«ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երեւանում:


ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանն առաջարկում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը:

Հաշվի առնելով 2024 թվականի հորդառատ անձրեւների հետեւանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստեւ գետի վարարումից առաջացած հետեւանքները՝ Կառավարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծ:

Կառավարութունն առաջարկում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում վերանայել էկոպարեկային ծառայության ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրամադրվող դրամական օգնության հետ կապված կարգավորումները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նոր կարգավորումները, որոնք վերաբերում են խաղային ոլորտի հարկային քաղաքականության վերանայմանը:

Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը:

Նախագծերով առաջարկվում է պետական, ինչպես նաեւ ենթակա պետական մարմիններին հանձնված պետության սեփականությանը պատկանող հողերը մշտական օգտագործման կամ նվիրատվության տրամադրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգերով,

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 25-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:


Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ եւ «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները, որոնք կառուցվել են դեռեւս 1960-1970-ական թվականներին:


Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է սոցիալական արդարության համատեքստում` փոխադրամիջոցների սեփականատերերի շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով. այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:


Նախաձեռնության նպատակն է հանրային ներդրումային ծրագրերի կառավարման եւ բյուջետային գործընթացի միջեւ ներդաշնակության ապահովումը:


Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն` օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չհրապարակելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:


Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջեւ մաքսային բնագավառում համագործակցության ձեւավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք կարգավորման, սերտացման եւ փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդման եւ ընդլայնման համար:


Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն: