ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը մարտի 15-ին հրավիրված ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 11-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ:
Ազգային ժողովը մարտի 9-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022թ. հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 7-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնություն տալ «ԲԻՈ ԲԵՐՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում Հայաստանից պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի և դրանից պատրաստված արտադրատեսակների (բացառությամբ թափոններ և ջարդոն)՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին որոշում կայացրեց, նաեւ սահմանեց արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի ու լիցենզիաների ձևերը:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց սահմանամերձ համայնքներին 1,155 մլրդ դրամ հատկացնել:
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում բավարարել է «Մետալ ուորլդ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գումար հատկացնել Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին:
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում կայացրեց:
Կառավարությունը հավանություն է տվել Էդուարդ Օհանյանի կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում Արդյունաբերական ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին:
ՀՀ Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ փետրվարի 14-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ կապված բազային ապահովագրավճարի չափի ավելացման հետ:
ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարությունը հավանություն է տվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: