• Armenianeconomy.com

Միջազգային համագործակցություն

Prev 1 ... 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 ... 52 Next
Պաշտոնատար անձինք Վրաստանում քննարկելու են առևտրատնտեսական ոլորտին առնչվող հարցեր
27 հուլիսի 2021   (0)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին Վրաստան (Թբիլիսի) գործուղելու մասին որոշում է ստորագրել:

Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի հետ
27 հուլիսի 2021   (0)

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն (Nuclear Regulation Authority), հանդիպում է ունեցել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։

Ֆրանսիացի մասնագետներն առաջարկել են ՀՀ-ում հարկային ստուգումների գործընթացը բարելավելու մեխանիզմներ
27 հուլիսի 2021   (0)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) կողմից ֆինանսավորվող և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի համատեքստում իրականացվել է քառօրյա առաքելություն:

5 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորմանը
26 հուլիսի 2021   (0)

19 թվականից ԱԳԲԱ Լիզինգը միացել է GEFF ծրագրի առաջին փուլին և ֆինանսավորել 3.6 ԳՎտժ/տարի մաքուր էներգիայի արտադրություն՝ նպաստելով տարեկան 1864 տոննա ջերմոցային գազերի արտանետման կանխմանը։

ՀՀ-ում նախատեսվող շինարարական կապիտալ ծրագրերում կներգրավվեն միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Սփյուռքից
23 հուլիսի 2021   (0)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսված կապիտալ ծրագրերին: «Մենք ՔՊ-ի նախընտրական ծրագրով պարտավորվել ենք առաջիկա 5 տարում կառուցել 2 600 կմ ճանապարհ, 500 մանկապարտեզ, 300 դպրոց, սկսել կամ ավարտին հասցնել 15 ջրամբարների շինարարություն:

ԵՄ-ի ֆինանսական աջակցության մի հատվածը կուղղվի ՀՀ-ի հարավային հատվածի դիմակայունության ամրապնդմանը
19 հուլիսի 2021   (0)

Հայաստանի հարավային հատվածի դիմակայունության ամրապնդում, փոքր և միջին բիզնեսին ուղղված աջակցություն, «Կանաչ Երևան» ծրագիր.

«Էյր Արաբիա»-ն և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը ստորագրելու են հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման համաձայնագիր
15 հուլիսի 2021   (0)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիին և ընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալիին:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. <br />
Ինչու՞ է ձգձգվում Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտի ծրագիրը
15 հուլիսի 2021   (0)

««Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանը եւ «Սանիր» ընկերության տնօրեն Մանսուր Սայիդին տեսակապի միջոցով քննարկել են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը կլինի հայկական պետության կողքին. Արա Թորանյան
12 հուլիսի 2021   (0)

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ (CCAF), «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանին:

Քննարկվել է Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը
12 հուլիսի 2021   (0)

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հարությանը և «Սանիր» ընկերության տնօրեն Մանսուր Սայիդին հուլիսի 7-ին տեսակապի միջոցով քննարկել են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը:

ԵՄ-ն կարող է 2.6 միլիարդ եվրո մոբիլիզացնել Հայաստանում առաջնահերթ ծրագրերի իրականացման համար. Օլիվեր Վարհեի
09 հուլիսի 2021   (0)

Եվրամիությունը 1,6 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում «առաջնահերթ հատուկ ծրագրերի» իրականացմանը, որոնք ուղղված են երկրում տնտեսական աճ ապահովելուն և աշխատատեղերի ավելացմանը: 

Վահան Քերոբյանը և Մաքսիմ Ռեշետնիկովը պայմանավորվել են ստեղծել տնտեսական համագործակցության նոր ծրագիր․ կձևավորվի ներդրումային համագործակցության նոր աշխատանքային խումբ
09 հուլիսի 2021   (0)

Հուլիսի 8-ին Մոսկվայում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանդիպումը ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։

ԵՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ. Ի՞ՆՉ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ
08 հուլիսի 2021   (0)

ՊԵԿ-Ը ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
Ֆիզիկական անձի կողմից ԵՏՄ անդամ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում, ի՞նչ հաշվարկ է անհրաժեշտ ներկայացնել և ի՞նչ ժամկետներում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ ԲՏԱ նախարարի և ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի միջև
06 հուլիսի 2021   (0)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ Սալամիի հետ։

ԵՄ-ն շուրջ 1.5 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում հինգ ուղենշային ծրագրերի իրականացման համար
06 հուլիսի 2021   (0)

Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում մտադիր է շուրջ 1.5 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում: 

Prev 1 ... 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 ... 52 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն