• Armenianeconomy.com

Լուրեր մարզերից

Հայտարարվել է էլեկտրոնային բաց մրցույթ
29 մայիսի 2020   (0)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է էլեկտրոնային հրատապ բաց մրցույթ՝ ✅Հ-13 -Նորաբաց - Հ-14 ավտոճանապարհի 5,2 կմ հատվածի հիմնանորոգման, ✅Արարատի մարզի Գեղանիստ-Արբաթ միջհամայնքային ճանապարհի 1,127 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների կատարման համար:

Հայտարարվել են Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր և Մ6-Եղեգնուտ-Դեբեդ ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ
29 մայիսի 2020   (0)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Լոռու մարզի Մ6-Եղեգնուտ-Դեբեդ մոտ 8.3 կմ և Արագածոտնի մարզի Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.9 կմ երկարությամբ երկու ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ։

Մարզի համայնքների կողմից ներկայացված պարարտանյութի պահանջարկն ամբողջությամբ կբավարարվի
Մարզի համայնքների կողմից ներկայացված պարարտանյութի պահանջարկն ամբողջությամբ կբավարարվի
07 մայիսի 2020   (0)

Ազոտական պարարտանյութի հերթական խմբաքանակը՝ շուրջ 62 տոննա, մատակարար կազմակերպության կողմից և Լոռու մազպետարանի աշխատակիցների մասնակցությամբ բաշխվեց Թումանյանի և Գուգարքի տարածաշրջանների համայնքներին: Վաղը և մյուս օրը կբաշխվի ևս 125 տոննա՝ այս անգամ արդեն Սպիտակի և Տաշիրի տարածաշրջանների համայնքներին:

Կբարելավվի Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհի անցանելիությունը
Կբարելավվի Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհի անցանելիությունը
05 մայիսի 2020   (0)

Մայիս ամսվա երկրորդ կեսից պետական միջոցների հաշվին կմեկնարկի «Հ-53,Մ-4-Սեմյոնովկա-Մ-4 հանրապետական նշանակության ավտոճանապարհի անցանելիության բարելավում» ծրագիրը:

Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է տեղափոխվել 66 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր
Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է տեղափոխվել 66 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր
05 մայիսի 2020   (0)

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա մայիսի 4-ի 1900 մետր 58 սանտիմետր նիշի դիմաց:

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան ամբողջությամբ
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան ամբողջությամբ
28 ապրիլի 2020   (0)

Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ապրիլի 23-ի նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված առաջին ծրագիրը, որի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված:

Շուրջ 813 տնտեսվարողներ արդեն դիմել են Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից օգտվելու նպատակով
Շուրջ 813 տնտեսվարողներ արդեն դիմել են Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից օգտվելու նպատակով
22 ապրիլի 2020   (0)

Ապրիլի 21-ի դրությամբ, «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու նպատակով Կոտայքի մարզից շուրջ 813 տնտեսվարողներ արդեն դիմել են ֆինանսական կառույցներին և անցել համապատասխան առցանց հավաստագրման փուլը:

Մարզում կորոնավիրուսով 210 վարակակիր կա, 61՝ առողջացած, 4՝ մահ
Մարզում կորոնավիրուսով 210 վարակակիր կա, 61՝ առողջացած, 4՝ մահ
17 ապրիլի 2020   (0)

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահված 4 դեպք։

Եվս 110 պաշտպանիչ դիմավահան՝ Արագածոտնի մարզի բուժհաստատություններին
Եվս 110 պաշտպանիչ դիմավահան՝ Արագածոտնի մարզի բուժհաստատություններին
17 ապրիլի 2020   (0)

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Արագածոտնի մարզի ներկայացուցիչներն այսօր եռաչափ տպիչներով պատրաստված ևս 110 պաշտպանիչ դիմավահան են տրամադրել Արագածոտնի մարզին:

Արարատի մարզից հավանության է արժանացել 5 սուբվենցիոն ծրագիր
Արարատի մարզից հավանության է արժանացել 5 սուբվենցիոն ծրագիր
15 ապրիլի 2020   (0)

Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 10-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Արարատի մարզից ներկայացված 112 սուբվենցիոն ծրագրային հայտերից 5-ը։

Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակ
Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակ
06 ապրիլի 2020   (0)

«Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր»-ից ելնելով, Հայնան նահանգից մի քանի օրից Շիրակի մարզ կհասնի 10 հազար պաշտպանիչ, վիրաբուժական դիմակ, որոնք հատկացվելու են մարզի բժշկական հաստատություններին։

Հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով ՀՀ ԱԺ-ն համակարգիչներ տրամադրեց մարզի բազմազավակ 42 ընտանիքի
Հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով ՀՀ ԱԺ-ն համակարգիչներ տրամադրեց մարզի բազմազավակ 42 ընտանիքի
06 ապրիլի 2020   (0)

Արձագանքելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկին ` ՀՀ ԱԺ նախագահի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ ապրիլի 3-ին ԱԺ-ի պահուստային ֆոնդի համակարգիչներից 42-ը ներկրվեց Գեղարքունիքի մարզ:

Արագածոտնի մարզում ժամանակավոր պահեստավորման կետերի հասցեները
Արագածոտնի մարզում ժամանակավոր պահեստավորման կետերի հասցեները
23 մարտի 2020   (0)

Նվիրատվությունների պահեստավորման նպատակով Երևանում և մարզերում առանձնացվել են հատուկ կետեր։ Արագածոտնի մարզում ժամանակավոր պահեստավորման կետերի հասցեները և հեռախոսահամարները`

Ախտահանվում են էլեկտրագնացքներն ու կայարանները
Ախտահանվում են էլեկտրագնացքներն ու կայարանները
19 մարտի 2020   (0)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Երասխ-Երևան ներհանրապետական ուղղությունը սպասարկող էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ.

Մարզում ուղևորափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են
Մարզում ուղևորափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են
18 մարտի 2020   (0)

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարությամբ՝ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում դեռևս ուրբաթ օրվանից հատուկ նյութերով ախտահանվում են մարզում ուղևորափոխադրում իրականացնող մեքենաները։

«էկո կանաչ» ծրագրով Վեդի քաղաքում տեղի կունենա ռոք համերգ և ծառատունկ
«էկո կանաչ» ծրագրով Վեդի քաղաքում տեղի կունենա ռոք համերգ և ծառատունկ
12 մարտի 2020   (0)

Գյումրու «Ռոք Դպրոցի» կողմից իրականացվող «էկո կանաչ» ծրագրով նոր կյանք կտրվի Հայաստանի տասը մարզերում գտնվող լքված բնական և արհեստական հուշարձաններին, յուրաքանչյուր մարզում կիրականացվի ծառատունկ:

Արմավիրի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Արմավիրի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
12 մարտի 2020   (0)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացրել մարզի Արաքս համայնքում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբեկտում:

Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն