• Armenianeconomy.com

Անշարժ գույքի հայկական շուկան 2014 թ.–ին աճել է և կայունության միտում է դրսևորում. Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

Անշարժ գույքի հայկական շուկան 2014 թ.–ին աճել է կայունության միտում է դրսևորում,   փետրվարի 23-ին լրագրողներին ասաց Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգված մոնիտորինգի բաժնի պետ Արմինե Դավիդյանը։ Նրա խոսքերով' անշարժ գույքի գործարքների թիվը 2014 թ.–ին, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 12,3 տոկոսով և գերազանցել է 214 հազարը։

Նա նաև նշեց, որ գործարքների հիմնական մասը (33 տոկոս) իրականացվել է Երևանում, հաջորդն ակտիվությամբ Կոտայքի մարզն է' գործարքնի ընդհանուր թվի 13 տոկոսը և Արմավիրի մարզը' 10 տոկոս։

Նրա խոսքերով' ավելացել է անշարժ գույքի օտարման գործարքների թիվը' 2014 թ.–ի արդյունքում 53 հազար գործարք, որի հիմնական մասը' մոտ 75 տոկոսը, բաժին է հասել անշարժ գույքի առուվաճառքի գործարքներին, ինչը 7,3 տոկոսով ավել է 2013 թ.–ի ցուցանիշից, իսկ մնացած բաժին է հասել է նվիրատվությունների և փոխանակումների գործարքներին։

«Հայաստանի անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը կայունության միտում է դրսևորում և պահպանում, ինչը հաջողվել է ապահովել մի շարք ծրագրերի հաշվին, մասնավորապես' ներդրումային և շինարարական նախագծերի, պետական կադաստրում փաստաթղթերի ձևակերպման դյուրացման, երիտասարդ ընտանիքների պետական աջակցության ծրագրերի իրականացման հաշվին, ինչը թույլ է տալիս կայունություն պահպանել անշարժ գույքի շուկայում», – ասաց Դավիդյանը։

Նա նաև նշեց, որ արտաքին գործոնները 2014 թ.–ին առանձնապես չազդեցին Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա, մասնավորապես' Հայաստանի սիրիահայերի միգրացիայի կապակցությամբ շուկայի ակտիվացման և Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ սպասումները չհանգեցրեցին լուրջ փոփոխությունների և օտարերկրկյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման ակտիվացման։

«Ակցեռն» կոնցեռնի նախագահ Հակոբ Բաղդասարյանն իր հերթին նշեց, որ անշարժ գույքի շուկայի իրավիճակը կայուն ծանր է, և փոփոխությունների համար հարկավոր է ապահովել տնտեսության աճի երկնիշ ցուցանիշները, ակտիվացնել ֆինանսական հատվածը, ապահովել հիփոթեքային վարկավորման բանկային պայմաններ, ինչպես նաև դյուրացնել նորակառույցների ձևակերպամն ընթացակարգերը։

Նա նաև նշեց, որ որոշակի պասիվությոն է նկատվում ոչ միայն մասնավոր անշարժ գույքի շուկայում, այլ նաև հասարակական նշանակության ունեցվածքի (գրասենյակների համար նախատեսված կորպորատիվ տարածքներ) վարձակալման հատվածում, որտեղ նկատվում է ակտիվության անկում և պայմանագրերի գործողության ժամկետների կրճատում։

Աղբյուրը՝ arka.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՀՀ Հարկային Ծառայություն
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Экономические новости Армении
  • Тур оператор СаниНур
  • ООО