ՀՀ քրեական նոր օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2022 թ. հուլիսի 1-ից: Այդ պահից ուժը կորցրած կճանաչվի 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգիրքը:
Գործադիրը նախատեսում է ևս 11 ամիս (2022 թ. հունվար-նոյեմբեր) ֆինանսական միջոցեր տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին:
Կառավարությունը հաստատել է Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը:
Գործադիրի որոշմամբ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացնել 790,165.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Կառավարությունը հաստատել է Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը:
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Ապօրինի ծագում ունեցող գույքը հայտնաբերելու եւ այն օրինականության դաշտ վերադարձնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում:
Մայիսի 18-ին Ազգային ժողովում կայացել է աշխատաժողով` նվիրված Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում տեղ գտած տնտեսական հարցերի քննարկմանը:
Համայնքների զարգացման ծրագրերն առավել իրատեսական եւ առարկայական դարձնելու նպատակով Կառարավությունն փոփոխություններ է առաջարկում «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման արդյունքում այս պահին վարույթում գտնվող չավարտված շուրջ 300 եւ ավարտված 20 ուսումնասիրություններ կան:
Ներկայումս պետական սահմանի անցման գործընթացը ժամանակատար է եւ որոշ դեպքերում ուղեկցվում է պետական մարմինների կողմից իրենց բովանդակությամբ նույնական գործառույթների իրականացմամբ:
Առաջարկվող կարգավորումներով Կառավարության սահմանած կարգով ԱՏԱ Կառնետ հավաստագրեր կտրամադրեն ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատները:
2021 թ. դեկտեմբերի դրությամբ գնաճը կազմել է 7,4, միջին գնաճը` 7,2 տոկոս: 2021 թ. ընթացքում Կենտրոնական բանկի կանխատեսումները մի քանի անգամ ճշգրտվել են. արտաքին միջավայրից եկող գնաճային ռիսկերը զսպելու նպատակով տարվա ընթացքում վերաֆինանասավորման տոկոսադրույքը բարձրացվել է 4,25-ից մինչեւ 7,75 տոկոս:
Մայիսի 14-15-ը ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ եւ ՄՀԻ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կայացել է երկօրյա աշխատաժողով:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ավստրիայի խորհրդարան են այցելել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը եւ ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետներ: