Շինարարություն/Անշարժ գույք

Անվճար բուժօգնությունից կօգտվեն հերթագրված բոլոր կանայք
09 ապրիլի 2013   (0)
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 8–ից ապրիլի 7–ը անցկացված «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի շրջանակում բուժհաստատություններ են դիմել շուրջ 4800 կանայք։
Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է 2013 թվականի համայնքային բյուջեով նախատեսված աշխատանքները
06 ապրիլի 2013   (0)
Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է 2013 թ համայնքային բյուջեով մայրաքաղաքում նախատեսված ծրագրերը, որոնցում ամենա մեծ բաղադրիչն, ըստ նրա, բաժին է ընկել գլխավոր ու երկրորդական ճանապարհների, բակերի ու պուրակների բարեկարգմանը:
ՀՀ–ում բնակչության միջոցների հաշվին իրականացված շինաշխատանքների ծավալը հունվար-փետրվար ամիսներին աճել է 66,9%–ով` կազմելով 4,8 մլրդ դրամ
03 ապրիլի 2013   (0)
Հայաստանում բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների ծավալը 2013 թվականի հունվար–փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 66,9 տոկոսով, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Երեւանում բնակարանները թանկացե՞լ են, թե՞ ոչ
02 ապրիլի 2013   (0)
Պաշտոնական վիճակագրության տվյալներով' ընթացիկ տարվա փետրվարին մայրաքաղաքում բնակարանի 1քմ միջին շուկայական գինը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 17,9 հազ. դրամով կամ գրեթե 7,2%-ով:
Մինչև տարեվերջ Սևանա լճի առափնյա տարածքում կառուցված 200 շենք – շինություններ կապամոնտաժվեն. հանձնաժողովի նախագահ
29 մարտի 2013   (0)
Մինչև 2013 թվականի ավարտը ծրագրվում է ապամոնտաժել Սևանա լճի ափին 1900.25 մետր մակարդակից ցածր գտնվող շենքերն ու շինությունները, ասաց ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը։
Երեւանում կմեկնարկի «Կովկաս շինարարարություն եւ վերանորոգում EXPO 2013» միջազգային ցուցահանդեսը
29 մարտի 2013   (0)
Երեւանում, մարտի 29-31-ին, նորակառույց «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (Մերգելյան ինստիտուտի տարածք) կկայանա ամենախոշոր տասներորդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը' «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2013» խորագրով
Հայաստանի վարչապետը ՏՄՊՊՀ–ին առաջարկել է հետազոտել անշարժ գույքի գնահատման շուկան
16 մարտի 2013   (0)
«Անհրաժեշտ է բացահայտել, թե կա այնտեղ մրցակցություն, և այդ ծառայություններն ունեն ազատ մուտք, թե այդտեղ կան ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք խաթարում են շուկայի բնականոն զարգացումը»,– հինգշաբթի ասաց Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում։
Մինչ 2025թ. Հայաստանում նախատեսվում է աշխատատեղերն ավելացնել 157 հազարով
14 մարտի 2013   (0)
ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության 2012-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» նախագիծը:
«Իքս-Գրուպի» սեփականատերը մտադիր է հյուրանոց կառուցել Հրազդանի կիրճում
13 մարտի 2013   (0)
«Իքս-Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը մտադիր է 4-աստղանի հյուրանոցային համալիր կառուցել Երեւանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Հրազդանի կիրճում: Հյուրանոցը պետք է կառավարվի համաշխարհային առաջատար հյուրանոցային բրենդերից մեկի կողմից:
ՀՀ կառավարությունը հաստատել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը
10 մարտի 2013   (0)
Մարտի 7-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հաստատել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը։ ՀՀ վարչապետը կարևորել է այս փաստաթուղթը, որը ներառում է խնդրո առարկայի վերաբերյալ բոլոր սկզբունքային դրույթները։
Մշակվել է Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման հայեցակարգը
06 մարտի 2013   (0)
Հայաստանի հանրապետության քաղաքաշինության նախարարությունը ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստի հաստատմանն է ներկայացրել «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագծի հայեցակարգը:
Ի՞նչ է կատարվում Երեւանի անշարժ գույքի շուկայում
05 մարտի 2013   (0)
Ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երեւանում բնակարանների 1 քմ-ի արժեքը զգալի ավելացել է՝ 15,2 հազար դրամով կամ 6,1%-ով։ Այստեղ հարկավոր է հաշվի առնել կարեւոր հանգամանք՝ հանրապետության շուկայում դոլարի փոխարժեքը, որն աճել է 19 դրամով կամ 4,9%-ով։
Հայաստանում սկսվում է սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր
26 փետրվարի 2013   (0)
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այս շաբաթ կսկսի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր; Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին հայտարարեց Ազգային սոցիալական բնակարանային հիմնադրամի (ԱՍԲԱ) տնօրեն Արա Նազինյանը:
Այլընտրանք անշարժ գույքի շուկայում՝ սոցիալական բնակարաններ
25 փետրվարի 2013   (0)
2008-9 թ.թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը շատ ուժեղ հարվածեց անշարժ գույքի շուկային: Նույնիսկ զարգացած երկրներում բնակարանաշինությունը դարձել է ոչ շահավետ՝ անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի ցածր աճի պատճառով:
Կառավարությունը թույլ է տալու քաղաքացիներին՝ սեփական հողամասում հանք բացել
21 փետրվարի 2013   (0)
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն սեփական հողամասում առանց թույլտվության ոչ մետաղական հանք շահագործել: Ընդերքի մասին նոր օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով կարգավորվում են սեփական հողամասում ընդերքի շահագործման պայմանները:
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն