Տնտեսական նորություններ այլ երկրներից

Prev 1 2 3 4 5 6 7 8 Next
Ռուսաստանն այս ֆինանսական տարվա ամենախոշոր ներդրողն է Իրանում
23 մարտի 2023   (0)

Ռուսաստանը դարձել է Իրանում ամենախոշոր արտասահմանյան ներդրողը` ընթացիկ ֆինանսական տարում ներդնելով 2.76 միլիարդ դոլար: Financial Times-ում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտնել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։

ՌԴ-ում այրման մոմերի դեֆիցիտի պատճառով կարող են դադարեցվել Superjet-ի չվերթները
17 մարտի 2023   (0)

Ռուսաստանում առաջ է եկել Superjet 100-ի (SSJ100) թռիչքների դադարեցման վտանգ՝ ԱՄՆ արտադրության այրման մոմերի դեֆիցիտի պատճառով, որոնք օգտագործվում են ռուս-ֆրանսիական SaM146 շարժիչներում, ուրբաթ՝ մարտի 17-ին տեղեկացրել է ՌԲԿ գործակալությունը՝ հղում կատարելով այն վեց ավիաընկերությունների աշխատակիցներին, որոնք նման ինքնաթիռներ են շահագործում։

Forbes. Ռուսական ընկերությունների ՏՏ մասնագետների 16%-ն աշխատում է արտերկրից
13 փետրվարի 2023   (0)

Արտերկրից ՏՏ ոլորտում ռուսական ընկերությունների աշխատողների շրջանում պոպուլյարությամբ երկրորդ տեղում Հայաստանն ու Թուրքիան են: Այս երկրներում են հաստատվել աշխատակիցների 12%-ը։ Ցանկում ներառված են Ղազախստանը (10,6%), Սերբիան (7%), Գերմանիան (4,2%), Իսրայելը (3,6%), Մեծ Բրիտանիան (3,4%) և Թաիլանդը (3,3%)։

Պուտինը ԵԱՏՄ-ի համար խնդիր է համարել օտարերկրյա արժույթների օգտագործմամբ ստեղծվող վտանգների նվազեցումը
23 հունվարի 2023   (0)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ-ի համար հրատապ խնդիր է անվանել այն վտանգների նվազեցումը, որոնք փոխադարձ առեւտրի համար ստեղծում է օտարերկրյա արժույթի եւ վճարային համակարգերի օգտագործումը, նշվել է նախագահի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Մարտի 1-ից Ռուսաստանում կթանկանան ծխախոտներն ու վեյփերի համար նախատեսված հեղուկները
19 հունվարի 2023   (0)

Ռուսաստանում 2023 թվականի մարտի 1-ից կթանկանան ծխախոտները, ինչպես նաեւ վեյփերի համար նախատեսված հեղուկները։

Իրանը և ԵԱՏՄ-ն ազատ առևտրի մասին հուշագիր են ստորագրել
19 հունվարի 2023   (0)

Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) այսօր հուշագիր են ստորագրել ազատ առևտրի մասին, արարողությունը տեղի է ունեցել Թեհրանում, Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի տարածքում:

Ավելի քան 200 միլիոնատերեր Դավոսի վերնախավին կոչ են անում բարձրացնել հարկերը գերհարուստների համար
18 հունվարի 2023   (0)

Միլիոնատերերը, որոնք իրենց անվանում են հարուստ ամերիկացիների մի խումբ, ովքեր խորը մտահոգված են Ամերիկայում անհավասարության ապակայունացնող մակարդակով, անցյալ տարի իրենց քարոզարշավում կոչ են արել նմանատիպ միջոցներ ձեռնարկել:

Իրանում գնահատել են Ռուսաստանի հետ ավտոմեքենաների համատեղ արտադրության հնարավորությունը
17 հունվարի 2023   (0)

Այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օմիդ Ղալիբաֆը:

Եվրամիությունում պլանավորում են մեծացնել դեղերի արտադրությունը և ստեղծել դրանց ռազմավարական պաշարներ
12 հունվարի 2023   (0)

Եվրամիությունն ակնկալում է դեղագործական արտադրանքի ռազմավարական պաշար ձևավորել դեղամիջոցների անբավարարության հետ կապված խնդիրներից խուսափելու համար: Այս մասին Financial Times-ին հաղորդել են Եվրահանձնաժողովից։

ՄԱԿ-ն 2022-ին պարենի համաշխարհային գների աճ է արձանագրել 14,3 %-ով
09 հունվարի 2023   (0)

Պարենի համաշխարհային գները 2022 թվականին աճել են 14,3 %-ով: Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ պարենամթերքի գների ինդեքսը կազմել է 132.4 կետ, ինչը 1,9 %-ով պակաս է նոյեմբերի ցուցանիշից:

Թայվանն ընդլայնել է այն ապրանքների ցանկը, որոնք արգելված է արտահանել Ռուսաստան և Բելառուս
05 հունվարի 2023   (0)

Թայվանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։

Եվրոպայում գազի գինը 2021-ի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է՝ հազար խմ-ի դիմաց 700 դոլարից պակաս
05 հունվարի 2023   (0)

Եվրոպայում գազի գինը 2021-ի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է՝ հազար խմ-ի դիմաց 700 դոլարից պակաս, գրում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով ICE բորսաները։

Կանադայում ուժի մեջ է մտել օտարերկրացիների կողմից բնակարան գնելու արգելքը
04 հունվարի 2023   (0)

Կանադայում ուժի մեջ է մտել որոշ օտարերկրացիների կողմից բնակարան գնելու երկամյա արգելքը, հաղորդում է BBC-ը։ Արգելքը կոչված է թեթեւացնելու իրավիճակն աշխարհի ամենաանհասանելի բնակարանային շուկաներից մեկում։

ՌԴ փոխվարչապետ. Մոսկվան պատրաստ է գնալ նավթի արդյունահանման մասնակի կրճատման
23 դեկտեմբերի 2022   (0)

Ռուսաստանը, ի պատասխան նավթի գնի վերին շեմի սահմանման, պլանավորում է արգելել նավթի և նավթամթերքի մատակարարումներն այն երկրներին, որոնք պայմանագրերում կպահանջեն պահպանել այդ պայմանը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը
16 դեկտեմբերի 2022   (0)

Եվրամիությունը մշտական ներկայացուցիչների մակարդակով համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 9-րդ փաթեթը: Այս մասին հաղորդել է Եվրամիությունում Չեխիայի նախագահությունը:

Prev 1 2 3 4 5 6 7 8 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն