01 դեկտեմբերի 2014
(0)
2014թ. նոյեմբերի 27-ին էլեկտրոնային կայքերով տարածվել էր տեսանյութ, որով տեղեկացվում էր Արաբկիր վարչական շրջանի «Կորեայի ձոր» կոչվող տեղանքում շինարարական թափոնների ապօրինի տեղադրման դեպքի մասին: Տեսանյութում ամրագրվել էր վերոհիշյալ գործողությունը կատարող 048 ՕՍ 64 և 077 OV 61 պետհամարանիշների երկու ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատար ավտոմեքենա:
27 նոյեմբերի 2014
(0)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների և կառույցների հայտնաբերման և դրանց ապամոնտաժման աշխատանքները: Հերթական ապօրինի կառույցն ապամոնտաժվել է մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.17 հասցեում, որտեղ, առանց համապատասխան թույլտվության, շենքին կից ինքնակամ կցակառույց էր կառուցվել:
25 նոյեմբերի 2014
(0)
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 4 դեպք:
20 նոյեմբերի 2014
(0)
Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2014 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 244,1 մլրդ դրամ' 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,4 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
12 նոյեմբերի 2014
(0)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին, ինչպես նաև համապատասխան պետական ու մասնավոր կառույցներին, հասարակական և երիտասարդական կազմակերպություններին՝ նոյեմբերի 8-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը հավուր պատշաճի կազմակերպելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
11 նոյեմբերի 2014
(0)
Մոտ 5.6 մլրդ դրամ կուղղվի 2015 թվականին Երևանի վթարային չորս շենքերի բնակիչների վերաբնակեցմանը, նոյեմբերի 4-ին ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
04 նոյեմբերի 2014
(0)
Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցայ Ժանգի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ:
29 հոկտեմբերի 2014
(0)
Շինարարական աղբը չսահմանված վայրերում կուտակելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում իրավախախտների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է վարչական 8 արձանագրություն:
22 հոկտեմբերի 2014
(0)
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներին՝ շինարարության և բերակարգման վարչության պետը զեկուցել է, որ 18 փողոցներում հիմնանորոգումն ավարտված է: Զուգահեռ շարունակվում են ընթացիկ նորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել ասֆալտապատման և մասնավորապես ճաքալցման ու փոսալցման աշխատանքները:
21 հոկտեմբերի 2014
(0)
Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման ծրագրով ընթացող աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության շրջանակում կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի 568 շենքերի հարթ և 597 շենքերի թեք տանիքներն արդեն վերանորոգվել են, ընդ որում՝ թվով 37 շենքերում դրանք հիմնանորոգվել են:
02 հոկտեմբերի 2014
(0)
Երևանում անշարժ գույքի շուկայի իրավիճակը մինչև տարեվերջ կայուն կմնա, հայտարարեց Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին:
«Հնարավոր է, որ հաջորդ տարի անշարժ գույքի գները մի փոքր նվազեն, ինչը պայմանավորված է Ռուսաստանից իրականացվող փոխանցումների ծավալների նվազմամբ, որն էլ իր հերթին կապված է ուկրաինական ճգնաժամի հետ: Թեև հիմա հնարավոր չէ ավելի հստակ կանխատեսումներ անել», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պրիբիլսկին:
19 սեպտեմբերի 2014
(0)
2014 թ.-ի հուլիսին Հայաստանում անշարժ գույքի հետ կապված 19506 գործարք է կատարվել, ինչը 13,2 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ:
11 սեպտեմբերի 2014
(0)
Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2014 թվականի հունվար–հուլիսին կազմել է 159.9 մլրդ դրամ' ավելանալով 0.5 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
09 սեպտեմբերի 2014
(0)
Մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ դրանք իրականացվում են համաձայն ժամանակացույցի:
03 սեպտեմբերի 2014
(0)
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների հիմնանորգման աշխատանքները: 23 փողոցներից 6-ում հիմնանորոգումն ավարատվել է և հանձնվել են շահագործման: