20 փետրվարի 2013
(0)
Ստամբուլի Մխիթարյան վարժարանի եւ եկեղեցու հիմնադրամին պատկանող 15 հազար քմ տարածքում հյուրանոց եւ առեւտրի կենտրոն կառուցելու նախագծի փոփոխությունն ընդունվել է։
15 փետրվարի 2013
(0)
Դուբայական «Rasia FZE» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ պայմանագիր է կնքել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության հետ երկաթուղային-ավտոմոբիլային միջանցքի կառուցման համար, որը Սեւ ծովի նավահանգիստները կապելու է Պարսից ծոցի նավահանգիստների հետ:
14 փետրվարի 2013
(0)
2012 թվականին արվածը ներկայացրել և 2013-ի ծրագրերն է մանրամասնել Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։ Վարչության պետը 2012 թվականին ոլորտի համար ձեռքբերում է համարում ոլորտի կարգավորման նպաստավոր օրենսդրական դաշտի ձևավորումը։ Գովազդի մասին ՀՀ օրենքում փոփոխությունները անպարտաճանաչ գովազդատուների նկատմամբ վարչական տուգանք կիրառելու լիազորություններ են ընձեռել Երևանի քաղաքապետին։
11 փետրվարի 2013
(0)
Երևանի քաղաքապետարանը 2013թ.–ին ճանապարհների մեծամասշտաբ աննախադեպ նորոգում կիրականացնի' 13 մլրդ դրամ գումարի չափով 2,5 մլն. քմ տարածք, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։
03 փետրվարի 2013
(0)
Շինարարության ծավալը 2012 թ. Հայաստանում ավելացել է 0.2%-ով, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Ամենամեծ աճ արձանագրվել է բնակչության շինարարության գծով՝ 26.7%, իսկ կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարությունը նվազել է 1.7%-ով:
26 հունվարի 2013
(0)
Երեւանում ուղեւորատար տրանսպորտի երկրորդ հանգույցը կհայտնվի: Հունվարի 25-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Երեւանի քաղաքապետարանի հետ բանակցություններ են տարվել քաղաքի հյուսիսային մասի «Ալմաստ» կառամատույցում ավտոտրանսպորտի կանգառի վերաբերյալ:
25 հունվարի 2013
(0)
2013 թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած հարկային փաթեթը ծավալուն փաստաթուղթ է, բայց իր մեջ էական փոփոխություններ չի պարունակում: Այդ մասին հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
24 հունվարի 2013
(0)
Անշարժ գույքի առուվաճառքի գործակալությունները նման են քամուց քշվող տաշեղների՝ նրանց հարկման ռեժիմները բավական հաճախ եւ արագ փոփոխվում են: Երբեմն նրանց համար այդ փոփոխությունները խիստ նպաստավոր են, երբեմն՝ խիստ աննպաստ:
23 հունվարի 2013
(0)
Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության օրենքը «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելումասին, ըստ որի, ի թիվս այլ գործունեությունների, արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է համարվում նաեւ անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը:
19 հունվարի 2013
(0)
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հունվարի 18-ին հայտարարություն է տարածել «Հայաստանի հարավային երկաթուղի» եւ «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկի մասին:
17 հունվարի 2013
(0)
Երեւանի Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից տարածքում կկառուցվի 3 ցածրահարկ շենք՝ բարեգործական նպատակներով: ՀՀ կառավարությունն այսօր՝ հունվարի 16-ին որոշում ընդունեց «Երեւան իմ սեր» հիմնադրամին 1005 քառ. մետր հողամաս հատկացնելու մասին:
15 հունվարի 2013
(0)
Հաշվի առնելով կարճաժամկետ հեռանկարը' մայրաքաղաքի բնակարանային շուկայում գնողունակության պահանջարկի նվազում է նկատվում: 2007-ից մինչեւ 2012 թթ. բնակարանների առքուվաճառքի գործարքները 9,3 հազարից նվազել են մինչեւ 7,5 հազարի:
14 հունվարի 2013
(0)
2012 թվականին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 173713 գործառույթ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 9%-ով:
09 հունվարի 2013
(0)
Երևանում բազմաբնակարան շենքերի բնակտարածքների մեկ քառակուսի մետրի գինն ընթացիկ տարվա նոյեմբերին կազմել է 264,2 հազար դրամ՝ նախորդ տարվա հունվարին գրանցված 270,5 հազար դրամի դիմաց, նշված է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից «ԱՌԿԱ» գործակալություն փոխանցված հաշվետվության մեջ։
08 հունվարի 2013
(0)
Հայաստանում հիմնված Ազատ առևտրի իրանական կենտրոնը բաժնետոմսեր է վաճառքի հանել Իրանում: Ինչպես հայտնել է հայ-իրանական համատեղ առևտրի պալատի հայկական կողմի նախագահ Լևոն Ահարոնյանը, յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կկազմի 50 000 ռիալ' մոտ 5 դոլար: