Գործադիրը հավանություն է տվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Ըստ հիմնավորման՝ Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ-ում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը:
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերի պարզեցման նպատակով:
Կառավարությունը հաստատել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման կարգը և սահմանել QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը:
Կառավարությունը որոշել է Հրազդան մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի, Հրազդանի կիրճ հ. 4 հասցեում գտնվող անշարժ գույքն ու հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառմանը:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է ԱՊՊԱ համակարգի շուկայի ազատականացմանը և նշել, որ դրա վերաբերյալ քննարկումը սկսվել է այն բանից հետո, երբ խնդիր է դրվել, որ պետական հատվածի բոլոր հիմնարկությունների ավտոպատասխանատվության պարտադիր ապահովագրությունը պետք է իրականացվի մրցութային կարգով:
Վարչապետը կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ ըստ տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ Հայաստանում առևտրի շրջանառությունն աճել է մոտավորապես 18 տոկոսով, ինչը ոչ միայն ֆիզիկական ծավալների ավելացման հետ է կապված, այլ նաև հենց թափանցիկ, այսինքն՝ երևացող առևտրի ցուցանիշ է։
Կառավարությունը բավարարել է «Բլեք փայփ» ՍՊԸ ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ:
Կառավարությունը որոշել է որպես նվիրաբերություն ընդունել Երևանի Ներքին Չարբախում գտնվող «Սպորտի Աշխարհ» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Հայաստանում սպորտի զարգացման, մասնավորապես բռնցքամարտի զարգացման նպատակով Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր կառուցելու համար: Նոր, ժամանակակից մարզահամալիրի կառուցումը տարածքում բնակվող երեխաների համար կստեղծի սպորտով զբաղվելու հնարավորություն:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ։ Շահառուները դրամական օգնությունը՝ միանվագ 500 000 դրամի չափով,
Գործադիրն ընդունել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու (շահագործման ժամկետի երկարացում-2) նպատակով գործընթաց սկսելու մասին» որոշում:
Գործադիրն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա Առողջության առաջնային պահպանման օղակում ավելի պարզ և մատչելի դարձնել պայմանագրային գործընթացի և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
Գործադիրի որոշմամբ 1 մլրդ 448 մլն դրամ կհատկացվի Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:
Կառավարությունը հավանություն է տվել 2022 թ. հոկտեմբերի 20-ին Երևանում ստորագրված «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: