NEWSarium.org - Новостной информационный портал Портал женских новостей Отдых и туризм 
Баннерная сеть СИП-ДБ©
ООО "РУЗВАН"
Тур оператор СаниНур
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB

ԵԶԲ–ն կանխատեսում է, որ Հայաստանում ՀՆԱ–ի 1.6–տոկոսանոց աճ կլինի` հետագայում զգալի դանդաղման հավանականությամբ

Հայաստանում ՀՆԱ աճը 2015 թվականին կկազմի 1.6 տոկոս, ապրիլի 8-ին ասվում է Եվրասիական զարգացման բանկի վերլուծական վարչության հրապարակած հաշվետվության մեջ։

«Կոնսենսուս–կանխատեսման համաձայն` հավանաբար ապագայում այդ ցուցանիշն ավելի էական դանդաղում կցուցադրի»,– նշվում է փաստաթղթում։

ԵԶԲ–ի վերջին կանխատեսման համաձայն` Հայաստանում 2015 թվականին տնտեսական աճն ակնկալվել է 3.8 տոկոսի մակարդակում։

Հայաստանի ԿԲ տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2015 թվականի հունվար–փետրվարին աճել է մինչև 2.5 տոկոս գյուղատնտեսության և շինարարության ոլորտների ավելի լավատեսական ցուցանիշների հաշվին։

ԵԶԲ վերլուծաբանները կանխատեսում են, որ ներքին պահանջարկի բացասական ազդեցությունը կուժեղանա ՌԴ–ից դրամական փոխանցումների կրճատման (հունվարի արդյունքներով՝ 52,9% նվազում) և դրամի արժեզրկման հետևանքով։

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի ՀՆԱ աճի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և Կենտրոնական բանկի կանխատեսումների վրա ազդած արտաքին հիմնական գործոնները Ռուսաստանի համար հեռանկարների ընթացիկ դանդաղումն ու վատացումն է և մետաղների միջազգային գների անկումը, ինչպես նաև Եվրոպայում պահպանվող թույլ աճը։

«Բացասական արտաքին ֆոնը, ամենայն հավանականությամբ, կսահմանափակի ԵՏՄ–ում Հայաստանի ինտեգրումից ստացված դրական ազդեցությունը»,– կարծում են զեկույցի հեղինակները։

Տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցություն գործող ներքին գործոնների թվում ԵԶԲ վերլուծաբաններն առանձնացնում են ֆիսկալային և դրամավարկային քաղաքականության գործիքների կիրառման սահմանափակ հնարավորությունները։

Աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների կրճատման բացասական արդյունքը ռուբլու արժեզրկման և Ռուսաստանում ներքին պահանջարկի սեղմման հետևանքով ազդեցություն կգործի ոչ միայն Հայաստանի տնտեսական ակտիվության, այլ նաև 2015 թվականի վճարային հաշվեկշռի և պետական ֆինանսների վրա։

Ավելին՝ ուղղակի և պորտֆելային արտասահմանյան ներդրումների սահմանափակ ակնկալվող ներհոսքի ֆոնին կպահպանվի արժութային լիկվիդայնության խնդիրը։ Վճարային հաշվեկշռի սալդոյի ընդհանուր վատացումը ճնշում կգործադրի դրամի վրա ամբողջ 2015 թվականի ընթացքում։

2015 թվականին գնաճի մակարդակը հավանաբար չափավոր կմնա՝ չնայած 2014 թվականի վերջին գրանցված արժեզրկմանը, և պետք է մնա Կենտրոնական բանկի նպատակային միջանցքի շրջանակում։

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում ՀՆԱ աճը 2015 թվականին ծրագրված է 4.1 տոկոսի չափով, իսկ գնաճը ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում։

Բազմաթիվ միջազգային ֆինանսական կառույցներ վատացրել են հայկական տնտեսության աճի վերաբերյալ կանխատեսումները։ Այսպես, վերջին տվյալներով, ՀԲ–ն Հայաստանի տնտեսության 3.3–տոկոսանոց աճ է կանխատեսում Հայաստանում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ճահճացում է կանխատեսում, Ասիական զարգացման բանկը՝ 1.6 տոկոսի աճ։ Միաժամանակ, իր վերջին տեսությունում Fitch վարկանիշային գործակալությունը կանխատեսել է Հայաստանի տնտեսության չափավոր հետընթաց Ռուսաստանի իրավիճակի վատացման հետևանքով, իսկ Moody’s գործակալությունը՝ հայկական տնտեսության 2.3 տոկոսանոց աճ։ Հայաստանի Կենտրոնական բանկը երկրի տնտեսական աճը գնահատում է 0.4-2 տոկոսի սահմաններում։

Հայաստանի տնտեսական աճը 2014 թվականին, Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականներով, կազմել է 3.4 տոկոս՝ ծրագրված 5.2 տոկոսի փոխարեն։ 

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Healt LIFE STYLEPanArmenian Expo 2017

Մուտք գործել

Գրանցվել  Մոռացել եք գաղտնաբառը?
Կայքի որոշ գործողություններ հասանելի են միայն գրանցված օգտվողների համար
Баннерная сеть СИП-ДБ©
Welcome to Armenia tourism forum 2016
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Отдых в Армении, отдых за рубежом
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Ավիանորություններ Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини