2019 թվականի ընթացքում բարեկարգվել են Գյումրի քաղաքի` «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը եւ հարակից ենթակառուցվածքները,
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Սյունիքի մարզի Հ46-Խոտ մոտ 2 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ։
Ծաղկաձոր քաղաքում լայն թափով ընթանում են Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկած 74,7 մլն դրամ արժողությամբ, 0,7 կմ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:
Հայաստանի հարավում «Հյուսիս-Հարավ» նախագծի աշխատանքները փոխանցվելու են իտալական ընկերության. նախարար
Իսպանական «Corsan Carviam» ընկերության բաժնի հարցը, որը ժամանակին հաղթել է «Հյուսիս-Հարավ» մայրուղու ճանապարհաշինական աշխատանքների մրցույթում, քննարկվում է միջազգային արբիտրաժում:
Քննարկվել է ենթակառուցվածքների և բնակարանաշինության ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտոնատար այլ անձինք։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել է ենթակառուցվածքների և բնակարանաշինության ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը:
Խորհրդարանն օրերս ընդունեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ6) ճանապարհ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։
Ճանապարհների պահպանման և սպասարկման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանում (ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացնում է ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ։
Հայաստանում վերանորոգել են 460 կիլոմետր ճանապարհ, որից 110 կիլոմետրը՝ սուբվենցիոն ծրագրերի հաշվին։ Այս մասին ապրիլի 7-ին Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2019թ․ կառավարության ծրագրի իրականացման զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Շարունակվում են Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երկրորդ՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարվում է Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցներով՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Գեղարքունիքի մարզի Մ11-Ախպրաձոր կմ 0+000-կմ 7+828 և Մ11-Ախպրաձոր կմ 7+828-կմ 14+480 ճանապարհային հատվածների վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ։
Տարբեր նշանակության շենքերի ուժեղացման, տանիքների վերակառուցման և արդիականացման վերաբերյալ քննարկում
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն ընդունել է «Հովաշ» ՍՊԸ տնօրեն Աշխեն Հովհաննիսյանին և կազմակերպության ներկայացուցիչներին: Վերջիններս առաջարկություններ են ներկայացրել տարբեր նշանակության շենքերի ուժեղացման, տանիքների վերակառուցման և արդիականացման վերաբերյալ:
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնք կընդգրկեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերը:
ՀՀ ֆինանսների նախարարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Գյումրիի քաղաքապետարանը այսօր Ֆինանսների նախարարությունում ստորագրել են դրամաշնորհ ներգրավելու մասին համաձայնագիր:
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է համագործակցությունը Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում։