Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է երկարաձգել 2023թ.-ի նոյեմբերի 22-ին ընդունված թիվ ՀՕ-374-Ն օրենքի անցումային դրույթով նախատեսված ժամկետը՝ հնարավորություն տալով անձանց դիմել պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին կազմակերպությունների գրանցումը կամ անհատ ձեռնարկատերերի հաշվառումը ճանաչելու համար:




Նախագծի ընդունման արդյունքում կխթանվի սպանդանոցային սպանդը, սպանդանոցները կկայանան որպես լոգիստիկ կենտրոններ, հավասար մրցակցային պայմաններ կստեղծվի շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարող սպանդանոցների համար և կբարելավվի ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի մատակարարման գործընթացը։


Սահմանել իրական շահառուների հայտարարագրման՝ օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտման հետ կապված վարչական վարույթի վերաբերյալ գործերը քննելու որոշակի առանձնահատկություններ:


Նախագիծը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 1063-Լ որոշմամբ հավելված N 2-ով հաստատված պետական գույքի կառավարման բարեփոխումների գործողությունների ծրագրի 5-րդ կետից


Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը։