«Այսօր քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել երեք եղանակով՝ կանխիկ, բանկային հաշիվներից եւ էլեկտրոնային դրամապանակներից:
Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն «Բեն 10», «Գևմիկ» և «Փիրալյան» ՍՊ ընկերությունները:
Գործադիրն ընդունել է որոշում՝ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի պահանջներին համապատասխան հերթական մարդահամար նախապատրաստման և անցկացման գործառույթները, ինչպես նաև մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումն ու ամփոփումն ըստ սահմանված ժամկետների ապահովելոը նպատակով:
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ուսուցման ու կրթության կառավարման համակարգերում ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ապահովելու նպատակով:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով ակնկալվում է պահպանել ՀՀ-ում ստեղծված կորոնավիրուսային հիվանդության կայուն իրավիճակը և նվազեցնել վարակված անձանց մուտքը հանրապետություն։
Առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման նպատակով կնքված պայմանագրերը ուժի մեջ մտցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մասնավորապես, նախատեսվում է նախկինում կնքված պայմանագրերի շարունակականության ապահովում:
Մինչ օրակարգի քննարկումը, ՀՀ վարչապետն ամփոփել է ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ իր, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները։
Գործադիրը սահմանել է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է շարունակել սոցիալական օգնության տրամադրումը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին:
«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքից բխող հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է աշխատանքային քննարկում:
Գործադիրն առաջարկում է վերանայել ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման պատասխանատվության մեխանիզմները:
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում առկա մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եւ անհաղթահարելի ուժի առաջացման հետեւանքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները:
Հարկային օրենսգրքում եւ մաքսային ծառայությանը վերաբերող օրենքում փոփոխության արդյունքում հարկային ու մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովների նիստերը կիրականացվեն նաեւ գրավոր ընթացակարգով:
Գործադիրը Հարկային օրենսգրքում նոր կարգավորում է առաջարկում հարկային պլանավորման տարբեր սխեմաների դեմ:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի, մարզպետների ու համայնքապետների մասնակցությամբ, ապրիլի 5-ին քննարկվել են աղետի գոտու հիմնախնդիրները։