• Armenianeconomy.com

Իրան–Հայաստան գազատարի Մեղրի–Քաջարան հատվածը կվաճառվի «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը

Իրան - Հայաստան գազատարի Մեղրի - Քաջարան հատվածը վաճառվում է ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին է հայտնել Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը։

Ներկայում գազատարի 40 կիլոմետրանոց այդ հատվածի սեփականատերը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն է, իսկ  «Գազպրոմ Արմենիա»-ն վարձակալում է գազատարի տվյալ հատվածը։ 

«Դա մասնագիտացված կառույց է, և էլ ո՞վ, եթե նա չպետք է իրականացնի այդ ծառայությունները։ Էներգետիկ բնագավառի այդպիսի ծախսերը, մենք գտնում ենք, որ շատ ավելի արդյունավետ է, երբ որ կատարում է ոչ թե պետությունը, այլ մասնավոր ընկերությունները», - ասել է փոխնախարարը։

Սիմոնյանի խոսքով` Հայաստանի գազամատակարարման ամբողջ համակարգը «Գազպրոմի» լիազորությունների շրջանակում է, և «իմաստ չունի 40–կիլոմետրանոց ոչ մեծ հատվածը թողնել պետական ոչ մասնագիտական ընկերության իրավասության ներքո»։ 

«Ինչու՞ դա չի արվել իր ժամանակին։ Որովհետև իր ժամանակին դրա կառուցման համար մենք ներգրավել էինք իրանական կողմի վարկ։ Իրանական կողմը կարող էր վարկ տրամադրել միայն 100–տոկոսանոց պետական ընկերության, և այդ պատճառով ներգրավվեց «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը։ Կառուցումն ավարտվել է, վարկը` մարվել, և այժմ իմաստ չունի պահել այդ փոքրիկ հատվածը»,– ասել է Սիմոնյանը։ 

Իրան–Հայաստան գազատարը գործարկվել է 2007 թվականին։ Երկկողմ համաձայնագրի համաձայն, իրանական գազը փոխարինվում է Իրան արտահանելու համար նախատեսված էլեկտրաէներգիայի 1 խորանարդ մետր գազի համար 3 կՎտ ժամ էլեկտրաէներգիայի հաշվարկով։ 

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը  (ավելի վաղ` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) ռուսական «Գազպրոմի» 100–տոկոսանոց դուստր ընկերություն է, Հայաստանի ներքին շուկայում Վրաստանից տարանցիկ ճանապարհով ստացվող ռուսական գազի մատակարարման և բաշխման ոլորտի մենաշնորհայինն է։

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արդյունաբերություն
• Հայ-չինական կապեր• Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է• «Նաիրիտ»–ը կարող է վերագործարկվել՝ գործելով իրանական գազի հումքի վրա. Վազգեն Սաֆարյան• Հայաստանում ցանկանում են կառուցել ոսկու հարստացման ոչ մեծ ֆաբրիկա• Հայաստանը «Բանակ 2016»-ին պաշտպանական արդյունաբերական արտադրանք կներկայացնի• Ռուսական Polymetal-ն 2016-ի առաջին կիսամյակում Շահումյանի հանքավայրին 3 մլն դոլարի եկամուտ է ստացել• Հայկական զինագործության հեռանկարը• Շահումյանի հանքավայրի նոր ռուսաստանցի սեփականատերն այն կշարունակի շահագործել ստորգետնյա ռեժիմով• Polymetal-ը Կապանում ոսկու հանքավայր կգնի
Միջազգային համագործակցություն
• Հայաստան–ԵՄ համաձայնագիրը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կոմիտեի կողմից• Չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում• Չինացի ներդրողները մտադիր են Հայաստանում ջրերի արտադրություն հիմնել• Ռուսաստանում թույլ չեն տվել Հայաստանից բերված կարմիր ձկնկիթի մուտքը• Նալբանդյան. Իրանի հետ վիզային ռեժիմի ազատականացումից հետո զբոսաշրջիկների հոսքն աճել է• «Ժամանակ». Ծառուկյանը Քուվեյթի շեյխին «հրավիրում է» հանքարդյունաբերության ոլորտ՝ մի քանի 100 մլն դոլարի ներդրում անելու• Հայաստանը փորձում է հեշտացնել հայկական ապրանքների արտահանումն Իրան՝ Թեհրանը չի առարկում• Չինացիների հետաքրքրությունը բավականին մեծ է հանքարդյունաբերության ոլորտների հանդեպ. Հրանտ Աբաջյան• Կարեն Կարապետյանը Բելառուսի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՀՀ Հարկային Ծառայություն
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО