Յոթի խմբի (G7) երկրները կստանձնեն պարտավորություններ մինչեւ ընթացիկ տարվա վերջը դադարեցնելու ցանկացած օգնություն հանքային վառելիքի օգտագործմամբ նախագծերին, եթե դրանցում չեն ձեռնարկվում արտանետումների կրճատման միջոցներ:




Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որը թույլ է տալիս անմաքս ապրանքների առեւտրի իրականացումը Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ թռչող ուղեւորներին, հայտնում է ՏԱՍՍ-ը։


Միացյալ Նահանգները Ուկրաինայից եգիպտացորեն եւ ցորեն դուրս բերելու ուղիներն է ուսումնասիրում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։


Եվրամիությունը ձգտում է արգելել նավթի ներկրումը Ռուսաստանից, ինչպես նաեւ՝ երկրի ավելի լայն առեւտուրը նավերի ապահովագրման պատժամիջոցների միջոցով:


Իրանը Նաթանզ քաղաքում շահագործման է հանձնել ուրանի հարստացման ցենտրիֆուգների համար դետալների պատրաստման գործարանը: Ապրիլի 14-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը, որը ծանոթացել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հաշվետվությանը:


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական շուկան սոցիալապես նշանակալի ապրանքներով հագեցմանն ուղղված միջոցառումների լրացուցիչ փաթեթ է ընդունել


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել Է Կիեւին տրամադրել լրացուցիչ ռազմական օգնություն մինչեւ 100 միլիոն դոլարի չափով, այն կներառի հակատանկային համակարգեր:


Ռուսական բանկերը թույլ են տալիս իրենց հաճախորդներին ավանդներ բացել այն երկրների արժույթներով, որոնք սահմանափակումներ չեն մտցրել Ռուսաստանի դեմ։ Հնարավորություն կա դեպոզիտ բացելու չինական յուանով, ԱՊՀ եւ այլ երկրների արժույթներով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 2.70%-ով և կազմել 18,301,630.71 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 2.74%-ով և կազմել 37,946.57 դոլար:


Միացյալ Նահանգների պետական պարտքն առաջին անգամ գերազանցել Է 30 տրիլիոն դոլարը: Այդ մասին են վկայում ԱՄՆի ֆինանսների նախարարության՝ փետրվարի 1-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
.jpg)

«Ռոսպոտրեբնադզոր»-ը սահմանափակել է Թուրքիայից եւ Իրանից մրգերի եւ բանջարեղենի մատակարարումները, հայտնում է գերատեսչությունը։ Արգելքի տակ են հայտնվել կիտրոնի, մանդարինի, պղպեղի, խաղողի եւ նռան 33 արտադրողների արտադրանքը։ Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, հայտնաբերվել են պեստիցիդների 12 մնացորդներ, որոնցից տասը հնարավոր չէ օգտագործել Ռուսաստանում։
.jpg)

Իրանական ընկերությունները փոխում են իրենց երթուղիները՝ Ադրբեջանի տարածքով ցամաքային ուղիների փոխարեն ապրանքները Ռուսաստան արտահանելու համար ընտրելով Կասպից ծովով ջրային տրանսպորտը։


Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 13-ին բորսայական սակարկությունների բացմանը հոկտեմբերի սկզբից ի վեր առաջին անգամ բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 300 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


Գազի ֆյուչերսների գները Եվրոպայում հասել են նոր ռեկորդային նշագծի՝ հազար խորանարդ մետրի դիմաց առաջին անգամ գերազանցելով 1200 դոլարը: Այդ մասին վկայում են ICE Futures-ի սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


2021 թվականի առաջին վեց ամսում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքների շրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 15 տոկոսով աճել Է: