Ազգային ժողով

Prev 1 2 3 4 5 6 7 8 Next
«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով
29 ապրիլի 2025   (0)

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը:

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը
29 ապրիլի 2025   (0)

Ամբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը:

Լրացումներ ու փոփոխություն ՀՀ աշխատանքային օրենսգրքում
22 ապրիլի 2025   (0)

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 22-ին գումարված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունը:

Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել
18 ապրիլի 2025   (0)

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին:

Նախաձեռնությամբ առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը
18 ապրիլի 2025   (0)

Ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման նոր համակարգով 2021-2026 թվականներին նախատեսվում է շուրջ 5-6 անգամ բարձրացնել գույքահարկը. նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադեւոս Ավետիսյանը:

Առաջարկվում է երկարաձգել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը
17 ապրիլի 2025   (0)

Ազգային ժողովն ապրիլի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ մոտ երկու տասնյակ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:

Առաջարկվում է բարձրացնել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը
17 ապրիլի 2025   (0)

Նախագծով առաջարկվում է լավարկել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի մի շարք կարգավորումներ, որոշներն էլ՝ համապատասխանեցնել գործող օրենսդրությանը:

Նոր կարգավորումներ են առաջարկվում «Պետական վերահսկողական ծառայության մասին» եւ կից մի շարք օրենքներում
17 ապրիլի 2025   (0)

Ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանը:

Խորհրդարանը քննարկել է «Կրիպտոակտիվների մասին» մայր օրենքը
17 ապրիլի 2025   (0)

Օրենսդրական փաթեթը միտված է Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը: Այս մասին ապրիլի 17-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ քննարկման ներկայացնելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթը:

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
16 ապրիլի 2025   (0)

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է միասնական մոտեցում ձևավորել Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով ապրանքների ներմուծման հանդեպ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը իրականացնելու ժամանակ։

Փոփոխություններ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
14 ապրիլի 2025   (0)

Նախագիծը միտված է օրենսգրքի որոշակիացմանը եւ պրակտիկայից բխող խնդիրների լուծմանը: Կատարվել են նաեւ տեխնիկական եւ խմբագրական բնույթի փոփոխություններ:

Փոփոխություն է առաջարկվում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում
14 ապրիլի 2025   (0)

Նախագծի համաձայն՝ Զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի, սերժանտի, կորպուսի սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոններ եւ դրանց վարձատրության գործակիցները:

Կատարողական վարույթին վերաբերող օրենսդրական փաթեթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարացվի
14 ապրիլի 2025   (0)

Առաջարկվում է օրենքների փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել ոչ թե 2025 թվականի հուլիսի 1-ը, այլ՝ 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ դատարանների հետ կապուղիների ներդրման եւ համակցման ժամկետները սահմանել 2026 թվականի մարտի 1-ը՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն:

Քննարկվել է պացիենտների իրավունքների պաշտպանությանը վերաբերող կոնվենցիան վավերացնելու հարցը
14 ապրիլի 2025   (0)

«Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» (Օվիեդոյի կոնվենցիա) կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 1-ին:

Առաջարկվում է կանոնակարգել ներհամայնքային ուղեւորափոխադրումները եւ ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար սահմանել վարչական պատասխանատվություն
14 ապրիլի 2025   (0)

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ համայնքի կողմից ներհամայնքային ուղեւորափոխադրումները կարող են կազմակերպվել նաեւ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավագանին:

Prev 1 2 3 4 5 6 7 8 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն