Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան:


ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ֆինանսավորմամբ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքում տեղադրվել է արևային կայան՝ 35,2 ԿՎտ հզորությամբ:


Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության է արժանացել Կողբավան համայնքում գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ իրականացման համար գյուղտեխնիկայի, տարբեր գործիքների և կցորդ մեքենաների ձեռքբերման ծրագիրը:


ՀՀ Արարատի մարզի Դեղձուտ համայնքում մոդուլային դպրոցի շենքի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարվել է բաց մրցույթ: Այն իրականացվելու է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով:


ՀՀ կառավարության այս տարվա կապիտալ ծրագրերի շրջանակում գործադիրի այսօրվա նիստում հաստատվել է ԿԳՄՍ նախարարության կողմից մշակութային մի շարք կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննության իրականացման փաթեթը:


Ծաղկաձոր քաղաքում լայն թափով ընթանում են Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկած 74,7 մլն դրամ արժողությամբ, 0,7 կմ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:


Թեև համավարակի տարածման արդյունքում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում, ամենատուժած ոլորտներից է զբոսաշրջությունը, այնուամենայնիվ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի համոզմամբ, միևնույն ժամանակ լավ հնարավորություն ներքին տուրիզմը զարգացնելու համար, և այս նպատակով Լոռու մարզը պատրաստվում է լինել առաջատարի դիրքերում:


Կարճաղբյուր, Լճավան, Գեղհովիտ համայնքներում այժմ ընթացքի մեջ է ուռենու շիվերի տնկման պետական ծրագիրը: Ինչպես տեղեկացրեց ծրագիրն իրականացնող «Էյ Թի Փի» բարեգործական կազմակերպության ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը, շիվերի տունկն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից, կորոնավիրուսի դեմ պայքարի 15-րդ միջոցառումների շրջանակներում:


Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 6 սուբվենցիոն հայտ:


«Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տարածքն ընդգրկում է 54 համայնք: Ոռոգման սեզոնին այս համայնքներում անխափան ջրամատակարարում ապահովելու համար ընկերությունն անում է հնարավոր ամեն ինչ:


Կառավարության նիստում ընդունվել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման ու շահառուներին գումարի տրամադրման կարգը հ տելու մասին» որոշումը։


2020 թվականին Արարատի մարզի թվով 70 համայնքներից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաստատմանն է ներկայացվել շուրջ 112 սուբվենցիոն հայտ՝ 4. 399. 577,0 ՀՀ դրամ արժեքով:


Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային պահպանման եւ շահագործման աշխատանքների շրջանակում վերանորոգվում է Ագարակ-Եղվարդ-Ուժանիս ճանապարհը։


Շիրակի մարզում մինչ օրս կատարվել է շուրջ 14500 հա գարնանացան գարու, 3000 հա կարտոֆիլի, 700 հա բանջարեղենի և 3000 հա կերային մշակաբույսերի ցանք: Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։


ՀՀ Արարատի մարզպետարանը հավաքագրում է այն անձանց տվյալները, ովքեր նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի և չունեն աշխատանք:


Ազոտական պարարտանյութի հերթական խմբաքանակը՝ շուրջ 62 տոննա, մատակարար կազմակերպության կողմից և Լոռու մազպետարանի աշխատակիցների մասնակցությամբ բաշխվեց Թումանյանի և Գուգարքի տարածաշրջանների համայնքներին: Վաղը և մյուս օրը կբաշխվի ևս 125 տոննա՝ այս անգամ արդեն Սպիտակի և Տաշիրի տարածաշրջանների համայնքներին:


Մայիս ամսվա երկրորդ կեսից պետական միջոցների հաշվին կմեկնարկի «Հ-53,Մ-4-Սեմյոնովկա-Մ-4 հանրապետական նշանակության ավտոճանապարհի անցանելիության բարելավում» ծրագիրը: