Տնտեսական նորություններ այլ երկրներից

Prev 1 2 3 4 5 6 7 8 Next
ԵՄ-ում գազի գները տասն անգամ աճել են՝ նախահամավարակյան ժամանակաշրջանի համեմատ
14 սեպտեմբերի 2022   (0)

Եվրամիության երկրներում գազի գները 10 անգամ ավելացել են այն մակարդակի համեմատությամբ, որը գոյություն ուներ մինչեւ համավարակը:

Եվրոպայում գազի գինն ընկել է մինչեւ 2350 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց
07 սեպտեմբերի 2022   (0)

Չորեքշաբթի Եվրոպայում գազի բորսայական գներն ընկնում են մոտ 4 տոկոով եւ գտնվում են հազար խորանարդ մետրի դիմաց 2350 դոլարից մի փոքր ավելի բարձր մակարդակում, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

ԵՄ-ն շտապում է օգնել արդյունաբերությանը՝ ռուսական գազի մատակարարումների կրճատման ֆոնին
05 սեպտեմբերի 2022   (0)

Եվրոպայում գազի գներն աճել են, բաժնետոմսերի գներն ու եվրոն նվազել են այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1»-ով, հայտնում է Reuters-ը։

Ֆրանսիան պատրաստ է Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատմանը
30 օգոստոսի 2022   (0)

Ֆրանսիական Engie ընկերությանը գազի մատակարարումները կրճատելու՝ «Գազպրոմ»-ի որոշումը չի սպառնում Ֆրանսիայի շուկայի իրադրությանը: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկական վերափոխումների նախարարությանը:

Մեծ Բրիտանիայում սպառողական գների գնաճը 2023 թ. սկզբին 18 տոկոսի կհասնի
22 օգոստոսի 2022   (0)

Մեծ Բրիտանիայում սպառողական գների գնաճը պետք է 18 տոկոսի հասնի 2023 թ. սկզբին, հայտարարել է ամերիկյան Citi բանկի տնտեսագետ Բենջամին Նաբարոն՝ կրկին բարձրացնելով իր կանխատեսումն էներգիայի գների վերջին աճի լույսի ներքո, փոխանցում է Reuters-ը։

Իրանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ղազախստանը միջազգային տարանցիկ միջանցք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել
17 օգոստոսի 2022   (0)

Իրանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ղազախստանը միջազգային տարանցիկ միջանցք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել , գրում է Mehr-ը։

Գերմանիան երեք ամիս ունի` ձմեռային գազային ճգնաժամից իրեն փրկելու համար. Bloomberg
02 օգոստոսի 2022   (0)

Գերմանիան քիչ ժամանակ ունի՝ այս ձմռանն էներգակիրների պակասը կանխելու համար, որն աննախադեպ կլիներ զարգացած երկրի համար:

«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են սահմանափակել ռուսական նավթի գները
28 հուլիսի 2022   (0)

«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը Ռուսաստանից արտահանվող նավթի գների սահմանափակման մեխանիզմ սահմանել:

Եվրամիությունում նախատեսում են թվային եվրո մշակել
12 հուլիսի 2022   (0)

Եվրամիությունում նախատեսում են մշակել թվային եվրո, որը նախատեսված կլինի կանխիկ գումարը «լրացնելու» համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) տնտեսական հարցերով անդամ Պաոլո Ջենտիլոնին, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Ֆրանսիան պատրաստվում է ռուսական գազի մատակարարման դադարեցմանը
11 հուլիսի 2022   (0)

Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրունո Լը Մերն այսօր զգուշացրել է, որ մեծ հավանականություն կա, որ Մոսկվան ամբողջությամբ կդադարեցնի գազի մատակարարումը Եվրոպա, գրել է Politico-ն։

Եվրասիական տնտեսական միջկառավարական Խորհրդի նիստում քննարկվել է 2021 թ․ օգոստոսի 20-ի թիվ 8 Կարգադրության կատարման ընթացքը
22 հունիսի 2022   (0)

Եվրասիական տնտեսական միջկառավարական Խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ին կայացած նիստում քննարկվել է Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 20-ի №8 Կարգադրության կատարման ընթացքը։

Եվրահանձնաժողովը հայտարարել է էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման անհրաժեշտության մասին
16 հունիսի 2022   (0)

Եվրամիությունը պետք է զարգացնի էներգիայի վերականգնվող աղբյուրները, որոնք կփոխարինեն Ռուսաստանի նավթին, գազին և ածուխին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնի հայտարարությանը:

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ լեհական սահմանին հացահատիկի պահեստներ կկառուցի
14 հունիսի 2022   (0)

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ հացահատիկի արտահանումը հեշտացնելու եւ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում պարենային ապրանքների գնաճը կանխելու նպատակով Ուկրաինայի հետ լեհական սահմանին հացահատիկի ժամանակավոր պահեստներ կկառուցի:

Գերմանիան փորձում է նավթամշակման ոլորտից դուրս մղել ռուսական «Ռոսնեֆտին»
14 հունիսի 2022   (0)

Գերմանիան փորձում է ճանապարհ գտնել՝ վերահսկելու մեծամասամբ Ռուսաստանին պատկանող նավթավերամշակման գործարանը, որն ապահովում է Բեռլինում սպառվող վառելիքի մեծ մասը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Իրանը հայտնել է ռուս գործարարների համար վիզային ռեժիմի վերացման հնարավորության մասին
13 հունիսի 2022   (0)

Իրանական կողմը դիտարկում է ռուս գործարարների համար առանց վիզայի ռեժիմ մտցնելու հնարավորությունը՝ ներդրումները խթանելու նպատակով։

Prev 1 2 3 4 5 6 7 8 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն