Նախագծեր

Prev 1 ... 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 ... 36 Next
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ
21 օգոստոսի 2020   (0)

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում որպես առանձին նոտարական գործողություն նախատեսվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրացման դիմումները համապատասխան պահանջի առկայության դեպքում պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնին ներկայացնելը:

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
21 օգոստոսի 2020   (0)

Նախագծերի ընդունման դեպքում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը կհամապատասխանեցվի այն գործիքակազմին, որը ներդրվել և կիրառվում է արդեն 2014 թվականին:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ»
21 օգոստոսի 2020   (0)

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գրանցման/հաշվառման գործընթացի բարեփոխման, դյուրինացման, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ նաև՝ Գործակալություն) կողմից իրականացվող գործառույթների նպատակով դիմումներն առցանց եղանակով ներկայացման հնարավորությունների ընդլայման,

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
20 օգոստոսի 2020   (0)

Միաժամանակ առկա կարգավորումները որոշակիացնելու նպատակով նախագծով առաջարկվում է հստակեցնել շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
10 օգոստոսի 2020   (0)

Առաջարկվում է սահմանել նոր ընթացակարգ սեփականաշնորհաված բնակարանները պետությանը նվիրելու համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
07 օգոստոսի 2020   (0)
«Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը սահմանելու մասին»
03 օգոստոսի 2020   (0)

Նախագծի նպատակը ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության կարգավորումն է, այդ աշխատանքների իրականացման նկատմամբ պատշաճ հսկողության իրականացումը և միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ 26 ՓԵՏՐՎԱՐԻ N 116 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
03 օգոստոսի 2020   (0)

ՀՀ կառավարության 1998 թվականի 26 փետրվարի Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին N 116 որոշումը չի պարունակում լիազորող նորմ, ինչը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր
27 հուլիսի 2020   (0)

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել համայնքների տարածքներում առևտրի իրականացման գործունեությունը և տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել լիազորություններ նշված գործունության նկատմամբ հսկողության իրականացման ապօրինի առևտրի իրականացումը կանխարգելելու նպատակով:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»
24 հուլիսի 2020   (0)

Նախագծով առաջարկվում է ներդնել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում,

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր
15 հուլիսի 2020   (0)

Նախագծերի ընդունումը նախևառաջ պայմանավորված է օրենքով ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտքի և ելքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
14 հուլիսի 2020   (0)

Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների օղակաձև երթևեկելի հատվածների հողային պաստառներում գովազդային վահանակների տեղադրումը։

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
09 հուլիսի 2020   (0)

Նախագիծի մշակումը պայմանավորված է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության ապահովման, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացի ապահովման նպատակով:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1665-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
07 հուլիսի 2020   (0)

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետության կողմից օրենսդրությամբ սահմանված վճարովի ծառայությունների պատշաճ իրականացումը։

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
03 հուլիսի 2020   (0)

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում կանոնակարգելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի և սնանկության վարույթի հարաբերակցությունը։

Prev 1 ... 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 ... 36 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն