ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության մրցույթ:
Ազգային ժողովի ընդունած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի աշխատակազմն Ազգային ժողովից ստացել է 2021 թվականի մարտի 26-ին:
Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշմամբ` «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը դարձել է անժամկետ: Հավելվածից օգտվող երկրներն են Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը, համապատասխան որոշմամբ երկրների ցանկին ավելացվել է նաև Ղրղզստանը:
Քաղաքացիների սպասարկումն արագ իրականացնելու նպատակով փոստային բաժանմունքը համալրվել է մաքսային ձևակերպում և բացթողում իրականացնող աշխատակիցներով: Գործում է նաև հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգ:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը (LEADER) հրավիրում է հացի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող փոքրածավալ ձեռնարկություններին մասնակցելու ՀԱՑԻ, ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԵՎ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փոխվել են Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի միջոցները:
Տեղեկացնում ենք, որ ապրիլի 5-ից 7-ը Տաշքենդում, «Ուզէքսպոցենտր» ցուցահանդեսային համալիրում, կանցկացվի «ԻՆՆՈՊՐՈՄ․ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹ ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը։
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021 թ.-ի մարտի 29-ից 31-ը Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող կազմակերություննների (անհատ ձեռնարկատերերի) համար կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով եռօրյա անվճար դասընթաց:
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021 թ.-ի մարտի 15-ից 18-ը կազմակերպում է «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով դասընթաց
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղի կունենան համապատասխանաբար մարտի 2-ին և մարտի 4-ին, ժամը 16։30-ին՝ հաշվի առնելով գրանցված կազմակերպությունների քանակը։
Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիան (ՃՄՄԱ) (МАСА) պատրաստվում է թողարկել «Վերջին 30 տարվա ընթացքում լավագույն ճարտարապետական լուծումները ԱՊՀ երկրներում. ստուգատես-մրցույթների դափնեկիրներ» խորագրով գիրք ալբոմ:
«Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» (DoubleTree by Hilton Hotel Yerevan City Centre) հյուրանոցում փետրվարի 17-ից 18-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաներին և ստարտափերին վերաբերող իրանական ցուցահանդեսը։
«Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը հայտարարում է անհատական հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթ /տեղադրված է www.cpeer.am կայքում/:
Աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության իրականացմանն ուղղված արտերկրյա աշխատանքների իրականացմանն ու դեսպանընկալ պետության պետական մարմիններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը։
Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով պետություն-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը, փետվարի 10-ից նախաձեռնում է հարկ վճարողների հետ ոլորտային հանդիպումների շարք: