համաձայնագիրը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կոմիտեի կողմից• ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմանները• ՊԵԿ-ի կայքում հասանելի է ներմուծված ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկատվությունը• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են• Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. փոխնախարար• SALI կոշիկի եւ աքսեսուարների խանութների ցանցը ստացել է կաշվի եւ մորթու ներմուծման մաքսային արտոնություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՀՀ Հարկային Ծառայություն
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО