Լրատվականներից մեկը, հղում անելով կառավարության այսօրվա նիստում հաստատված ներդրումային համաձայնագրում փոփոխությունների նախագծին, գրել է, որ Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվել է




Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա մարտի 9-12 կայանալիք ITB Berlin միջազգային ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին, որն այս տարի անցկացվելու է առցանց ձևաչափով։


2019 թվականի ընթացքում բարեկարգվել են Գյումրի քաղաքի` «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը եւ հարակից ենթակառուցվածքները,


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Սյունիքի մարզի Հ46-Խոտ մոտ 2 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ։


Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները։


Տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները, անդրադառնալով բազմաթիվ խնդիրների, նշել են, որ մի շարք ընկերություններ արդեն մեծ թվով աշխատակիցներ են կրճատել, շատերը գտնվում են սնանկացման եզրին, որոշներն էլ արդեն փակվել են: Տեղեկացվել է, որ հայաստանյան բանկերը, ոլորտը համարելով ռիսկային, շատ դեպքերում գրավադրմամբ վարկեր չեն տրամադրում:

Հայաստանի հարավում «Հյուսիս-Հարավ» նախագծի աշխատանքները փոխանցվելու են իտալական ընկերության. նախարար

Իսպանական «Corsan Carviam» ընկերության բաժնի հարցը, որը ժամանակին հաղթել է «Հյուսիս-Հարավ» մայրուղու ճանապարհաշինական աշխատանքների մրցույթում, քննարկվում է միջազգային արբիտրաժում:


Մայիսի 6 -ին Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը` հարակից օրենքներով: Հաշվի առնելով կատարված լայնածավալ փոփոխություններն ու լրացումները` այն շարադրվել է նոր խմբագրությամբ:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցել է Մարտունու և Եղեգնաձորի բժշկական կենտրոնների կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են 5,1-ական մլրդ դրամ գնահատվող ծրագրերի մրցույթների կազմակերպման աշխատանքները, որոնց ավարտից հետո բուն շինարարությունը կմեկնարկի:

Քննարկվել է ենթակառուցվածքների և բնակարանաշինության ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտոնատար այլ անձինք։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել է ենթակառուցվածքների և բնակարանաշինության ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը:


Խորհրդարանն օրերս ընդունեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ6) ճանապարհ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։


Տուրիզմի Հայկական ֆեդերացիան զբոսաշրջության ոլորտում կորոնովիրուսի հետևանքների հաղթահարման ուղղությամբ առաջարկություններ է ներկայացրել վարչապետին:


Ճանապարհների պահպանման և սպասարկման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանում (ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացնում է ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ։


Հայաստանում վերանորոգել են 460 կիլոմետր ճանապարհ, որից 110 կիլոմետրը՝ սուբվենցիոն ծրագրերի հաշվին։ Այս մասին ապրիլի 7-ին Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2019թ․ կառավարության ծրագրի իրականացման զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
.jpg)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»:


Ապրիլի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 822 դեպք, որոնցից 57-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ: