• Armenianeconomy.com

Մանկության Աշխարհ EXPO 2015 9-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես

Մանկության Աշխարհ EXPO 2015

2015թ. հունիսի 6-ից 8-ը «LOGOS EXPO Center»-ը կազմակերպում է 9-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես «Մանկության աշխարհ EXPO 2015», խորագրով' նվիրված Երեխաների Պաշտպանության միջազգային օրվան: Ցուցահանդեսը կանցկացվի նորակառույց ցուցահանդեսային համալիրում' “Երևան Էքսպո”-ում, որն իր տեսակի մեջ միակն է:

«Մանկության աշխարհ EXPO 2015»  ցուցահանդեսը հերթական քայլն է երեխաների և դպրոցականների համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի կազմակերպման գործում: Ցուցահանդեսի գլխավոր նպատակը' տվյալ ոլորտի զարգացումն է, բարձրակարգ արտադրողների և մասնագետների ներգրավումը, երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով հայաստանյան շուկայի հարստացումը:

Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում “Երևան Էքսպո” ցուցահանդեսային համալիրը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որտեղ յուրաքանչյուրը կհայտնվի մանկության զարմանալի աշխարհում:

Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինչպես նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության աջակցությամբ:

Ցուցահանդեսին կներկայացնեն ապրանքներ և ծառայություններ երեխաների համար' հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ, գրասենյակային և դպրոցական պարագաներ, սնունդ նորածինների համար, քաղցրավենիքներ, պաղպաղակ, զարգացող և ուսուցանող խաղեր, կրթոջախներ, ուսումնական ձեռնարկներ և գրքեր, բժշկություն երեխաների համար, ատրակցիոններ և այլն:

Ցուցահանդեսին մասնակցում է վեց մանկատուն ՀՀ տարբեր մարզերից (Գյումրի, Գավառ, Խարբերդ, Դիլիջան, Երևան), որտեղ երեխաները կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները:

«Մանկության աշխարհ EXPO 2015»-ը կուղեկցվի հարուստ մշակույթային ծրագրով:

  • Ֆոտոմրցույթ «Ժպտերեսիկ»
  • Մրցույթ լավագույն նկար «Փոքրիկ նկարիչ»
    • «Մինորա» մշակույթային պրոդյուսերական կենտրոնի կողմից կազմակերված մեծ շոու ծրագիր

Ցուցահանդեսի նպատակն է՝

  • Ապրանքների և ծառայությունների ներկայացում
  • Նոր գործնական հարաբերությունների հաստատում

Ցուցահանդեսի անցկացման վայրը՝ «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիր, Երևան, Հ. Հակոբյան 3 (Մերգելյան իստիտուտի տարածքում)

Ցուցահանդեսի անցկացման ժամանակը՝ 6-8 июня 2015г.

Ցուցահանդեսի անցկացման ժամերն են՝ 10:00-18:00

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա՝ հունիսի 6-ին ժամը12:00-ին

Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա՝ հունիսի 8-ին ժամը 17:00-ին

Կազմակերպչի մասին

«LOGOS EXPO Center» - ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում:
Օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային բիզնեսի փորձն ու նվաճումները «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ: Այսպիսով 12 տարիների գործունեության ընթացքում ընկերության կողմից կազմակերպված տեղական և օտարեկրյա ցուցահանդեսների թիվը գերազանցել է 160-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել LOGOS EXPO Center-ի մամլո ծառայութուն՝

ՀՀ, ք. Երևան 0028, Կիևյան 16, 7-րդ հարկ
Հեռ: (374 10) 23 57 75, 22 98 13(201), (374 77) 22 93 13
Ֆաքս: (374 10) 22 98 15 (215)
E-mail: he@expo.am
URL: www.expo.am

Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ  

Լավագույն Մաղթանքներով՝
LOGOS EXPO Center.

Logos Expo Center

LOGOS EXPO Center
ՀՀ, ք. Երևան 0028, Կիևյան 16, 7-րդ հարկ
Հեռ.: +374 10 23 5775, 22 9813, 22 9814, 22 9816; + 374 91 42 0982


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՀՀ Հարկային Ծառայություն
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО