Շրջակա միջավայր

Prev 1 2
ՊԱՐԶ ԼՃԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ԳՐԵԹԵ 6 ԱՆԳԱՄ
03 սեպտեմբերի 2020   (0)

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ այցելությունից հետո հրատապ վերանայման է ենթարկվել ազգային պարկի տարածքում գտնվող` Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագիրը։

Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը
27 օգոստոսի 2020   (0)

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։

10 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ՝ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ
21 օգոստոսի 2020   (0)

Նախագիծը կիրագործվի ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 18.7 միլիոն դոլար։

«Կարմիր կատարի» լիճը պաշտպանված կլինի պետության կողմից
13 օգոստոսի 2020   (0)

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումները խորությամբ ուսումնասիրել են ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից բարձրաձայնված՝ Կարմիր կատար կոչվող բարձունքի խառնարանային լճին վերաբերող խնդիրը։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն  աշխատանքային շրջայցը
07 օգոստոսի 2020   (0)

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայց կատարեց «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գրասենյակներ, ապա հանդիպում-քննարկում ունեցավ ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ։

Շրջակա միջավայրի նախարարի կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները
05 օգոստոսի 2020   (0)

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպում ունեցավ «Սևան» ազգային պարկ»ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի հետ։

Սևանի ափամերձ հատվածներում կապամոնտաժվի 1724 միավոր շենք-շինություն
27 հուլիսի 2020   (0)

Սևանա լճի ափամերձ հատվածներում՝ 1901,5 մետր նիշից ցածր գտնվող տարածքում իրականացվել են ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման և գույքագրման աշխատանքները և առանձնացվել 1724 միավոր շենք-շինություն:

2019 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը պետբյուջեից 7.3 միլիարդ դրամ է հատկացվել
10 հունիսի 2020   (0)

2019 թվականին գյուղատնտեսության կարիքների համար 12.8 միլիարդ դրամ է հատկացվել ՀՀ պետական ​​բյուջեից: Այս մասին հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Կոտայքի մարզում ևս մեկնարկել են գետերի առափնյա հատվածների ծառատնկման և ցանկապատման աշխատանքները
18 մայիսի 2020   (0)

Կառավարության նիստում ընդունվել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման ու շահառուներին գումարի տրամադրման կարգը հ տելու մասին» որոշումը։

Դիտիր,  լսիր,  սովորիր
28 ապրիլի 2020   (0)

Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում 2017-2020թթ. ընթացքում իրականացվում են անտառային էկոհամակարգերի վիճակը և փոփոխությունները ցույց տվող ինդիկատոր թռչնատեսակների և թիթեռների մշտադիտարկման ուսումնասիրություններ։

Կառավարությունը հավանություն է տվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագծին
13 մարտի 2020   (0)

Առաջարկվող օրենքի փոփոխությունով կկատարելագործվի բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտն ու կկարևորվի էկոկրթության դերը համայնքներում։

Քննարկվել են շրջակա միջավայրին առնչվող մի շարք խնդիրներ
09 մարտի 2020   (0)

Մարտի 9-ին տեղի է ունեցել Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։

Քննարկվել են Սևանա լճի էկոհամակարգի բարելավման միջոցառումները
05 մարտի 2020   (0)

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում, որն ուղղված էր Սևանա լճի հիմնախնդիրների լուծմանը։ Քննարկումը վարել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։

«Նոր Զովք» ՍՊԸ-ում ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.066 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
05 մարտի 2020   (0)

«Նոր Զովք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.066 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Քննարկվել են Սևանա լճի էկոհամակարգի բարելավման միջոցառումները
04 մարտի 2020   (0)

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում, որն ուղղված էր Սևանա լճի հիմնախնդիրների լուծմանը։ Քննարկումը վարել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։

Prev 1 2
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն