• Armenianeconomy.com

Գործարար. Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի լցակույտերից հազվագյուտ մետաղներ եւ շինանյութ կստանանք

Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի լցակույտերից հնարավոր է հազվագյուտ մետաղներ եւ շինանյութ ստանալ։ Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել է նախագծի մեջ ներդրում արած «Ալյոտիգ» ԲԲԸ-ի տնօրեն Մանվել Ոսկանյանը։ 

Կոմբինատն իր լցակույտերն ընկերությանը կփոխանցի սեփականության իրավունքով՝ հետագա վերամշակման համար։ «Թե դրանցում որքան օգտակար նյութեր կան եւ ինչ քանակությամբ, մենք արդեն գիտենք։ Իսկ թե ինչ տեխնոլոգիայով ենք արդյունահանելու դրանք, դեռեւս չենք ուզում ասել, մինչեւ չարտոնագրենք այդ տեխնոլոգիան ու չսկսենք աշխատել», - նշել է Ոսկանյանը»։

Նշենք, որ խորհրդային տարիներին Հայաստանում փորձարկվել են Քաջարանի կոմբինատի թափոններից շինանյութ ստանալու տեխնոլոգիաներ (նկատի առնելով այն, որ փշրումից հետո թափոններն առանց այն էլ գտնվում են մանրացված վիճակում եւ լավ նյութ են հանդիսանում շինարարական սալիկների համար)։ Այն հարցին, թե արդյոք ընկերությունն ուսումնասիրել է այդ փորձարկումների արդյունքները, Ոսկանյանը պատասխանել է․ «Ես ինքս չեմ մասնակցել դրանց, մենք ստացել ենք շինանյութերի փորձնական նմուշները»։

Քաջարանի պղնձա-մոլիբդենային հանքավայրը (որը Հայաստանի խոշորագույն պղնձա-մոլիբդենային հանքավայրն է) նաեւ մեծ քանակով հազվագյուտ մետաղներ է պարունակում, որոնցից այժմ արդյունահանվում է միայն ռենիումը։ Պղնձի եւ մոլիբդենի համեմատ ոսկու քանակը հանքավայրում մեծ չէ, բայց հանքավայրի մեծ տարածքի շնորհիվ մեծ է նաեւ ոսկու բացարձակ ծավալը (ենթադրաբար՝  40 տոննա կամ էլ հանրապետությունում 3-րդը)։ Այնուամենայնիվ, հանքավայրին կից ֆաբրիկայում ոսկու խտանյութ չի արտադրվում պղնձի եւ մոլիբդենի արդյունահանումից ստացվող մեծ շահույթի պատճառով։  

40-ականների վերջից գործող Քաջարանի ՊՄԿ-ի լցակույտերն  արդեն 300 միլիոն տոննայի են հասնում եւ տարեկան աճում են 18-20 միլիոն տոննայով։ Ներդրողը պատրաստվում է կառուցել տարեկան 12,5 միլիոն տոննա վերամշակման կարողությամբ ֆաբրիկա։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մոտ 1000 մշտական եւ 500 ժամանակավոր աշխատատեղ ստեղծել, ինչպես նաեւ լցակույտերից ազատել 400-600 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։

 

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արդյունաբերություն
• Հայ-չինական կապեր• Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է• «Նաիրիտ»–ը կարող է վերագործարկվել՝ գործելով իրանական գազի հումքի վրա. Վազգեն Սաֆարյան• Հայաստանում ցանկանում են կառուցել ոսկու հարստացման ոչ մեծ ֆաբրիկա• Հայաստանը «Բանակ 2016»-ին պաշտպանական արդյունաբերական արտադրանք կներկայացնի• Ռուսական Polymetal-ն 2016-ի առաջին կիսամյակում Շահումյանի հանքավայրին 3 մլն դոլարի եկամուտ է ստացել• Հայկական զինագործության հեռանկարը• Շահումյանի հանքավայրի նոր ռուսաստանցի սեփականատերն այն կշարունակի շահագործել ստորգետնյա ռեժիմով• Polymetal-ը Կապանում ոսկու հանքավայր կգնի
Տնտեսություն
• Հայաստան–ԵՄ համաձայնագիրը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կոմիտեի կողմից• ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմանները• ՊԵԿ-ի կայքում հասանելի է ներմուծված ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկատվությունը• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են• Եթե ՌԴ-ն ցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում, մենք կօգտվենք այդ առիթից. փոխնախարար• SALI կոշիկի եւ աքսեսուարների խանութների ցանցը ստացել է կաշվի եւ մորթու ներմուծման մաքսային արտոնություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՀՀ Հարկային Ծառայություն
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО