Արցախի Ազգային ժողովում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ ոչ թե պետական, այլ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, օրինագծի համահեղինակ Գագիկ Բաղունցը:




Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստան է տեղափոխվել մինչև 55000 կով, 90000 մանր եղջերավոր կենդանի: էկոնոմիկայի նախարարության անասնաբույժներն անմիջապես սկսեցին կենդանիների այս տարվա պատվաստումները:


Հունիսի 8-ին Ազգային ժղովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանին եւ հանձնաժողովի պատասխանատուներին:


Արտակարգ դրության ռեժիմը գյուղատնտեսական աշխատանքների վրա առանձնապես չի անդրադարձել: Նախատեսված աշխատանքները, մասնավորապես` գարնանացանը, անցել են նորմալ ռեժիմով եւ արդեն մոտ են ավարտին, պատրաստվում ենք հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքին:


Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար նշանակելու մասին։


Մայիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 33 քաղաքացիներից 8-ն արդեն ապաքինվել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է 669 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է 69 քաղաքացի:




Ընթացիկ տարվա մարտ-մայիս ամիսների ընթացքում ԱՀ ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության վարչության աշխատակիցները, վարչության պետ Նորայր Մուսայելյանի գլխավորությամբ, աշխատանքային այցեր են իրականացրել Մարտունու շրջանի Ծովատեղ, Հերհեր, Խերխան, Կավահան և Մսմնա համայնքներ:


Մայիսի 21-ին Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ ապրիլի 28-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էին 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը եւ մի շարք այլ հարցեր:

Ընթացիկ իրազեկում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս։


Ապրիլի 9-ին կայացել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր նոր իրողություններում գյուղոլորտի գործունեությանը, առկա մարտահրավերների հաղթահարմանը և պարենային անվտանգության ապահովմանը:


Մարտի 4-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարության և «Սմարթ Ագրո» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ Բերձորում անց է կացվել սեմինար-խորհրդակցություն՝ մեղվաընտանիքներում առավել տարածված հիվանդությունների կանխարգելման ու բուժման թեմայով:


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:


Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 24-ից մեկնարկել է «Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում, որպես պետական աջակցություն, գարնանացան մշակաբույսերի սերմերի (եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղիկ, սոյա, կտավատ, սիսեռ, ոլոռ, կորնգան, առվույտ, ոսպ, սորգո, լոբի) տրամադրման գործընթացը:


Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 19-ին հանդիպել է «Արցախի երիտֆորում 2019»-ի գործարար լավագույն ծրագրերի մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդների հետ:


Նախնական տվյալներով 2020 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 3003.6 մլն դրամ` պլանավորված 2900.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 3.6 տոկոսով կամ 103.6 մլն դրամով: