Իրավական ակտերի նախագծեր

«Անասնաբուժության մասին», «Լիցենզավորման մասին» և Պետական տուրքի մասին» օրենքներում լրացում կատարլու մասին ՀՀ օրենքների նախագծեր
12 նոյեմբերի 2024   (0)

Նախագծերի ընդունման արդյունքում Կառավարությունը լիազորված կլինի հաստատել՝ կենդանիների կարանտինացման կարգը, կենդանիների կարանտինացման գործունեության լիցենզավորման կարգը, ինչպես նաև սահմանել՝ տեսաձայնագրման կարգը և տեսաձայնագրմանը ներկայացվող պահանջները:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
04 նոյեմբերի 2024   (0)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի N155-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
04 նոյեմբերի 2024   (0)

Նախագծով առաջարկվում է որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ և 2-րդ կետի 2-րդ ենթակետերի խմբագրությունները համապատասխանեցնել 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-111-Ն օրենքի 2-րդ հոդվածով կատարված փոփոխությանը,

«Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքի և հարակից օրենքների նախագծերը
15 հոկտեմբերի 2024   (0)

«Պետական գույքի կառավարման մասին» Նոր օրենքի նախագծի մշակումը և դրա հետ կապված գույքային հարաբերությունները կանոնակարգող այլ օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթի:

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
15 հոկտեմբերի 2024   (0)

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) ներքին արտադրության և առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։

«Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության ԱՏԳ ԱԱ 1604 32 001 0 ծածկագրին դասվող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին»
08 հոկտեմբերի 2024   (0)

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
02 հոկտեմբերի 2024   (0)

Ղեկավարվելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին
02 հոկտեմբերի 2024   (0)

ՀՀ 2025 թվականի պետական բյուջեն հիմնվում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթների վրա

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
30 սեպտեմբերի 2024   (0)

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի բարելավելու գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունների, մասնավորապես՝ հողերի խոշորացման գործընթացը և իրականացվող հարկային քաղաքականությունը, որը նպաստի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը։

«Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
19 սեպտեմբերի 2024   (0)

․ «Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-201 Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1․1 մասով՝ հետևյալ խմբագրությամբ․

«Օտարերկրացիների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
27 օգոստոսի 2024   (0)

«Օտարերկրացիների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետությունում օտարեկրյա քաղաքացիներին կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային մեկ միասնական հարթակի ներդրումը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
27 օգոստոսի 2024   (0)

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաևՙ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է տեսչական մարմնների վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանաջների կատարման և անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
16 օգոստոսի 2024   (0)

Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող, առկայծող փարոսիկներով կահավորված, հատուկ տարբերանշան ունեցող տարանսպորտային միջոցների համար կսահմանվի կայանատեղի վճարի վճարման արտոնություն

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
13 օգոստոսի 2024   (0)

օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ թեմատիկ հարկային ստուգման հարցերի ցանկում լրացնել արժութային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգման հարցը,

Թանկարժեք մետաղների մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
13 օգոստոսի 2024   (0)

Թանկարժեք մետաղների մասին Օրենքում սույն փոփոխության կատարումը բխում է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն