Հայտարարություններ

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 Next
Տնտեսագետ-փորձագետի ներգրավման մրցույթ
13 մարտի 2024   (0)

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը արտահանման դիվերսիֆիկացիայի ռազմավարությանը համահունչ աջակցման ծրագրերի իրականացման նպատակով՝ ՎԶԵԲ-ի աջակցությամբ ներգրավում է ավագ տնտեսագետ-փորձագետի։

Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
01 մարտի 2024   (0)

Ընդունելությանը հերթագրվելու համար զանգահարել (374-10) 506050, (374-11) 506050, 87-88 հեռախոսահամարներով: Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Հայտարարություն` հասարակական կազմակերպությունների համար
09 հունվարի 2024   (0)

Արդարադատության նախարարությունը հրավիրում է հասարակական կազմակերպություններին ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդում ներկայացնել իրենց թեկնածուի ներգրավման հայտ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց միջոցառում
06 դեկտեմբերի 2023   (0)

Միջոցառման շրջանակներում ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը տրամադրվում է օժանդակություն՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմամբ։`

ՊԵԿ կայքում թարմացվել է ԱԱԾ կողմից տրամադրված սահմանափակումների ոչ ենթակա ապրանքատեսակների ցանկը
06 դեկտեմբերի 2023   (0)

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված սահմանափակումների ոչ ենթակա ապրանքատեսակների թարմացված ցանկը, որոնք նախկինում արդեն իսկ որակվել են որպես հսկման ոչ ենթակա ապրանքատեսակներ` տվյալ ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնի` ՀՀ ԱԱԾ-ի կողմից:

ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր
28 նոյեմբերի 2023   (0)

Ծրագրի նպատակն է տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսա­վա­րող­ների եկամուտների ավելացմանը։

Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
28 նոյեմբերի 2023   (0)

Ծրագրի շրջանակում 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման (բացառությամբ շարժական համակարգի), կամ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 50 %–ը։

Ի՞նչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
27 նոյեմբերի 2023   (0)

Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը:

Արտադրողականության խթանման միջոցառում
13 նոյեմբերի 2023   (0)

Արտադրողականության խթանման միջոցառման շրջանակներում առողջապահության ոլորտի համար տնտեսվարողները կարող են ստանալ՝
- մինչև 10 մլրդ. դրամ վարկի/լիզինգի տարեկան տոկոսադրույքի - 6-10% սուբսիդավորում
- մինչև 6 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված

Մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»  միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը
10 նոյեմբերի 2023   (0)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024 թ. փետրվարի 26-29-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2024 (Mobile World Congress Barcelona)» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մասին:

ԼՂ-ից մուտք գործած մեքենաների՝ մինչև հունվարի 1-ը առցանց եղանակով ԱՊՊԱ պայմանագրերի դեպքում կգանձվի գումարի 50 %-ը
10 նոյեմբերի 2023   (0)

ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը հաշվի առնելով և նկատի ունենալով տեղահանվածների սոցիալական վիճակը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշել է ԼՂ-ից մուտք գործած ավտոմեքենաների՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի դեպքում գանձել գումարի 50 տոկոսը:

 ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր
07 նոյեմբերի 2023   (0)

Ծրագրի նպատակն է տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսա­վա­րող­ների եկամուտների ավելացմանը։

Ենթակառուցվածքների ներդրումների դիմաց միջոցառում
07 նոյեմբերի 2023   (0)

Միջոցառման շրջանակներում ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը տրամադրվում է օժանդակություն՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմամբ։

Արտադրողականության խթանման միջոցառում
06 նոյեմբերի 2023   (0)

Արտադրողականության խթանման միջոցառման շրջանակներում շինարարության ոլորտի տնտեսվարողները կարող են ստանալ.

Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառում
01 նոյեմբերի 2023   (0)

Միջոցառման նպատակն է բարձրացնել տնտեսավարողների արտադրողականությունը: Միջոցառման շրջանակներում փոխհատուցվում է աշխատավարձի 20-70%-ը՝ կախված մասնագետի որակավորումից:

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն