Շինարարություն/Անշարժ գույք

Կառավարությունը կրկին վերանայել է ԱԳՆ շենքի վաճառքի մասին որոշումը՝ Է. Էռնեկյանին շանս է տրվում այն գնելու
02 հունվարի 2013   (0)
Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը հնարավորություն կստանա գնելու Կառավարության թիվ 2 մասնաշենքը, որտեղ տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունները:
ՀՀ քաղաքաշինության նախարարն ափոփեց 2012 թվականի արդյունքները
01 հունվարի 2013   (0)
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, դեկտեմբերի 28-ին կայացած իր ամփոփիչ տարեվերջյան ասուլիսում ներկայացրեց ոլորտի ձեռբերումներն ու անելիքները:
Ամանորի «նվեր». Երեւանում բնակարանները շարունակում են էժանանալ
28 դեկտեմբերի 2012   (0)
Այս տարվա նոյեմբերին Երեւանում բնակարանների մեկ քմ-ի միջին շուկայական գինը, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ աճել է 6,2 հազար դրամով: Սակայն պետք չէ խաբվել դրամով արտահայտված գնաճով, քանի որ շատ հաճախ բնակարաններ գնելիս վճարման միջոցը դոլարն է, իսկ դոլարային արտահայտությամբ, քաղաքի բնակարանների գները վերջին տարիներին անընդհատ անկում է ապրում:
Հայաստանի տնտեսական ակտիվությունը հունվար-հոկտեմբերին կազմել է 7,2%. ԿԲ
25 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ.–ի հունվար-հոկտեմբերին, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 7,2 տոկոս, ուրբաթ հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից' ներկայացնելով բանկի Խորհրդի' դեկտեմբերի 11-ին կայացած նիստի արդյունքները։
Երևանում բնակարանների գինը հոկտեմբերին մեկ քառակուսի մետրի դիմաց միջինը 263 հազար դրամ է կազմել
23 դեկտեմբերի 2012   (0)
Երևանում բազմաբնակարան շենքերի բնակտարածքների մեկ քառակուսի մետրի գինը հոկտեմբերին կազմել է 263 հազար դրամ՝ ինչը 0,5 տոկոսով շատ է, քան սեպտեմբերի ցուցանիշը, նշված է «Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից «ԱՌԿԱ» գործակալություն փոխանցված հաշվետվության մեջ:
Հայաստանի մարզերում հոկտեմբերին 0,5%-ով թանկացել են մասնավոր տների գները
23 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանի մարզերում մասնավոր տների միջին շուկայական գները 2012 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բարձրացել են 0.5 տոկոսով։ Այս մասին ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։
Երևանից մինչև «Զվարթնոց» օդանավակայան գնացող երկաթուղային ճյուղի կառուցման ՏՏՀ–ն պատրաստ կլինի երկու ամսից
22 դեկտեմբերի 2012   (0)
«Չարբախ» երկաթուղային կայարանից մինչև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան գնացող ճյուղի կառուցման նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը (ՏՏՀ) կմշակվի երկու ամսվա ընթացքում, ուրբաթ լրագրողներին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
Հայաստանում 2012 թ.–ի հոկտեմբերին անշարժ գույքի ավելի քան 17 հազար գործարք է իրականացվել
22 դեկտեմբերի 2012   (0)
Անշարժ գույքի գործարքների թիվը 2012 թվականի հոկտեմբերին կազմել է 17 413, ինչը 34,4տոկոսով ավելի է, քան սեպտեմբերին և գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 9,3 տոկոսով, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշետվությունում։
Հայաստանում բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների ծավալը հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 39,4%–ով` կազմելով 67,4 մլրդ դրամ
04 դեկտեմբերի 2012   (0)
Հայաստանում բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների ծավալը 2012թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ավելացել է 39,4 տոկոսով' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրով Երեւանում ծրագրավորողների համար բազմաբնակարան շենք կկառուցվի
28 նոյեմբերի 2012   (0)
«Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրով Երեւանում ծրագրավորողների եւ կապի աշխատակիցների համար բազմաբնակարան շենք կկառուցվի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին հայտարարել է սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:
ՀՀ քաղաքացիները բավարար չեն օգտվում կադաստրի էլեկտրոնային համակարգից
26 նոյեմբերի 2012   (0)
Հայաստանի կառավարությունը 2012 թ. սկզբներին գործարկեց e-cadastre.am համակարգը, ինչը թույլ է տալիս ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին դիմուները հանձնել էլեկտրոնայյն ձեւով:
Երևանում «Դվին» հյուրանոցի վերակառուցումը կսկսվի երեք ամիս անց
24 նոյեմբերի 2012   (1)
Երևանում «Դվին» հյուրանոցի վերակառուցումը կսկսվի երեք ամիս անց, Երևանում Իոսիֆ Կոբզոնի բարեգործական համերգին նվիրված ասուլիսի ընթացքում հայտնեց «Սոզվեզդիե» գիտության, մշակույթի և սպորտի զարգացման և աջակցման ժողովրդական հիմնադրամի կառավարման նախագահ Արտակ Թովմասյանը:
Քարի մշակման ոլորտում աշխատող ընկերությունները պետք է մտածեն իրացման նոր շուկաների մասին. ՀԱԳՄ
17 նոյեմբերի 2012   (0)
Քարի մշակմամբ զբաղվող հայկական ընկերությունները պետք է մտածեն իրացման նոր շուկաների մասին, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Իսպանական հայտնի բրենդային հյուրանոցներն իրենց մասնաճյուղերը կունենան Հայաստանում
17 նոյեմբերի 2012   (1)
Իսպանական հայտնի բրենդային հյուրանոցների ցանցի երեք և չորսաստղանի հյուրանոցներ կլինեն Հայաստանում առաջիկայում, երեքշաբթի հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
Երևանում շուտով կբացվի տարածաշրջանի խոշորագույն բիզնես կենտրոնը
14 նոյեմբերի 2012   (0) |
Շուտով Երևանում կբացվի Կովկասում ամենամեծ բիզնես կենտրոնը, որը նաև առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում՝ որպես «A» դասի բիզնես կենտրոն։ Խոսքը «Էլիտ Պլազա» անունը կրող 24 հազ. քմ տարածքով 18–հարկանի գեղեցիկ շինության մասին է, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Խորենացի և Դեղատան փողոցների միջև պարփակված հատվածում։ Կառույցի հարևանությամբ Կենտրոնական բանկն է, Ֆոնդային բորսան, Էկոնոմիկայի նախարարությունը, մի քանի բանկեր, ինչի պատճառով էլ այս հատվածը պայմանականորեն կրում է «Ֆինանսական թաղամաս» անունը։
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն