NEWSarium.org - Новостной информационный портал Портал женских новостей Отдых и туризм 
Баннерная сеть СИП-ДБ©
ООО "РУЗВАН"
Тур оператор СаниНур
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB

Գառնիի հեթանոսական տաճար

11 հունիսի 2015 | Զբոսաշրջություն | Цитата
Գառնին մ. թ. ա. II դարի ամրոց-համալիր է' մ. թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին:

Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն: 59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ:
XIII–XVII դարերում օտար նվաճողների բազմաթիվ արշավանքներից ավերված Գառնին վերջնականապես կործանվել է 1679 թ-ի երկրաշարժից: 1830-ական թվականներին Մակու քաղաքից և շրջակայքից հայ գաղթականներ են բնակություն հաստատել Գառնիում, հիմնել համանուն գյուղը:
Գառնիի ամրոցի համալիրում գերիշխողը տաճարն է, որը տեղադրված է ամրոցի դարպասով անցնող առանցքի երկայնքով: Տաճարի պատերը շարված են սրբատաշ բազալտի խոշոր (մինչև 1,5 մ երկարության) քարերով' առանց շաղախի, միացված են երկաթե կապերով, հանգույցները լցված են կապարով: Հարդարանքն աչքի է ընկնում գեղարվեստական կատարման մեծ վարպետությամբ: Սյուների խոյակները զարդարված են բարձրաքանդակ ձվարդներով (ձվաձև զարդամոտիվ) և գալարազարդերով, քիվը՝ առյուծի գլուխներով ու արմավենիկներով: Տաճարը ճարտարապետական մի շարք գծերով էապես տարբերվում է արևմտյան փոքրասիական և սիրիական համանման հուշարձաններից. կարևոր առանձնահատկություններից են չկրկնվող զարդամոտիվների հարստությունն ու բազմազանությունը, որը հետագայում բնորոշ է դարձել հայկական ճարտարապետությանը: Հայ արվեստին հատուկ բուսական զարդանախշերը (խաղող, ընկուզենու տերևներ) և նրանց պլաստիկ հարդարանքը, բազալտե քանդակների տեխնիկան վկայում են, որ տաճարի կառուցմանը մասնակցել են տեղացի վարպետներ: Ամրոցի պալատական շենքերն ու բաղնիքը կառուցված են հարավային հրապարակի շուրջը:
Տաճարից արևմուտք՝ կիրճի եզրին, պալատի հանդիսավոր սրահն է: Պեղումներով բացված նկուղային հարկը հատակագծում ուղղանկյուն (9,6 x 19,92 մ) շինություն է՝ միջհարկային փայտե ծածկով, 8 քառակուսի մույթերով:
Պալատական համալիրի բաղնիքը (III դար) հյուսիսից եզրափակում է հրապարակը և ուղիղ անկյուն կազմում պալատի՝ գլաքարից և կիսամշակ բազալտից, կրաշաղախով կառուցված բնակելի մասնաշենքերի հետ:
1909–11 թթ-ին հնագետ Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախմբի պեղումներով բացվել են Գառնիի հեթանոսական տաճարի ավերակները: 1949 թ-ից ազգագրագետ, պատմաբան Բաբկեն Առաքելյանի գլխավորած արշավախմբի պեղումներով պարզվել է, որ այն վաղբրոնզեդարյան բնակավայր է, որի քառանկյուն հատակագծով կացարաններից հայտնաբերվել են վանակատե (օբսիդիան) գործիքներ, ոսկրե բզեր, սև փայլով զարդարուն խեցեղեն, բրոնզե կացնի ձուլման կաղապար, բրոնզե մանգաղ և այլն: Պեղվել են միջին և ուշ բրոնզի դարերի (մ. թ. ա. II հազարամյակ) դամբարաններ, մ. թ. ա. IX–IV դարերի խեցեղեն և այլ իրեր: Բացվել են հին հայկական բնակելի շենքերի հիմնապատեր, մառաններ՝ գինու հորերով, հայտնաբերվել են սանդեր, երկանքներ, զենքեր, ապակե անոթներ, հասարակ և ջնարակած խեցեղեն, սասանյան, բյուզանդական, վրացական, մոնղոլական և եվրոպական երկրների հետագա շրջանի դրամներ: Գառնիի տաճարն ամբողջությամբ վերականգնվել է 1969–74 թթ-ին' ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի նախագծով:
Գառնիի բաղնիքը հին հայկական ճարտարապետության ուշագրավ նմուշ է: Իր խճանկար հատակով այն ունի գեղարվեստական մեծ արժեք: Խճանկարի սյուժեն հունական դիցաբանությունից է. կենտրոնի քառակուսի շրջանակում' ծովի և օվկիանոսի աստվածությունների պատկերներից վերև, հունարեն մակագրություն է. «Աշխատեցինք ոչինչ չստանալով»:

encyclopedia.am

 

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018PanArmenian Expo 2017

Մուտք գործել

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Կայքի որոշ գործողություններ հասանելի են միայն գրանցված օգտվողների համար
Баннерная сеть СИП-ДБ©
Welcome to Armenia tourism forum 2016
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Отдых в Армении, отдых за рубежом
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини