Արցախում պետական աջակցության ծրագրով՝ գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերություններին փոխհատուցվելու է վարձու աշխատողների եկամտային հարկը:




Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են։


Արցախում պետական աջակցության ծրագրով՝ գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերություններին փոխհատուցվելու է վարձու աշխատողների եկամտային հարկը:


Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են։


Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունն ունեցել է 112,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ:


Դեկտեմբերի 29-ից կսկսվի Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվելիք 20,000 դրամ աջակցության վճարման գործընթացը։ Դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ ծնողը կարող է դիմել Հայփոստի կամ Արցախփոստի ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով իր անձնագիրն ու երեխայի ծննդյան վկայականը։


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կրկնապատկում է Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության ծրագրի ծավալները՝ երկրորդ փուլում աջակցելով տեղական եւ միջազգային բազմաթիվ նախագծերի։ Այս մասին հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:


Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, վերջին տվյալների համաձայն, 3 հազարից ավելի հայտ է ստացել՝ կապված պատերազմի հետևանքով վնասված, քանդված տների հետ: ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հայտերը հիմնականում Ստեփանակերտից են:


Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի մասնագետների կողմից Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում նախորդ՝ դիտանցման համեմատ արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն՝ 9 գնաճ և 2 գնանկում:


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է «Ջիջի» ՓԲԸ և «Էսէֆէլ» ՍՊԸ հիմնադիր ղեկավարներ Խաչատուր Գրիգորյանին և Արսեն Գևորգյանին:


Այս պահին Արցախից Հայաստան է տեղափոխվել 3191 գլուխ կենդանի կենդանի, որոնց տեղաշարժը հստակ արձանագրված է: Գործընթացը շարունակվում է:


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հետպատերազմյան սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները:


Արցախի ՊԲ-ն հայտնում է՝ նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում:


Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ։ Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային միջուկային զենք է՝ մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։


Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանեսյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը:


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած չորս բարեգործական համերգների ընթացքում հանգանակվել է 30 միլիոն դրամ։ Առցանց և տեղում հանգանակություն են արել հարյուրավոր քաղաքացիներ։


Ռազմական դրության պայմաններում Արցախում քաղաքացիական բնակչության առաջնային կարիքները հոգալու, ժամանակավոր ապաստարաններում նրանց կենցաղային խնդիրների լուծման նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արցախի Հանրապետությանն է փոխանցել մեծածավալ մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների և բնաիրային այլ պաշարների տեսքով: