Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Թավրիզի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ներկայացուցիչների՝ հուլիսի 4-ին կայացած հանդիպման ժամանակ։
Երևանում հունիսի 22-ին կայացած Հայ-ուդմուրտական գործարար համաժողովով մեկնարկեց Ուդմուրտիայի Հանրապետության գործարարների պատվիրակության եռօրյա այցը Հայաստան։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 12-15-ը պաշտոնական այցով եղել է Ֆրանսիայի Հանրապետությունում:
Հունիսի կեսերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ, այցելեց Թբիլիսի, որտեղ նրանք հանդիպեցին «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների հետ՝ ընկերության տնօրեն Դավիթ Փերաձեի գլխավորությամբ։
Ռուսաստանը վերացրել է ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները, ինչը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական կապերի զարգացմանը:
Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը:
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի գործարար խորհրդի անդամներին` նախագահի առաջին տեղակալ Հուսեին Իբրահիմ Ալ-Ֆարդանի գլխավորությամբ:
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:
Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, Ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի վերաբերյալ քննարկում:
ԱՊՀ-ի մասնակից երկրները պահպանում են զարգացման դրական դինամիկան, չնայած տնտեսական դժվարություններին, անկում չի դիտվում:
Հավանության է արժանացել ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» 2019 թ. հոկտեմբերի 28-ին ստորագրված համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությունը:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության մի շարք ստորաբաժանումներում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել՝ ԵՄ արտահանման վերահսկման ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների համակարգող Մաթիազ Մուրովեքի և նախագծի ղեկավար Միշել Մոնտեմուրոյի հետ: ԵՄ փորձագետները տեղում ծանոթացել են աշխատանքային գործընթացին:
Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև արդյունավետ համագործակցության մեկնարկը տրվել է 10 տարի առաջ:
2021 թվականին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2.74 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 20.7 տոկոսով: