Տարվա ընթացքում կորոնավիրուսից ու պատերազմից տուժած հյուրանոցները մեծ հույսեր են կապում ամանորի հանգստյան օրերի հետ: Եթե նախորդ տարիներին տոնական այս օրերից շաբաթներ առաջ հյուրանոցներում ամրագրումներ կատարված էին լինում, այժմ մի շարք տեղերում բոլորովին այլ իրավիճակ է:




Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց «Ճանապարհորդություն առանց Covid-19–ի» նախաձեռնության վերաբերյալ:


Մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ:


Հայաստանում հանրային սնունդի օբյեկտներ մտնելուց առաջ պարտադիր է լինելու այցելուների ջերմության չափումը: Արգելված է բարձր ջերմությամբ այցելուի սպասարկումը: Այս մասին մայիսի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:


Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (կարգը սահմանված է ՀՀ կառավարության 14.05.2020թ. թիվ 730-Լ որոշմամբ):


Այն գործատուները, ընկերություները, որոնք ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանել են աշխատատեղերը, և որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34766 թեստավորում


Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումն ավարտվել է: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 10-ն էր:


Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ:


Մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33313:


Մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած, 43-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 29205 թեստավորում:


Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 10-ը ներառյալ:


Նախքան օրակարգային հարցերի քննարկումը փոխվարչապետն անդրադարձել է այս տարվա համար նախատեսված կապիտալ շինարարության ծրագրերին: «Երեկ վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է այս տարի կապիտալ շինարարության ոլորտում էական ծրագրեր իրականացնելու մասին. նվազագույնը 100 օբյեկտի նախագծման և շինարարության մասին է խոսքը»,-նշել է Տիգրան Ավինյանը:


Մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, որոնցից 1185-ն` առողջացած, 42-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1648 պացիենտ:


Մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, որոնցից 1135-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 26929 թեստավորում:


Մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2619 դեպք, որոնցից 1111-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 պացիենտ:


Կառավարությունը նախատեսում է աջակցություն ցուցաբերել այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն մարտի 16-ից հետո աշխատանքից ազատվածներին: Մասնավորապես, նախատեսվում է գործատուներին 4 ամսվա փոխհատուցում տրամադրել քաղաքացու աշխատավարձի 60 տոկոսի չափով, ով կորցրել է աշխատանքը մարտի 16-ից հետո, իսկ հետո աշխատանք է գտել մեկ այլ գործատուի մոտ: