• Armenianeconomy.com

ԱԶԲ–ն Հայաստանի համար 2015թ.–ին 1.6% տնտեսական աճ է կանխատեսում

27 մարտի 2015 | Վերլուծուություն | Цитата

Ասիական զարգացման բանկը 2015թ.–ին 4,6 տոկոսից 1,6 տոկոսի է իջեցրել Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը։ Այս մասին նշվում է «Ասիական զարգացման հեռանկարներ 2015» (Аsian Development Outlook) զեկույցում, հաղորդում է ՀՀ–ում ԱԶԲ–ի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության տնտեսական վիճակի վատթարացումը՝ պայմանավորված հիմնականում պատժամիջոցներով և նավթի ցածր գներով, կշարունակի ճնշում գործադրել Հայաստանի տնտեսության վրա», – կարծում են ԱԶԲ–ում։

ԱԶԲ–ի կանխատեսման համաձայն՝ 2016 թվականին Հայաստանի տնտեսության աճի տեմպը կարագանա մինչև 2.3%։

Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով տնտեսական հեռանկարները խիստ անորոշ են մնում Հայաստանի դեպքում։

«2008–2009թթ.–ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախաշեմին Հայաստանում գրանցվել էին ուշադրությանն արժանի ցուցանիշներ տնտեսական աճի և աղքատության նվազման հարցում։ Սակայն դրանից հետո գրանցվեց անկում, և տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ նոր տնտեսական դժվարությունների առաջ», – նշվում է զեկույցում։

ԱԶԲ–ի վերլուծաբանների կարծիքով' Հայաստանի վրա Ռուսաստանի տնտեսության դանդաղման ազդեցությունը նվազեցնելու, ինչպես նաև ԵՏՄ–ին ինտեգրվելուց օգուտ ստանալու համար հարկավոր է ուշադրություն կենտրոնում պահել զարգացման ներքին աղբյուրները։

«Դրանց թվում են մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված համապարփակ ջանքերը' շեշտադրելով գյուղական համայնքների և գյուղատնտեսության զարգացումը, ինչպես նաև ենթակառուցվածքում արվող կապիտալային ներդրումների ծավալների աճը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ զեկույցի' աճն ավելի կայուն կդառնա, եթե զարգացման նպատակների իրականացումը ապահովվի մասնավոր և հասարակական հատվածների հետ համատեղ, որոնք համալրող դեր կխաղան։

Զեկույցի վերլուծաբանները կարծում են, որ չնայած Հայաստանի տնտեսության աճի դանդաղմանը, հանրապետությունում գնաճը 2015 թ.–ին կավելանա' հասնելով 4,6 տոկոսի, այն դեպքում, երբ 2014 թ.–ին այն կազմել է 3 տոկոս։

Պետբյուջեի համաձայն' Հայաստանի ՀՆԱ—ի աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում, իսկ գնաճը' 4 տոկոսի սահմանում (±1,5%)։

Բազմաթիվ միջազգային ֆինանսական կառույցներ վատացրել են հայկական տնտեսության աճի վերաբերյալ իրենց կանխատեսումները։ Այսպես, վերջին կանխատեսումներին համաձայն, ՀԲ–ն Հայաստանի տնտեսության աճը 2015 թ.–ի կանխատեսում է 3,3 տոկոսի սահմանում, Զարգացման եվրասիական բանկը' 3,8 տոկոսի սահմանում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կանխատեսում է լճացում։

Միաժամանակ իր զեկույցում Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը 2015 թ.–ին կանխատեսում է Հայաստանի տնտեսության չափավոր ռեցեսիա Ռուսաստանում իրավիճակի վատացման պատճառով, իսկ Moody’s գործակալությունն այս տարի կանխատեսում է հայկական տնտեսության 2,3 տոկոսանոց աճ։

ՀՀ ԿԲ–ն 2015 թ.–ի երկրի տնտեսական աճը գնահատում է 0,4–2 տոկոսի սահմանում։

2014 թ.–ին Հայաստանի տնտեսական աճը, ԱՎԾ–ի նախնական գնահատականներով, կազմել է 3,4 տոկոս` նախատեսված 5,2 տոկոսի փոխարեն։  

Աղբյուրը՝ arka.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՀՀ Հարկային Ծառայություն
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО